Փոխարժեք: $ , ,
ՆՈՒՅՆ ՓՈՑԽԸ ԵՐԻՑՍ ՏՐՈՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ Մասնակցեցի «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ, Երևանում տեղի ունեցած «Հավաքական Արևմուտքի երկակի ստանդարտները Մերձավոր Արևելքում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը. Գևորգ Գևորգյան Մենք պարտավոր ենք խաղաղություն մուրացողներին ցույց տալ պատմության աղբամանը. Աշոտ Անդրեասյան Դասագիրքը շրջանառությունից հանելուց հետո, ամենամեղմը պետք է լինեն մի քանի հրաժարականներ. Դեմոյան Անդրանիկ Թեւանյա՛ն, եթե դու այս ամենը չես կանգնեցնում, ուրեմն` դու ու քո դաշինքը նիկոլական եք. Անդրեասյան «Հայաքվեի» տխրահռչակ ավարտը Մաշտոցի պողոտայում Porsche-ը վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու, այդ թվում՝ երեխայի և հղի կնոջ․ վերջինը հիվանդանոցում մահացել է. Shamshyan.com Հայաստանի ներկայացուցիչները պաշտպանել են ՀԱՊԿ ԽՎ-ի բոլոր որոշումները. Անատոլի Վիբորնի Գյուղացիները չեն պատրաստվում համակերպվել Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահին հրավիրել է Մոսկվա

Ութ ամսվա մեջ ինչ է փոխվել Քոչարյանի մոտ` Միութենական պետությանը մաս կազմելու հարցում

Տեսանյութեր

Եթե ութ ամիս առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը Հայաստանի մաս կազմելն, ապա հիմա չի կարծում, որ դա ճիշտ է:

Ռոբերտ Քոչարյանը դեռեւս փետրվարի 17-ին կայացած ասուլիսի ժամանակ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը Հայաստանի միանալուն «Իրավունքի» եւ այլ լրատվամիջոցների հնչացրած հարցադրմանն ի պատասխան ասել էր. «Այսօր աշխարհում կան ինտեգրման այնպիսի մոդելներ, որով բոլորը հիանում են, օրինակ` Եվրամիությունը: Այն, ինչ կատարվում է այսօր այն միությունում, որը Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ, հեռու է Եվրամիության ինտեգրման աստիճանից: Իմ կարծիքով` այսօրվա աշխարհում չպետք է այսպես ապրիորի վախենալ որեւէ նման ինտեգրման պրոցեսներից: Ուղղակի, պետք է նստել եւ հաշվել` ի՞նչ ես ստանում, ի՞նչ ես զիջում, շատ սառը հաշվարկ պետք է ունենաս: Դեռ այդպիսի առաջարկ չի եղել, ինձ հետ նման հարց իմ նախագահության օրոք չի քննարկվել: Մենք այդպիսի նախաձեռնություն չենք ցուցաբերել եւ այն ժամանակ չենք համարել, որ սա հասունացած է: Բայց հիմա նման կարգի գործընթացներին պետք է վերաբերվել շատ պրագմատիկ, եւ կրկնում եմ` հաշվարկի հիմքի վրա, ոչ թե կենցաղային մոդելով` դու ինձ, ես` քեզ, այլ շատ կոնկրետ` թե ի՞նչ վտանգների առաջ ենք կանգնած, ի՞նչ սպասելիքներ ունենք մենք, կամ ի՞նչ են մեզ առաջարկում, ի՞նչ ենք կորցնում, ի՞նչ ենք ստանում: Քանի որ չկա առաջարկ, չկա ընդհանրապես քննարկում, հիմա դժվար է գնահատել: Կլինի առաջարկ, պետք է քննարկել եւ շատ սթափ հաշվարկով մտնել կամ չմտնել նման կարգի գործընթացների մեջ: Ես տեսնում եմ մեկ բան` Ռուսաստանի հետ մենք պետք է ունենանք շատ ավելի խորացված հարաբերություններ, ու չկա այլ երկիր ՌԴ-ից բացի, որը շահագրգռված կլինի մեզ նորից գործոն սարքել այս տարածաշրջանում: Ուղղակի, ուրիշ երկիր չկա: Ընդունում եմ, որ այս հարցի վերաբերյալ սա կիսապատասխան է, բայց այս վիճակում ենք այսօր»:

Այն դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, կա Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը մաս կազմելու վերաբերյալ: Ավելին` ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հստակ նշել էր, որ Միութենական պետությունը բաց է բոլոր այն երկրների համար, ովքեր կցանկանան մաս կազմել եւ արդեն շուրջ մեկ տարի է Հայաստանում գործում է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը, ՀՀ երկրորդ նախագահն ընդգծել էր. «Այստեղ, ուղղակի, ավելացնելու բան չունեմ: Կան լրջագույն օրակարգային հարցեր, որոնց լուծումները պետք է Հայաստանի Հանրապետությունը գտնի, բայց այդ լուծումները կախված են, թե ինչ ուղղությամբ ես դու գնում: Եթե դու գնում ես գործոն դառնալու ուղղությամբ այս տարածաշրջանում, քո համբավը վերականգնելու, եւ այն պետությունը լինելու, որի հետ հաշվի են նստելու, ուրեմն` պետք է լուծումներ գտնես: Իսկ հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել այդ Միութենական պետության շրջանակները... Կարող է լինել: Բայց այսօր դա իսկապես չկա, եւ այդ գործընթացի նախաձեռնողը պետք է լինի ՀՀ իշխանությունը: Ինքը պետք է ասի, որ այս խնդիրների լուծումը տեսնում ենք այս ճանապարհով, որի համար պետք է անել այս-այս քայլերը: Իսկ հիմա  ընդհանրապես չկա որեւէ հայացակարգ, թե մենք ի՞նչ ենք ուզում: Իսկ գիտեք, թե ինչու չկա, որովհետեւ իրենք գնում են այլ ճանապարհով, որը պոպուլյար չէ հնչեցնել, որոշակի խնդիրներ կարող է առաջացնել, եւ շատ ավելի հարմար է դրա մասին չխոսել: Բայց այդ ճանապարհով են գնում` մինչեւ հանրային կարծիք քարոզչական տարբեր մեխանիզմներով հասունացնեն` ընդունելի դարձնելով ժողովրդի համար: Այսօր այդ գործընթացի մեջ ենք, դրա համար տպավորություն է ստեղծվում, որ հայեցակարգ չկա, եւ չենք հասկանում, թե ուր ենք գնում»:

Նույն ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահին հիշեցրեցին, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համարում է, որ մեր տարածաշրջանում միություններն առհասարակ փրկությունն են եւկարծում է, որ Հայաստանը գնալու տեղ չունի եւ միանալու է այդ միությանը: Ի վերջո, ո՞րը կլինի ճիշտ որոշում` միանա՞լ, թե՞ չմիանալ` Ռոբերտ Քոչարյանն անկեղծացավ. «Չգիտեմ էլ ինչ պետք է ասեմ Միութենական պետության մասին: Ինձ թվում է` ամեն ինչ ասել եմ: Մենք պետք է հաշվարկենք, ոչ թե ասենք` այո, մտնում ենք այս միության մեջ, այլ ասենք` մեր մտնելը ի՞նչ է նշանակելու մեզ համար: Մտնելուց հետո` հինգ տարվա, տասը տարվա կտրվածքով` ո՞ւր ենք հասնելու, ի՞նչ ենք ստանալու, եթե այդ հարցերի պատասխանը չլինի, ուղղակի ասենք` մտնում ենք, ինձ համար այդպիսի մուտքը պետության կողմից կլինի անհասկանալի: Ես ընկերներ ունեմ, օրինակ, Հունաստանում, այնտեղ լինելով մեկ անգամ հարցրի, թե դուք ի՞նչ եք ստացել Եվրամիությանն անդամակցելով: Եվ քանի որ իր մեքենան նստեցրեց եւ Հունաստանով սկսեցինք շրջել, ուր եւ ինչ ճանապարհով գնում էինք, ասում էր` սա Եվրամիության փողերով է կառուցված, սա` Եվրամիության շնորհիվ: Իսկապես տպավորիչ էր: Բալկանները` Խորվաթիան, Սլովենիան հետաքրքիր էին ինձ համար, ուղղակի, ուզում էի ավելի ծանոթանալ այդ տարածաշրջանի հետ եւ այնտեղ լինելով` ում հետ շփվում էի, ասում էին` Եվրամիության փողերով այս կառուցվեց, այն կառուցվեց: Բոլորը միանշանակ շահել են այդ միությունից, բայց մտնելուց իրենք արդեն գիտեին, թե ուր են մտնում: Իրենց միգուցե սուվերենության մի կոմպոնենտ զիջելով` իրենք ստացել են տնտեսական հզորություն եւ անվտանգության հարցերի լուծում: Սա է մոտեցումը, շատ պրագմատիկ է եւ ոչ թե երկու-երեք տարվա, այլ առնվազն 15-20 տարվա կտրվածքով` պետք է հաշվարկ արվի: Կարծում եմ` ճիշտ քաղաքականության դեպքում` այո՛, մենք այստեղ կարող ենք շահել»:

Մինչդեռ ութ ամիս անց վերադառնալով այս հարցին` սեպտեմբերի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահը բոլորովին այլ դիրքերից հանդես եկավ: Նա մասնավորապես նշեց հետեւյալը. «Չեմ կարծում, որ որեւէ առիթ եմ տվել մտածելու, թե ես առաջարկում եմ Միութենական պետությանը միանալ:  Գրեթե մեկ տարի առաջ եւս, այո, անորոշ էր իմ պատասխանը, որովհետեւ համարում եմ, որ պետք է բոլոր կոմպոնենտները քննարկել՝ չբացառել տվյալ դեպքում ոչինչ, եթե դա լուծում է քո անվտանգության խնդիրը: Այս պահին չեմ կարծում, որ դա ճիշտ է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


ՆՈՒՅՆ ՓՈՑԽԸ ԵՐԻՑՍ ՏՐՈՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸՄասնակցեցի «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ, Երևանում տեղի ունեցած «Հավաքական Արևմուտքի երկակի ստանդարտները Մերձավոր Արևելքում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը. Գևորգ ԳևորգյանՄենք պարտավոր ենք խաղաղություն մուրացողներին ցույց տալ պատմության աղբամանը. Աշոտ ԱնդրեասյանԴասագիրքը շրջանառությունից հանելուց հետո, ամենամեղմը պետք է լինեն մի քանի հրաժարականներ. ԴեմոյանԱնդրանիկ Թեւանյա՛ն, եթե դու այս ամենը չես կանգնեցնում, ուրեմն` դու ու քո դաշինքը նիկոլական եք. Անդրեասյան«Հայաքվեի» տխրահռչակ ավարտըՄաշտոցի պողոտայում Porsche-ը վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու, այդ թվում՝ երեխայի և հղի կնոջ․ վերջինը հիվանդանոցում մահացել է. Shamshyan.comՏիկնիզյանը և Հարությունյանը` ՌՊԼ-ի տուրի խորհրդանշական հավաքականումՀայաստանի ներկայացուցիչները պաշտպանել են ՀԱՊԿ ԽՎ-ի բոլոր որոշումները. Անատոլի ՎիբորնիԳյուղացիները չեն պատրաստվում համակերպվելՀայկական բռնցքամարտը հերթական փառահեղ էջը գրեց իր պատմության մեջ. ՀԲՖ նախագահ«Ինտերի» մարզական տնօրենը` Մխիթարյանի հետ նոր պայմանագիր կնքելու մասինՎլադիմիր Պուտինը Իրանի նախագահին հրավիրել է ՄոսկվաՎերամիավորման որոշումն այսօր նույնչափ արդիական է, որքան 1989 թվականին էր. Ալավերդյան«Դեմոկրատիա» ասվածը զուտ մեր նման պետություններին ճնշելու համար էր. Մարգարիտ ԵսայանՊարզվեց, որ իշխանությունների համար Նիկոլ ասելը վիրավորական էԻ՞նչ գույներով զարդարել 2024 թվականի տոնածառը`ըստ Կենդանակերպի նշանՎաշինգտոնը Կիեւին մինչեւ տարեվերջ ժամանակ տվեցՖրանսիական «տանիքին» երեւի արդեն Նիկոլն էլ չի հավատումԻնչպես է ադրբեջանական «էկոահաբեկիչը» հայտնվել Երևանի Կոմիտասի պողոտայումԻնչու՞ չի կարելի նախօրոք մանկական հագուստ գնելՄենք դեռ չենք կարող միասին ապրել. Զելենսկու կինը պատմել է նախագահի հետ հարաբերությունների մասինԼավրովն ու Աբդոլլահիանը հռչակագիր են ստորագրել միակողմանի պատժամիջոցներին հակազդելու մասինՌուս սենատորները պարբերաբար շփվում են հայ գործընկերների հետ, հարաբերության սառեցման մասին խոսք չկաՄեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի երկրորդ ենթախմբի ատեստավորման գործընթացըԲայրամովը պնդում է՝ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության համար «պայմանները ստեղծված են»Անի Քրիստին դուստր է ունեցել (լուսանկարներ)«Сердечный привет от Зимзимова». խաբեբան այսպիսին է լինում. ԱԺ-ում միացրեցին Փաշինյանի ելույթըԻ՞նչ պետք է իմանալ անշարժ գույքը վարձակալության հանձնելիսՀայկ Կոստանյանը անդրադարձել է ուղեվարձի թանկացման վերաբերյալ լուրերինՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՍպասվում է անձրև, գիշերը և առավոտյան՝ մառախուղՖինլանդիան կսկսի զինամթերք արտադրել Ուկրաինայի համարԺողովրդին դարձրել են թալանի մատերիալ. գործող իշխանությունն աչքը տնկել է անասնատերերի գրպանին. ԻսայանՀՀ եւ ԱՀ իշխանությունները դեռ ամիսներ առաջ տեղյակ էին Ադրբեջանի նախապատրաստվող ագրեսիայի մասին, բայց ոչինչ չարեցին այն կանխելու համար. ԲաբուխանյանՀայտնի են Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության հաղթողներըՇՏԱՊ. Երևանի քաղաքապետարանը որոշել է թանկացնել ավտոբուսների ուղեվարձը՝ դարձնելով 150 դրամ. Դավիթ ԽաժակյանՎերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ խաղաղ ճանապարհով լուծելու պետությունների միջև բոլոր տարաձայնությունները. ՀԱՊԿ-ի հայտարարությունըԼավրովն ու Բայրամովը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը. ՌԴ ԱԳՆՌազմական համագործակցությունը կշարունակվի․ Հայաստանում Հնդկաստանի դեսպան30 արծաթով ծախված «Հուդային» ու ՔՊ-ականներին 5 րոպե ժամանակ ենք տալիս, որ ներկայանանՏեսել ու լսել եմ անհույս ճիչեր, որոնք կարճ ժամանակ անց սառում էին քարերի արանքում.Տեր Մակար վարդապետ ՀակոբյանՏղես սպանվել է «արա» բառի համար, պատասխան են տալու. էջմիածնեցի 15 տարեկան երեխայի հորաքույր (NewDay. am)Ամեն օր գրանցում ենք թույլ երկրաշարժներ մեր տարածաշրջանում, այդ թվում` ՀՀ-ում. Ջերմաստիճանի անոմալ բարձրացումը կա՞պ ունի երկաշարժների հետ«Լիֆտ 2»-ը բերելու է Հայաստանի վերջնական ոչնչացման. «Հրապարակ» Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Հակառակորդի դիպուկահարի կրակոցից զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել«Համահայկական ճակատ» շարժման հայտարարությունը` դեկտեմբերի 4-ին, Երևանում կայացած, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտագնա նիստի վերաբերյալ«Պոլի փետ ըլնի՝ քպ-ից ըլնի» սկզբունքը շարունակում է իր տարերային երթը ողջ Հայաստանով. Արմեն Հովասափյան«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՍՎՈՒՄ Է ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ». ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ՍԱՐՈՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода