Այսպիսի դաժանություն երեւի հոլիվուդյան «բայեվիկներում» ենք տեսել. Զոհրաբյան
Ներքաղաքական«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ Վանաձորում պարեկային ծառայության աշխատակիցների կողմից հոր եւ անչափահաս որդու նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ ամբողջ նյութերը ուղարկել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին: Նա ասաց, որ այսպիսի դաժանություն երեւի հոլիվուդյան «բայեվիկներում» ենք տեսել:
— Անչափահաս երեխային դաժանաբար ծեծել են միայն նրա համար, որ այդտեղով պիտի անցներ Նիկոլը: Պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչ է: Սա դիկտատուրա էլ չէ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ