Առկա լարվածության ֆոնին Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է սահմանազատման երկկողմ հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել ոչ թե նոյեմբերին, այլ հոկտեմբերին
ՀասարակությունԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ժնևյան հանդիպման ժամանակ առաջարկել է, հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև չսահմանազատված սահմանի վրա ստեղծված լարվածությունը, սահմանազատման երկկողմ հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել ոչ թե նոյեմբերին, ինչպես ի սկզբանե համաձայնեցվել էր, այլ հոկտեմբերին:
Այս մասին կիրակի Ժնևում նախարարների հանդիպման արդյունքներով հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ երեկ Ժնևում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Նախքան այս Միրզոյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերի, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: