Քաշաթաղի դպրոցների և մանկապարտեզների լուծարումից հետո մոտ 280 մանկավարժ ըստ էության մնալու է առանց աշխատանքի.ԱՀԱԶԱՆԳ
Պատմական«Իրավունքի» խմբագրություն են դիմել նաեւ Քաշաթաղից տեղահանված մանկավարժներ, ովքեր կանգնել են լուրջ խնդիրների առաջ, ի՞նչ խնդիրների մասին է խոսքը «Իրավունքը» դիմել էր ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի Քաշաթաղի շրջանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բաժնի վարիչ Վարդուշիկ Մովսիսյանից, ով փաստեց, որ կան ոչ թե խնդիր, այլ խնդիրներ.
-ԱՀ Քաշաթաղի շրջանից տեղահանված մանկավարժներին ՀՀ ուսումնական հաստատություններում աշխատանքով ապահովելու խնդիրը մինչ օրս մնում է գրեթե անլուծելի։ Բանն այն է, որ պատերազմի հետևանքով հիմնական աշխատատեղը կորցրած մանկավարժներին համապատասխան աշխատանքով ապահովելու համար իմ ջանքերը ոչ միշտ են նպատակին հասնում։ Գրավոր դիմել եմ ԱՀ ԿԳՄՍ նախարարություն՝ ուսուցչի թափուր աշխատատեղի համալրման համար մրցույթի կարգում համապատասխան փոփոխություն կատարելու և տեղահանված ուսուցիչներին արտամրցութային կարգով աշխատանքի ընդունելու համար, որը համեմատաբար կմեղմի ստեղծված վիճակը, սակայն մինչ օրս պատասխան չեմ ստացել։ Մինչև ս/թ դեկտեմբերի 30ը հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցները հարկադիր պարապուրդի դիմաց 50% փոխհատուցում են ստանալու։ Դպրոցների և մանկապարտեզների լուծարումից հետո մոտ 280 մամկավարժ ըստ էության մնալու է առանց աշխատանքի, պատերազմի հետևանքով և ոչ իրենց ցանկությամբ՝ զրկվելով հիմնական աշխատատեղից։ Խնդիրը բավականին լուրջ հետևանքներ կարող է ունենալ և ես կարծում եմ, որ անհրաժեշտ է համապատասխան միջոցներ ձեռնարկել շատ դեպքերում նույնիսկ երկու անգամ՝ 1990ական թթ Արցախ տեղափոխվելու և 2020թ Արցախից տեղահանվել ու հետևանքով, հիմնական աշխատատեղ կորցրած մանկավարժներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ։