Iravunk.com | Իսկ ի՞նչ է ասում Նիկոլի «շրջանակային պայմանագիրը» Արցախի մասին
Համահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա Հակոբյան Նախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր Գրիգորյան Ինչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչով Իշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր Ղազարյան Մեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան Չեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրը Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան Հողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերը

Իսկ ի՞նչ է ասում Նիկոլի «շրջանակային պայմանագիրը» Արցախի մասին

Վերլուծություն

Մի հին խոսք կա՝ «պո­լի փետն էլ կա­րող է տա­րին մեկ կրա­կել»: Ժա­մա­նա­կա­կից լեզ­վով դա կա­րե­լի է «թարգ­մա­նել» այս­պես՝ Նի­կոլն էլ կա­րող է մեկ-մեկ դուզ խոսք ա­սել: Ի­հար­կե, հիմ­նա­կա­նում աղ­ճատ­ված, հե­ռա­հար նպա­տակ­նե­րով, բայց դրա­նով էլ՝ դուզ խոսք:

ՆԻ­ԿՈ­ԼԻ ՀԵՐ­ԹԱ­ԿԱՆ «ՌՈՒ­ՍԱ­ՍԻ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ»

Նման դուզ խոսք Նի­կո­լից լսե­ցինք նա­եւ նա­խօ­րե­ին՝ ԱԺ-ի ե­լույ­թում, երբ սկսեց հեր­թա­կան «սի­րո խոս­տո­վա­նու­թյու­նը» ռուս­նե­րի հան­դեպ: Թե գի­տեք՝ «ՌԴ նա­խա­գա­հի՝ «Վալ­դայ» ա­կում­բում ա­րած հայ­տա­րա­րու­թյու­նը շատ կա­րե­ւոր էր ու է­ա­կան»: Ա­վե­լին, որ իր կա­ռա­վա­րու­թյու­նը դեռ «2021 թվա­կա­նի հուն­վա­րից ըն­դու­նել է այդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը, դրա մա­սին չի խո­սել զուտ կո­ռեկ­տու­թյու­նից ել­նե­լով»: Ու ա­հա այդ «սի­րա­յին զե­ղում­նե­րից» հե­տո, ո­րի դե­տալ­նե­րին դեռ կանդ­րա­դառ­նանք, հեր­թը հա­սավ հենց այդ «դուզ խոս­քին», թե՝ իսկ ի՞նչ է մտա­ծում Ռու­սաս­տա­նի ա­ռա­ջարկ­նե­րի մա­սին: Ե­թե հա­մա­րում է, որ պետք է մեր­ժել, ա­պա «ճիշտ կլի­նի, որ այդ մա­սին բարձ­րա­ձայն հայ­տա­րա­րի»: Են­թա­տեքստն էլ պարզ է՝ իսկ ըն­դու­նե­լի է  հա­մա­րում, այ­սինքն, որ կա­ռա­վա­րու­թյունն ու ընդ­դի­մու­թյու­նը նույն պատ­կե­րա­ցում­ներն  ու­նեն ռու­սա­կան ա­ռա­ջարկ­նե­րի մա­սին, ու­րեմն պետք է օգ­նեն:

Այ­սինքն, Նի­կո­լը եւս ա­ռաջ քա­շեց այն պարզ հար­ցը, ո­րի մա­սին բազ­միցս ենք խո­սել՝ ա­ռաջ գնա­լու ի՞նչ տես­լա­կան է ա­ռա­ջար­կում հա­յաս­տա­նյան ընդ­դի­մու­թյու­նը, ո­րի մա­սին հա­մա­ռո­րեն լռում է: Հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, թե պետք է ու­ժեղ լի­նենք, Ար­ցա­խի ան­կա­խու­թյունն այ­լընտ­րանք չու­նի եւ այլն, այդ մա­սին չէ խոս­քը, այլ կոնկ­րետ, գործ­նա­կան ծրագ­րի՝ դրանց  հաս­նե­լու հա­մար: Եվ այս դեպ­քում, երբ այս պա­հին դաշ­տում եր­կու հիմ­նա­կան սկզբունք կա՝ ռու­սա­կան կամ ա­մե­րի­կյան ա­ռա­ջար­կու­թյամբ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» գա­ղա­փար­նե­րը, ո­րի այ­լընտ­րան­քը եր­կու­սից էլ հրա­ժար­վե­լու ա­նի­րա­տե­սա­կան ու­ղին է, հենց այդ մա­սով է, որ ընդ­դի­մու­թյան կար­ծիք, որ­պես այդ­պի­սին, պար­զա­պես չու­նենք: Հա­տու­կենտ կի­սատ-պռատ հայ­տա­րա­րու­թյուն­ներ ե­ղել են, սա­կայն հստակ մո­տե­ցում, թե կոն­կերտ որ տար­բե­րա­կով են հայ ժո­ղովր­դին ա­ռա­ջար­կում շարժ­վել, թիվ 1 ընդ­դի­մու­թյունն այդ­պես էլ չի ներ­կա­յաց­նում:

Թե ին­չու Նի­կոլն այս դաշ­տը մտավ, կա­րե­լի է կռա­հել: Առն­վազն, նա սրա­նով փոր­ձում է Մոսկ­վա­յին ցույց տալ, թե, տե­սեք, ես ան­վե­րա­պա­հո­րեն ձեր կողմն եմ, իսկ ա­հա այս ընդ­դի­մու­թյու­նը ծամծ­մում է, հստակ բան չի ա­սում, ու­րեմն՝ ինչ-որ խա­ղե­րի մեջ է: Սա, ի­հար­կե, սո­վո­րա­կան «բլեֆ» է, հաշ­վի առ­նե­լով, որ «Ու­ժեղ Հա­յաս­տան՝ Ռու­սաս­տա­նի հետ. հա­նուն նոր մի­ու­թյան» շար­ժու­մը դեռ տա­րեսկզ­բից,  երբ ար­դեն ակն­հայտ էր, որ կա «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» եր­կու տար­բե­րակ, նա­եւ, որ դրանց հիմ­նա­կան տար­բե­րու­թյու­նը կապ­ված է Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի եր­կու հնա­րա­վեր սցե­նար­նե­րի հետ՝ ռու­սա­կա­նով՝ հե­տաձ­գում, ա­մե­րի­կյա­նով՝ Ադր­բե­ջա­նի կազմ, հստակ գնա­հա­տա­կան­ներ տվել է ի­րա­վի­ճա­կին՝ հայ­տա­րա­րե­լով, որ Ար­ցա­խը հայ­կա­կան պա­հե­լու մի­ակ տար­բե­րա­կը ռու­սա­կան սցե­նարն է: Ընդ ո­րում՝ նույն Նի­կո­լը, երբ հի­մա նման ձո­ներ է հնչեց­նում ռու­սա­կան տար­բե­րա­կի հաս­ցե­ին, նա­եւ ըն­դու­նե­լով, որ ի­րոք հենց այդ սցե­նար­ներն են օ­րա­կար­գում, այս ըն­թաց­քում հասց­րել է մի շարք «հա­ջող բա­նակ­ցու­թյու­ններ» վա­րել Բրյու­սե­լում՝ ա­մե­րի­կյան դրա­ծո Շառլ Մի­շե­լի հո­վա­նու տակ: Այս­տեղ էլ քա­նիցս հայ­տա­րա­րեց՝ գնում եմ ստո­րագ­րե­լու:

ԱՄՆ-Ն ՀԻ­ՇԵՑ­ՐԵՑ ԻՐ ՄԱ­ՍԻՆ

Սա­կայն այս պա­հին խնդրին պետք է այլ կող­մից մո­տե­նալ: Այն է՝ ին­չո՞ւ հան­կարծ Նի­կո­լը հեր­թա­կան ան­գամ հի­շեց «Վալ­դա­յում» Պու­տի­նի հայտ­նի ե­լույ­թի մա­սին, երբ քա­նիցս խո­սել է դրա­նից հե­տո իր «հան­կար­ծա­հաս պու­տի­նա­սի­րու­թյու­նից»: Պար­զա­պես ա­վե­լորդ ան­գամ հա­յաս­տա­նյան ընդ­դի­մու­թյան «բոս­տա­նը քա՞ր էր ու­զում գցել», թե՞ ինչ-որ նոր ըն­թացք կա:

Նախ նկա­տենք, որ այս նոր ե­լույ­թը հա­ջոր­դեց Բլին­քե­նի հետ հե­ռա­խո­սա­յին զրույ­ցին, ո­րի ժա­մա­նակ, պարզ­վում է, պետ­նա­խա­րա­րը պա­հան­ջել էր՝ շա­րու­նա­կել նախ­կին «բրյու­սե­լյան ակ­տի­վու­թյու­նը»: Սա­կայն այդ մա­սին «մո­ռա­ցել» է­ին նշել այդ հե­ռա­խո­սազ­րույ­ցի հետ կապ­ված կա­ռա­վա­րու­թյան հա­ղոր­դագ­րու­թյան մեջ՝ ըն­դա­մե­նը ներ­կա­յաց­նե­լով այս չե­զոք միտ­քը, թե՝ «Պետ­քար­տու­ղար Բլին­քե­նը ԱՄՆ պատ­րաս­տա­կա­մու­թյունն է հայտ­նել շա­րու­նա­կե­լու ա­ջակ­ցու­թյու­նը Հա­յաս­տան-Ադրբե­ջան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, ինչ­պես նա­եւ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հիմ­նախնդ­րի կար­գա­վոր­ման հար­ցում»: Ու, ե­րե­ւի թույլ չտա­լու հա­մար, որ դրա­նից տպա­վո­րու­թյուն ա­ռա­ջա­նա, թե ԱՄՆ-ն կա­մաց-կա­մաց զի­ջում է դիր­քե­րը, Բլին­քե­նը նա­եւ հա­տուկ գրառ­մամբ հի­շեց­րեց, թե որն է ի­րենց տես­լա­կա­նը: Ա­վե­լին, հա­ջոր­դած՝ Ա­լի­ե­ւի հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցի հետ կապ­ված Պետ­դե­պար­տա­մեն­տի հա­ղոր­դագ­րու­թյու­նը շատ ա­վե­լի հստակ էր. «Պետ­քար­տու­ղարն ընդգ­ծել է, որ ԱՄՆ-ն ա­ջակ­ցում է խա­ղաղ գոր­ծըն­թա­ցին եւ եր­կու կող­մե­րին կոչ է ա­րել պլա­նա­վո­րել հե­տա­գա բա­նակ­ցու­թյուն­նե­րը, ինչ­պես դա հա­մա­ձայ­նեց­վել է Վա­շինգ­տո­նում...»:

Հաս­կա­նա­լի է, խոս­քը Վա­շինգ­տո­նում ՀՀ ԱԽՔ-ի ստո­րագ­րած փաս­տաթղ­թի մա­սին է: Ի­հար­կե, հաս­կա­նա­լի է, որ սույն ԱԽՔ-ը պե­տու­թյան ա­պա­գան կան­խո­րո­շող նման պար­տա­վո­րու­թյուն­ներ ստանձ­նե­լու ո­րե­ւէ պաշ­տո­նա­կան լի­ա­զո­րու­թյուն չի կա­րող ու­նե­նալ, ե­թե ան­գամ ըն­դու­նենք, որ Վա­շինգ­տոն մեկ­նե­լու շե­մին Նի­կո­լը նրան ինչ-որ բան թույ­լատ­րել է: Բայց ի­րա­վի­ճակն այլ է՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րը հի­մա պա­հան­ջում են՝ ե­կաք Վա­շինգ­տոն, թուղթ ստո­րագ­րե­ցիք, հի­մա պար­տա­վոր եք կա­տա­րել:

Պա­տա­հա­կա՞ն էր, որ դրա­նից հե­տո Նի­կո­լը շտա­պեց Վրաս­տա­նի վար­չա­պետ Ղա­րի­բաշ­վի­լու հետ քննար­կե­լ. «Հա­րավ­կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նում մթնո­լոր­տի բա­րե­լա­վումն ու այդ ուղ­ղու­թյամբ հա­մա­պա­տաս­խան քայ­լե­րի ի­րա­կա­նա­ցու­մը»: Այն դեպ­քում, երբ կան հա­մառ լու­րեր, որ Վա­շինգ­տո­նի ծրագր­մամբ հենց Վրաս­տա­նում Նի­կոլն ու Ա­լի­ե­ւը պետք ստո­րագ­րեն ա­մե­րի­կյան սցե­նա­րով «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը»...

ՀԻ­ՄԱ ԻՆՉ Է ՄՈ­ԳՈ­ՆԵԼ

Եվ ա­հա, երբ այս ա­մե­նից հե­տո է, որ Նի­կոլն ԱԺ-ում հան­կարծ հի­շեց «Վալ­դա­յում» Պու­տի­նի ե­լույ­թը, նման եր­կա­կի տպա­վո­րու­թյուն է ա­ռա­ջա­նում: Կա՛մ սա պետք է հա­մա­րել Բլին­քե­նին տրված պա­տաս­խան, թե՝ հի­շո՞ւմ եք Պու­տինն ինչ ա­սաց «Վալ­դա­յի» ե­լույ­թում, կնե­րեք, բայց չեմ կա­րող նրա խոս­քից «թռնել»: Կա՛մ կա­րող է գոր­ծում է դրան 180 աս­տի­ճա­նով հա­կա­դիր տար­բե­րա­կը՝ Նի­կոլն  իր «ռու­սա­սի­րու­թյան նո­պա­նե­րով» փոր­ձում է Մոսկ­վա­յի աչ­քե­րին թոզ փչել, որ ինչ-որ պա­հի Ա­լի­ե­ւի հետ վա­զի Թբի­լի­սի՝ փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­լու:

Ընդ ո­րում, պայ­մա­նագ­րի այս սցե­նա­րը, ո­րն իր խոս­քի շա­րու­նա­կու­թյան մեջ ա­ռա­ջար­կեց Նի­կո­լը, մտա­հո­գու­թյուն­նե­րի տե­ղիք, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, տա­լիս է: Այս­պես, ըստ Նի­կո­լի. «Պատ­րաստ եք շրջա­նա­կա­յին պայ­մա­նա­գիր կնքել Ադր­բե­ջա­նի հետ խա­ղա­ղու­թյան վե­րա­բե­րյալ»: Թե ինչ է թաքն­ված այդ «շրջա­նա­կա­յին պայ­մա­նա­գիր» աս­վա­ծի տակ, ո­րի մա­սին, ի դեպ, ըստ Նի­կո­լի՝ Հա­յաս­տա­նը Վա­շինգ­տո­նում է Ադր­բե­ջա­նին փո­խան­ցել իր տես­լա­կա­նը, նա բա­ցատ­րում է այս­պես. «Կա եր­կու մո­տե­ցում՝ դե­տա­լաց­ված եւ շրջա­նա­կա­յին հա­մա­ձայ­նագ­րի մո­դե­լի մո­տե­ցում, երբ շրջա­նակն եք գծում ա­ռանց շատ մեծ կոնկ­րե­տու­թյուն­նե­րի: Փոր­ձը ցույց է տա­լիս, որ ե­թե մենք շատ դե­տա­լաց­ված հար­ցեր փոր­ձենք լու­ծել, կա­րող է դժվա­րու­թյուն­ներ ու­նե­նանք: Սա է պատ­ճա­ռը, որ Հա­յաս­տանն ա­ռա­ջար­կել է  ստո­րագ­րել խա­ղա­ղու­թյան շրջա­նա­կա­յին հա­մա­ձայ­նա­գիր: Սա ըն­դուն­ված պրակ­տի­կա է, եւ մենք եւս պետք է փոր­ձենք գնալ այս ճա­նա­պա­րով»:

Ըն­դու­նե­լի գա­ղա­փար է, թե՝ ոչ, կախ­ված է ըն­դա­մե­նը մեկ հար­ցի պա­տաս­խա­նից՝ իսկ այդ «շրջա­նա­կա­յին պայ­մա­նա­գիր» կոչ­վածն ի՞նչ է սահ­մա­նում Ար­ցա­խի հետ կապ­ված: Կրկնենք, այս պա­հին հենց դա է հիմ­նա­կան խնդի­րը՝ այդ պայ­մա­նագ­րում կամ դրան կից փաս­տաթղ­թե­րում հստակ կֆիքս­վի՞, որ այն չի վե­րա­բե­րում Ար­ցա­խին, ո­րի հար­ցը պետք է ա­պա­գա­յում դեռ լու­ծել, ինչ­պես ա­ռա­ջար­կում է Ռու­սաս­տա­նը: Թե՞ Նի­կո­լը Ար­ցա­խը եւս «դե­տա­լաց­ված հարց» է հա­մա­րում եւ ա­ռա­ջար­կում է, որ այս մա­սով էլ «առանց կոնկ­րե­տու­թյուն­նե­րի», այն է՝ ա­ռանց Ար­ցա­խի ա­նու­նը տա­լու պայ­մա­նա­գիր ստո­րագ­րել: Բայց չէ՞ որ դա կնման­վի այն ա­ռա­ջար­կին, որն ա­նում է Վա­շինգ­տո­նը՝ պայ­մա­նա­գիր՝ ա­ռանց Ար­ցա­խի հի­շա­տակ­ման, ո­րի դեպ­քում այն մի­ան­գա­մից կըն­կալ­վի՝ որ­պես Ադր­բե­ջա­նի մաս:

Դա­տե­լով նրա­նից, որ նման սցե­նա­րը «Հա­յաս­տա­նը Վա­շինգ­տո­նում է Ադր­բե­ջա­նին փո­խան­ցել», ա­վե­լի հա­վա­նա­կան է, որ «շրջա­նա­կա­յին պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը նույն ա­մե­րի­կա­ցի­նե­րի ա­ռա­ջար­կած սցե­նարն է, ո­րին նման նոր «հան­դեր­ձան­քով» փոր­ձում են ան­ճա­նա­չե­լի դարձ­նել:

Ի դեպ, այս մա­սին խո­սում է նա­եւ մեկ այլ փաստ: Բանն այն է, որ այս ա­մե­նին զու­գա­հեռ, Նի­կո­լը հան­դի­պում ու­նե­ցավ նա­եւ Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­մանն ա­ջակ­ցե­լու հար­ցե­րով ՌԴ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Ի­գոր Խո­վա­ե­ւին:  Նա, ինչ­պես ՌԴ ԱԳՆ-ն է քա­նիցս հայտ­նել, զբաղ­վում է նա­եւ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ռու­սա­կան տար­բե­րա­կը պատ­րաս­տե­լու, ա­վե­լի կոնկ­րետ՝ հիմ­նա­կա­նում պատ­րաստ տար­բե­րա­կը կող­մե­րի հետ հա­մա­ձայ­նեց­նե­լու աշ­խա­տան­քով: Իսկ այս  հեր­թա­կան այ­ցը, թե­րեւս, ինչ-որ դրվագ­ներ հա­մա­ձայ­նեց­նե­լու նպա­տակ է հե­տապն­դում, եւ Նի­կոլն էլ ա­ռի­թը բաց չթող­նե­լով, Խո­վա­ե­ւին եւս հի­շեց­րեց, թե սկսած 2021թ.-ից  ջա­նա­սի­րու­թյամբ է ա­ջակ­ցում «ռու­սա­կան կող­մից դե­ռեւս ըն­թա­ցիկ տար­վա օ­գոս­տո­սին ներ­կա­յաց­ված ա­ռա­ջարկ­նե­րը»,- ինչ­պես աս­վում է կա­ռա­վա­րու­թյան հա­ղոր­դագ­րու­թյան մեջ:

Բայց դա մի կողմ: Հիմ­նա­կան հար­ցը սա է. ե­թե ռուս­ներն ու­նեն հիմ­նա­կա­նում պատ­րաս­տի պայ­մա­նա­գիր, ո­րի մի­ակ «ծանր» խնդի­րը հենց Ար­ցա­խի հետ կապ­ված հի­շա­տակ­ված դրվագն է՝ իր բո­լոր «դե­տալ­նե­րով» հան­դերձ, էլ ի՞նչ «շրջա­նա­կա­յին պայ­մա­նա­գրի» մա­սին է խոս­քը:

Չնա­յած, գա­լիք շա­բաթ Հայաս­տա­նում կա­յա­նա­լու է ՀԱՊԿ ղե­կա­վար­նե­րի հան­դի­պու­մը, կմաս­նակ­ցի նա­եւ Պու­տի­նը, եւ մի­գու­ցե դրա շրջա­նակ­նե­րո՞ւմ հաս­կա­նա­լի կդառ­նա, թե ինչ է ու­զում Նի­կոլն իր «շրջա­նա­կա­յին պայ­մա­նագ­րով»:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 



Համահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովԱնկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.amԷդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականությունԴրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. ՍիմոնյանՎեդիի ոստիկանության բաժնում եմ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода