Անձրև, ամպրոպ, քամի. Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի
Հասարակություն
Հայաստանում սեպտեմբերի 22-ին և 23-ի ցերեկը, 24-ին՝ երեկոյան ժամերին, 25-ի գիշերը սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ,- այս մասին հայտնում են Հանրապետության Հայհիդրոմետից։
Սեպտեմբերի 25-ին և 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին աստիճանաբար կնվազի 4-5, 25-ին ևս 3-4 աստիճանով։
Հինգշաբթի Երևանում օդը կտաքանա մինչև +26-28 աստիճան։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի +15-17։ Հայաստանի մայրաքաղաքում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
