Նիկո՛լ, ինչքա՞ն ենք ազգովի արնաքամ լինելու, կանգնել ենք հայրենազրկման, պետականությունը կորցնելու, հայի կոդը վերացնելու վտանգի առաջ
Թեմա<<Նիկոլ, ինչքա՞ն ենք ազգովի արնաքամ լինելու, նորից կանգնել ենք հայրենազրկման, պետականությունը կորցնելու, մեր ինքնությունը ջնջելու, հայի կոդը վերացնելու վտանգի առաջ։ Նիկոլ Փաշինյան, ինչո՞վ եք զբաղված այս օրերին, Դուք ո՞նց եք ուրախանում, երբ Ձեր իշխանության օրոք ենք ունեցել եւ ունենում զոհեր, Ձեր իշխանության օրոք ունենք անհետ կորած եւ գերեւվարված տղաներ, վերջապես Ձեր իշխանության օրոք կորսվեց Արցախի 75 տոկոսը, որի արդյունքում արցախցին բռնեց գաղթի ճանապարհը։ Հիմա նախկինների թելն եք թելում, թե նախկինների նախկինների թելն եք թելում , երեքդ մեկ կետից եք գործում, մեզ համար այլեւս որեւէ նշանակություն չունի Փաշինյան, մենք երկիր ենք կորցնում քո իշխանության օրոք>>,- հայտնի տեսաուղերձի միջոցով անդրադառնալով օր-օրի մեծացող Եռաբլուրի մաշտաբներին, թշնամու ամենօրյա ահաբեկումներին, ու օրվա իշխանականների քեֆ-ուրախություններին, նախկին-ներկաների քաղաքական քյանդրբազություններին, ասել է մեր գործընկեր, Newsmedia.am էլ․ օրաթերթի հիմնադիր-ղեկավար Գայանե Զարգարյանը, ով մշտապես զարկերակը պահում է երկրում տիրող ամենատարբեր խնդիրների վրա՝ քաղաքականից մինչեւ իրավական, սահմանից մինչեւ հայ զինվոր։