Ուկրաինական զրահատեխնիկայի երեկվա հաջող ճեղքումը վերածվեց մկան թակարդի (Քարտեզ)
ՄիջազգայինԽերսոնի հյուսիսային հատվածում ուկրաինական ուժերի երեկվա առաջխաղացման հետ կապված ռազմաքաղաքական վերլուծաբան Յուրի Պոդոլյակը մարտերի այս պատկերն է ներկայացրել.
«Խերսոնի ուղղություն, իրավիճակը 03.10.22-ի առավոտյան:
Երեկ հակառակորդը հզոր հարվածով ճեղքեց մեր զորքերի պաշտպանությունը Խերսոնի շրջանի հյուսիսում և մեծ շարասյուներով (ավելի քան 100 զրահամեքենա) նետվեց դեպի հարավ։ Բերիսլավ տանող մայրուղու երկայնքով ավելի քան 20 կմ հաղթահարելով, երեկոյան մոտեցավ մեր դիրքերին Դուդչանի շրջանում, և այդ պահից բախտը դավաճանեց հարձակվողներին։
Սկզբում ավիացիան հզոր գործեց հակառակորդի դեմ, հետո նրան միացավ մեր հրետանին։ Այնուհետև թշնամուն թվաց, թե իր բախտը սկսում է բերել, քանի որ վարար անձրևը մեր ինքնաթիռները սոսնձեց օդանավակայաններին: Բայց, ինչպես պարզվեց առավոտյան, անձրևն աշնանն ավարտվում է շատ ավելի շուտ, քան գյուղական ճանապարհները չորանում են: Ուստիեւ, երեկվա հաջող ճեղքումը, փաստորեն, առավոտից վերածվել է մկան թակարդի։ Ուկրաինայի զինված ուժերի շարասյուները չեն կարող հեռանալ ասֆալտից, և մեր հրետանավորներն աշխատում են դրանց վրա՝ ավարտին հասցնելով այն, ինչ ողջ մնաց գիշերը։
Խերսոնի շրջանի հյուսիսի ճանապարհները ցրված են ոչնչացված ուկրաինական տեխնիկայով և զինվորների դիակներով, վիրավորներին տեղափոխում են խմբաքանակներով: Իրավիճակը փրկելու համար կա´մ պետք է հետ տանես այն, ինչ մնացել է շարասյուներից, կա´մ աղոթես Աստծուն, որ հողն արագ կչորանա։ Բայց դրսում մայիս ամիս չէ, և անձրևը շարունակում է թոփվել…»: