ՓԱՆՋՈՒՆԻ Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը. Սուրենյան Սրբազան շարժումը շուտով կդառնա խաչակրաց շարժում և չգիտեմ՝ դրա վերջն ինչ է լինելու․ Անդրանիկ Քոչարյան Եվրոն էժանացել է Իշխանությունը պիտի գնա, մայիսի 26-ին և հաջորդող օրերին դա իրագործելու ենք, այլ տարբերակ չկա․ Սրբազան «Էս գործը ցնդաբանություն է». Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ արձակվեցին (տեսանյութ) Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր Ինչ քաղաքական հայացքներով է հայտնի Էբրահիմ Ռաիսին փոխարինող Մոհամմադ Մոհբերին. Բացառիկ մանրամասներ է ներկայացնում իրանցի քաղաքագետը Եթե, իրոք, կա մարդու իրավունքների պաշտպան Հայաստանում, խնդրում եմ՝ գա. Լեո Նիկոլյան

Միութենական պետությունը Հայաստանի եւ Արցախի գոյատեւման վերջին շանսն է

Վերլուծություն

Հի­շեց­նենք, որ այն պա­հին, երբ Ա­րեւ­մուտ­քի «քա­վո­րու­թյամբ» Նի­կոլն ու Ա­լի­եւն ինչ-որ բա­ներ է­ին պայ­մա­նա­վոր­վում Պրա­հա­յում, Ռու­սաս­տա­նի ԱԳՆ-ն պաշ­տո­նա­պես տե­ղե­կաց­րեց, որ Նի­կո­լին եւ Ա­լի­ե­ւին փո­խանց­վել է «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» նա­խա­գիծ: Եվ ա­հա նա­խօ­րե­ին էլ, ե­րե­ւի ա­վե­լորդ թյու­րի­մա­ցու­թյու­ննե­րից խու­սա­փե­լու հա­մար, «Կո­մեր­սան­տը», վկա­յա­կո­չե­լով դի­վա­նա­գի­տա­կան ​​աղ­բյուր­նե­րին, տե­ղե­կաց­րեց, որ կա հայ-ադրբե­ջա­նա­կան բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում եր­կու սցե­նար՝ ռու­սա­կան եւ ա­րեւմ­տյան:

ԵՐ­ԿՈՒ «ԽԱ­ՂԱ­ՂՈՒ­ԹՅԱՆ ՊԱՅ­ՄԱ­ՆԱ­ԳԻՐ»

Դեռ այս տար­վա սկզբնե­րից սկ­սած, երբ ա­մե­րի­կա­ցի­նե­րը սկսե­ցին աս­տի­ճա­նա­բար «տա­քաց­նել» «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փը», ո­րը ռուս­նե­րին շրջան­ցե­լով, հայ-ադրբե­ջա­նա­կան «հաշ­տեց­ման» ստո­րագ­րում էր են­թադ­րում, քա­նիցս տե­ղե­կաց­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, որ ի­րա­կա­նում կա «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» եր­կու տար­բե­րակ՝ ռու­սա­կան եւ ա­մե­րի­կյան (կա­րե­լի է ա­սել նա­եւ՝ եվ­րո­պա­կան, քա­նի որ Վա­շինգ­տո­նի հանձ­նա­րա­րու­թյամբ այդ գոր­ծըն­թացն ա­ռաջ էր տա­նում Եվ­րո­պան ներ­կա­յաց­նող Շառլ Մի­շե­լը): Եվ ա­հա հի­մա, ըստ է­ու­թյան, նույն բա­նի մա­սին ակ­նար­կեց նա­եւ ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ­տա­րա­րե­լով կող­մե­րին «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» նա­խագ­ծի փո­խանց­ման մա­սին, եւ այդ թե­ման էլ զար­գաց­նում է «Կո­մեր­սան­տը»:

Այս ըն­թաց­քում քա­նիցս նա­եւ ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, որ այդ եր­կու «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րե­րը» ի­րա­րից տար­բեր­վում են մեկ դե­տա­լով՝ ա­մե­րի­կյա­նով Ար­ցա­խի հար­ցը լուծ­վում է հենց այս պա­հին՝ Ադր­բե­ջա­նին հանձ­նե­լու տար­բե­րա­կով, իսկ ա­հա ռու­սա­կան տար­բե­րա­կը նա­խա­տե­սում է, որ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» պետք է լի­նի, բայց այն Ար­ցա­խի հետ կապ չու­նի, եւ այս հար­ցը պետք է լուծ­վի ա­պա­գա­յում: Հենց դա էլ «Կո­մեր­սան­տի» հրա­պա­րակ­ման ի­մաստն է. «Ռու­սա­կան կող­մի ա­ռա­ջար­կած նա­խագ­ծի հա­մա­ձայն` նա­խա­տե­սում է Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ առ­կա բո­լոր խնդիր­նե­րի լու­ծու­մը, բա­ցի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կը հստա­կեց­նե­լու հար­ցից, ո­րը բաց է մնում: Չճա­նաչ­ված հան­րա­պե­տու­թյան կար­գա­վի­ճա­կը ո­րո­շե­լու թե­ման ար­տա­ցոլ­ված է հա­մա­ձայ­նագ­րի ռու­սե­րեն տար­բե­րա­կի 15-րդ կե­տում, ո­րը հա­կա­մար­տող կող­մե­րին ներ­կա­յաց­րել է Ի­գոր Խո­վա­ե­ւը: Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը ռու­սա­կան տար­բե­րա­կին ի­րենց հա­մա­ձայ­նու­թյունն են տվել, սա­կայն Ադր­բե­ջա­նը մեր­ժել է այն, քա­նի որ Բա­քուն ղա­րա­բա­ղյան խնդի­րը հա­մա­րում է լուծ­ված, եւ նրանք չեն ցան­կա­նում վե­րա­դառ­նալ կար­գա­վի­ճա­կի հար­ցին»:

Այ­նու­հե­տեւ պաշ­տո­նա­կան Մոսկ­վան, ըստ «Կո­մեր­սան­տի», թար­մաց­րել է պայ­մա­նագ­րի իր նա­խա­գի­ծը եւ այժմ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կի հար­ցը ա­ռա­ջարկ­վում է բարձ­րաց­նել ոչ թե բուն փաս­տաթղ­թում, այլ դրան կից լրա­ցու­ցիչ ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րում: Թե ինչ տես­քով, լրատ­վա­մի­ջո­ցը տե­ղյակ չէ: Սա­կայն նման է հե­տե­ւյա­լին. Ա­լի­ե­ւը, որ­պես­զի ներ­քին ար­գե­լակ­նե­րից խու­սա­փի, պար­զա­պես պետք է ու­նե­նա «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր»՝ ա­ռանց Ար­ցա­խի: Իսկ «կող­քից» կա­րող են լի­նել այլ լրա­ցում­ներ, թե ռու­սա­կան զոր­քերն Արցա­խում են, կմնան, քա­նի դեռ ար­ցախ­ցի­նե­րի անվ­տան­գու­թյան (կամ նման այլ մեկ­նա­բա­նու­թյամբ) կա­րիք կա: Իսկ դա կա­րող է լի­նել շատ եր­կար, այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ ՌԴ-ն  տա­րա­ծաշր­ջա­նում հիմ­նա­կան «ջու­թա­կա­հարն» է:

Իսկ ա­մե­նա­ա­ռան­ցքա­յին ի­մաս­տը սա է՝ ում վե­րահս­կո­ղու­թյամբ կնքվեց «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը», նա էլ ա­պա­գա­յում կվե­րահս­կի դրա ըն­թաց­քը, ա­սել է թե գործ­նա­կա­նում ողջ Հա­րա­վա­յին Կով­կա­սը:

Եվ ա­հա, երբ Պրա­հա­յում սկսե­ցին ա­ռաջ տա­նել ա­մե­րի­կյան մո­դե­լը, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէր, որ հենց այդ պա­հին Մոսկ­վան հայտ­նեց ռու­սա­կան տար­բե­րա­կը կող­մե­րին փո­խան­ցե­լու մա­սին: Պա­տա­հա­կան չէ նա­եւ, որ «Կո­մեր­սան­տի» «դի­վա­նա­գի­տա­կան աղ­բյուր­նե­րը» շա­րու­նա­կե­ցին թե­ման: Այ­սինքն, այս ա­մե­նով Մոսկ­վա­յից հստակ մե­սիջ ե­կավ՝ մի շտա­պեք, ես դեռ խա­ղի մեջ եմ, եւ վաղ է ա­սել, թե որ տար­բե­րակն է ստո­րագր­վե­լու:

Ա­ԼԻ­Ե­ՎԸ ՊԱՏ­ՐԱՍՏ­ՎՈՒՄ Է ՎԵՐ­ՋԻՆ ՀԱՐ­ՎԱ­ԾԻՆ

Այլ հարց է, թե ինչ­քա­նո՞վ նման մե­սի­ջը կազ­դի Նի­կո­լի եւ Ա­լի­ե­ւի վրա:

Ա­լի­ե­ւի հա­մար ե­ղել եւ է­ա­կան է մնում այն, որ ա­րեւմ­տյան սխե­ման նրա հա­մար ա­ռա­վել քան ձեռն­տու է: Նախ, դրա­նով Ա­լի­ե­ւը վերջ­նա­կա­նա­պես է փա­կում ար­ցա­խյան է­ջը: Այ­սինքն, դժվար չէ կռա­հել, որ Ար­ցա­խը վերջ­նա­կա­նա­պես Ադր­բե­ջա­նի կազմ ճա­նա­չե­լու դեպ­քում այն­տե­ղի հա­յու­թյու­նը կշտա­պի հե­ռա­նալ: Ա­սենք, հենց մի­այն խո­սակ­ցու­թյուն­նե­րը, ա­վե­լի կոնկ­րետ՝ Նի­կո­լի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ո­րոնք ակ­նար­կում են, որ նման հե­ռան­կար կա­րող է լի­նել, ար­դեն իսկ Ար­ցա­խի բնակ­չու­թյան մոտ ա­մե­նամ­ռայլ տրա­մադ­րու­թյուն­նե­րը եւ հե­ռա­նա­լու ցան­կու­թյունն են ա­ռաջ բե­րել: Ա­ռա­վել եւս, որ Ար­ցա­խի ղե­կա­վա­րու­թյունն ար­դեն մոտ 2 տա­րի այդ­պես էլ չի կա­րո­ղա­նում ո­րե­ւէ հստակ ռազ­մա­վա­րու­թյուն մատ­նան­շել, թե ինչ­պես է պատ­րաստ­վում դրա դեմն առ­նել: Վեր­ջա­պես, քիչ չեն նա­եւ խո­սակ­ցու­թյուն­նե­րը, որ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը կա­րող է պար­զա­պես հրա­ժա­րա­կան տալ, այն է՝ իր «եփած կա­շան» ու­րի­շին թող­նե­լով՝ «թռնել», որն էլ ա­վե­լի է սրում նե­րար­ցա­խյան մռայլ տրա­մադ­րու­թյուն­նե­րը: Ու ե­թե ի­րա­վի­ճա­կը զար­գա­նա այդ ուղ­ղու­թյամբ, Ա­լի­ե­ւը, հաս­կա­նա­լի է, նա­եւ ռուս­նե­րի ա­ռաջ կա­րող է հարց դնել՝ Ղա­րա­բաղն իմն է, եւ մար­դիկ այն­տե­ղից գնա­ցել են, էլ ո՞րն է այս­տեղ ռու­սա­կան զորք պա­հե­լու ի­մաս­տը:

Ու ե­թե հա­ջող­վի այդկերպ թի­կունքն ա­պա­հո­վագ­րել, ա­պա նա­եւ «կա­նաչ լույս» է վառ­վում ռու­սա­կա­նի փո­խա­րեն, ի դեմս թուր­քա­կա­նի, ՆԱ­ՏՕ-ական բա­զա հիմ­նե­լու հա­մար: Այդ դեպ­քում ար­դեն Սյու­նի­քի նվաճ­ման օ­պե­րա­ցի­ան ռե­ալ «միս ու ա­րյուն» է ստա­նում:

Գու­մա­րած, Ար­ցա­խի կորս­տի դեպ­քում կտրուկ սրվում է նա­եւ Ի­րա­նի գլխին կախ­ված վտան­գը, եւ ով ի­մա­նա, դա ինչ հա­վե­լյալ օ­գուտ­ներ կբե­րի Ա­լի­ե­ւին՝ ի հա­շիվ հյու­սի­սա­յին Ի­րա­նի:

Բայց ե­թե օ­րա­կար­գում մնում է ռու­սա­կան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը», ա­պա դա ինչ տեսք էլ ու­նե­նա, մի­եւ­նույնն է, ռու­սա­կան բա­նա­կի ներ­կա­յու­թյունն Ար­ցա­խում պետք է ե­րաշ­խա­վո­րի: Ընդ ո­րում, դա եւս Ա­լի­ե­ւի հա­մար, այս­պես ա­սենք, մա­հա­ցու խնդիր չէ. նա ար­դեն իր նվա­զա­գույն ծրա­գիրն ի­րա­կա­նաց­րել է:

Իսկ ա­հա Հա­յաս­տա­նի հա­մար, ակն­հայտ է, ա­մե­րի­կյան սցե­նա­րը մա­հա­ցու վտան­գա­վոր է: Ե­րե­ւի մի­այն Նի­կո­լը կա­րող է ա­սել, թե դա ի­րոք կդառ­նա «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր»: Թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով, որ ա­ռանց մեկ կրա­կո­ցի եր­կու տա­րի ա­ռաջ Ա­լի­ե­ւին նվի­րեց շատ ա­վե­լի մեծ տա­րածք­ներ, քան ար­դեն շնչա­հեղձ լի­նող ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կը գրա­վել էր: Այն ժա­մա­նակ եւս իր «բա­նա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­ննե­րը» ար­դա­րաց­նում էր խա­ղա­ղու­թյան մա­սին քա­րոզ­նե­րով, սա­կայն ինչ­պես ժա­մա­նա­կը ցույց տվեց, այդ ա­մե­նը մի­այն էլ ա­վե­լի խո­ցե­լի դարձ­րեց Հա­յաս­տա­նը: Իսկ թե ինչ կար­գի խո­ցե­լի­ու­թյուն մեզ կտա, ե­թե Ադր­բե­ջա­նը վերջ­նա­կա­նա­պես ա­զատ­վի Ար­ցա­խից, այդ թվում՝ այն­տե­ղի ռու­սա­կան ու­ժե­րից, եւ կա­րո­ղա­նա այդ­տեղ կաշ­կանդ­ված մե­ծա­քա­նակ զոր­քը տե­ղա­փո­խել Հա­յաս­տա­նի սահ­ման, դժվար չէ հաս­կա­նալ: Դրա­նից հե­տո Նի­կո­լը, հաս­կա­նա­լի է, կա­րող է նե­րո­ղու­թյուն խնդրել, թե՝ սխալ­վե­ցի, ու «թռնել», բայց այդ ի­րա­վի­ճա­կում դա ար­դեն է­ա­կա­ն չէ. կու­նե­նանք փաս­տա­ցի ոչն­չաց­ված Հա­յաս­տան, եւ վերջ:

ՄԵՐ ՄԻ­ԱԿ ՏԱՐ­ԲԵ­ՐԱ­ԿԸ

Այս­պի­սով այն, որ ռու­սա­կան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը» Հա­յաս­տա­նի եւ ա­ռա­վել եւս Ար­ցա­խի հա­մար վեր­ջին փրկու­թյունն է, երկ­րորդ կար­ծիք լի­նել չի կա­րող: Եվ այս տե­սան­կյու­նից՝ ին­չո՞ւ է Նի­կոլն այդ­պես հա­մա­ռո­րեն վա­զում ա­մե­րի­կյան տար­բե­րա­կը ստո­րագ­րե­լու, ո­րը, կրկնենք, ինչ էլ ա­սեն, Հա­յաս­տա­նի հա­մար ոչն­չա­ցում է են­թադ­րում, այդ հար­ցի պա­տաս­խանն է, որ նի­կո­լյան խուն­տան այդ­պես էլ չի ու­զում տալ: Ա­վե­լին, չի ու­զում ան­գամ պաշ­տո­նա­պես հաս­տա­տել, որ ա­մե­րի­կյա­նից զատ կա նա­եւ ռու­սա­կան տար­բե­րա­կը:

Ընդ­հա­կա­ռա­կը, ա­մեն կերպ փոր­ձում են քա­րո­զել, թե ո՞ւր է ՀԱՊԿ-ը եւ մի­ան­գա­մայն տե­ղին: Մի­այն թե բառ ան­գամ չա­սե­լով, որ ՀԱՊԿ-ի կեսը թուրք-ազե­րի­ա­կան տան­դե­մի դաշ­նա­կից է, ո­րոնք ար­դեն բա­ցա­հայտ են Ռու­սաս­տա­նի դեմ դուրս գա­լիս: Բա­նը հա­սել է նրան, որ Ղրղզստա­նը բա­ցա­հայ­տո­րեն չե­ղար­կում է ՀԱՊԿ-ի ծրագր­ված զո­րա­վար­ժանք­նե­րը:

Կարճ ա­սած, որ ՀԱՊԿ-ը չի գոր­ծում, ակն­հայտ է: Ընդ ո­րում, որ­քան էլ նի­կո­լազ­գի­նե­րը փոր­ձեն դա շուռ տալ ՌԴ-ի դեմ, սա­կայն ի­րա­կա­նու­թյունն այն է, որ ա­ռա­ջին հեր­թին այդ­պի­սով թի­կուն­քից հար­վա­ծում են Մոսկ­վա­յին, ո­րի ա­ռա­ջին քայ­լը, չմո­ռա­նանք, ժա­մա­նա­կին Խա­չա­տու­րո­վի հետ կապ­ված ա­վան­տյու­րա­յի մի­ջո­ցով հենց Նի­կո­լը կա­տա­րեց: Բայց մյուս կող­մից էլ նա­եւ ակն­հայտ է, որ Ռու­սաս­տանն այդ բո­լոր ար­դեն ժա­մա­նա­կավ­րեպ դար­ձող ին­տեգ­րա­ցի­ոն մե­խա­նիզմ­նե­րից անց­նում է մեկ հիմ­նա­կա­նին՝ Մի­ու­թե­նա­կան պե­տու­թյա­նը: Ընդ ո­րում, ինչ­պես Բե­լա­ռու­սի օ­րի­նակն է ցույց տա­լիս, պատ­րաստ լի­նե­լով ի­րա­կա­նում պաշտ­պա­նել այդ Մի­ու­թյան սահ­ման­նե­րը, ընդ­հուպ մի­ջու­կա­յին զեն­քով: Մի­եւ­նույն ժա­մա­նակ, հաս­կա­նա­լի է, որ Հա­յաս­տա­նը եւս այս պա­հին դեռ ու­նի այդ «հո­վա­նո­ցի տակ» ներգ­րավ­վե­լու շանս, ո­րի պա­րա­գա­յում Ա­լի­ե­ւը ո­րե­ւէ հնա­րա­վո­րու­թյուն չի ու­նե­նա ա­րեւմ­տյան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րին» գնա­լու, քա­նի որ Հա­յաս­տա­նը պար­զա­պես կա­րող է մեր­ժել ցան­կա­ցած նման ա­ռա­ջարկ: Վեր­ջա­պես, դա­տե­լով Նի­կո­լի վեր­ջին մի քա­նի ե­լույթ­նե­րից, այդ ա­ռա­ջար­կը Հա­յաս­տա­նը ստա­ցել է, որն այս­տեղ փոր­ձում են կոծ­կել՝ «բա ան­կա­խու­թյու­նը կկորց­նենք» բա­ցատ­րու­թյամբ: Ու պարզ հարց՝ երբ Ար­ցա­խը նվի­րում եք Ա­լի­ե­ւին՝ հար­վա­ծի տակ դնե­լով Սյու­նի­քը, այդ դեպ­քում ոչ թե ան­կա­խու­թյու­նից, այլ Հա­յաս­տան աս­վա­ծից ի՞նչ կմնա...

ՔԵՐ­ՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 



ՓԱՆՋՈՒՆԻՄայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը. ՍուրենյանՍրբազան շարժումը շուտով կդառնա խաչակրաց շարժում և չգիտեմ՝ դրա վերջն ինչ է լինելու․ Անդրանիկ ՔոչարյանԵվրոն էժանացել էԻշխանությունը պիտի գնա, մայիսի 26-ին և հաջորդող օրերին դա իրագործելու ենք, այլ տարբերակ չկա․ Սրբազան«Էս գործը ցնդաբանություն է». Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ արձակվեցին (տեսանյութ)Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համարՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավորUcom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնըԻնչ քաղաքական հայացքներով է հայտնի Էբրահիմ Ռաիսին փոխարինող Մոհամմադ Մոհբերին. Բացառիկ մանրամասներ է ներկայացնում իրանցի քաղաքագետը Մարկո Ռոյսին «Բորուսիայում» կարող է փոխարինել Էդուարդ ՍպերցյանըԵթե, իրոք, կա մարդու իրավունքների պաշտպան Հայաստանում, խնդրում եմ՝ գա. Լեո ՆիկոլյանԲերետավորները՝ չնայած 24 շաքարին ու 240 ճնշմանս, փոխանակ հիվանդանոց տանեին, տարան ՔԿ. ակտիվիստԵՄ-ն մտադիր է Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ պաշտոնական բանակցություններ սկսել հունիսի 25-ին. PoliticoՊահանջում ենք կասեցնել արցախցիների բնակապահովման ծրագիրը. հորդորում ենք զերծ մնալ այդ ծրագրից օգտվելուց.հայտարարություն«Զվարթնոց»-ում փորձել են կողոպտել արդեն շուրջ մեկ ամիս հացադուլ իրականացնող Լեո ՆիկոլյանինԹուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանման մասին իր ունեցած տեղեկատվությունըՀՀ ԱԽ քարտուղարն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակինԱդրբեջանի հետ գտել ենք մի քարտեզ, որով կարողանում ենք համաձայնության գալ․ Ալեն ՍիմոնյանՈՒՂԻՂ․ Իրանցիների հոծ բազմությունը վերջին հրաժեշտն է տալիս Ռաիսիին և ավիաաղետի մյուս զոհերինԶարհուրելի է... Կիսում ենք Իրանի ժողովրդի ցավը. ծաղիկներ խոնարհեցվեցին ԻԻՀ դեսպանատան դիմացՓաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկման շեշտակի աճի դեմ. ասուլիս (տեսանյութ)Արտառոց բան չկա ընդդիմության ակցիաների մեջ, նույն մարդիկ են, նորմալ պրոցես է. Ալեն ՍիմոնյանՍԱՐՍԱՓԱԶԴՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ինչ վիճակում է եղել Իրանի նախագահի մարմինը կադրեր են հրապարակվել Թավրիզում վերջին հաժեշտն են տալիս Իրանի նախագահին և արտաքին գործերի նախարարին Եթե ամսի 26-ին հայտարարվի, որ իմպիչմենթի ճանապարհով ենք գնում, կգնանք այդ ճանապարհով․ Գրիգորյան (տեսանյութ)Մայիսի 21-ի աստղագուշակ«Չէին թողնում գայի մոտդ», «Վայ, հողեմ դրանց գլուխը». Սրբազանի հանդիպումը կիրանցեցի Լենա տատիկի հետ (տեսանյութ)ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքան կնվազիՈւՂԻՂ. Աժ նիստ. պատգամավորները օրինագծեր են քննարկումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՕրվա խորհուրդ«Հրապարակ». Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել«Ժողովուրդ». Ոստիկաններին հորդորել են համացանցում «բիրտ ուժ» կիրառել իրենց հասցեին վիրավորական գրառում անողներին Եվրեպա-ԱՄՆ խորը հակասության դրսեւորո՞ւմ է, թե՞ ինչ-որ նոր խաղ«Հրապարակ». ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին«Փաստ». Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները«Ժողովուրդ». Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն ենԻնչ է սպասվում Ռաիսիի մահվանից հետո. Սեմյոն ԲաղդասարովԿործանված ուղղաթիռի վթարի վայրից հայտնաբերվել է Էբրահիմ Ռայիսիի մատանին (տեսանյութ)Ռուսական բանակն ամբողջությամբ գրավել է մեծ կարեւորության Նետայլովո բնակավայրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Հրապարակ». Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ«Փաստ». Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելուՄեկնարկող ԱԺ քառօրյայում ընդդիմադիրները սահմանազատման վերաբերյալ հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»Ռոբոտների կռիվը. ռուսական դրոնը գարձակվել է ուկրաինական մարտական ​​ռոբոտի վրա (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)ԱՄՆ-ում բացահայտել են Կիևի «մղձավանջային սցենարը»Աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել. Նոր մանրամասներ Ռաիսիի ողբերգական մահիցՍպանություն էր, ոչ թե պատահականություն. ինչ էր նախորդել ուղղաթիռի կործանմանը. ԲալասանյանՓոքրիկ բռնապետիկին դժվարությամբ, բայց հեռացնելու ենք. Չախալյանը դատարանից գնաց տնային կալանքի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода