Ռուսաց լեզվի դասընթացներ` Ռուսաստանի Դաշնության լավագույն բուհեր ընդունվելու համար
Սպառողի անկյուն
Սևաստոպոլի պետական համալսարանը և Հայաստանի «Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորում» հրավիրում են ռուսաց լեզվի նախապատրաստական դասընթացների Հայաստանի ավագ դպրոցների աշակերտների և ռուսաստանյան բուհերի ապագա դիմորդների համար:
Նախապատրաստական դասընթացների առավելությունները.
-որակյալ կրթություն, քանի որ դասընթացներն անցկացվում են Սևաստոպոլի պետական համալսարանի բազայի հիման վրա.
-համալսարանի լավագույն ուսուցիչները, նյութի գերազանց յուրացման մեթոդները.
-առարկաների փուլային ուսումնասիրություն՝ շեշտը դնելով այն կետերի վրա, որոնք բացակայում են սովորական (ստանդարտ) դպրոցական ծրագրում.
-Դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն ինչպես ռուսաց լեզվի հիմնական գիտելիքներ, այնպես էլ կծանոթանան ռուսալեզու տերմինաբանությանը, իսկ դասերի ինտենսիվությունը կապահովի գիտելիքների ծավալն ու խորությունը.
-կրթության գրավիչ արժեքը` ավելի էժան, քան կրկնուսույցներ ներգրավելը.
-Դասընթացի ավարտից հետո Ռուսաստանի պետական նմուշի վկայական.
-Բոնուսը կլինի դիմորդների համար մասնագիտական ուղղորդման միջոցառումների անցկացումը, որը կօգնի որոշել նրանց ապագա մասնագիտությունը:
Քննություններում բարձր միավորներ ստանալու ցանկությունը կիրականանա և հիմք կհանդիսանա համալսարանում առաջին կուրսից հաջող ուսանելու համար։
Դասընթացի տեւողությունը՝ 5,5 ամիս (280 ակադեմիական ժամ), ուսումնառության սկիզբը՝ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին։
Արժեքը՝ 499 հազար դրամ, հնարավոր է փուլային վճարում։ Մինչև 11.01.2022 վճարման դեպքում կտրվի 10% զեղչ:
Դասընթացներին գրանցվելու համար կոնտակտներ՝
էլ. փոստ [email protected],
հեռ. (010) 26-27-25, (+374) 55 60 48 70
հասցե` Երևան, Մարշալ Բաղրամյան 59, III հարկ.
Դասընթացներին գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
• կրթական ծառայությունների վճարման երկու ամսվա անդորրագիր, կամ կարող եք վճարել հաշվապահական հաշվառման բաժնում.
• տպագիր և լրացված դիմում ծնողներից (ձևը կցվում է).
• Տպագրված և լրացված պայմանագիր (ձևը կցվում է):
Դարձեք առաջատար ռուսական համալսարանի ուսանող: