Ուզում եմ, որ Արդբեջանը վերջապես հասկանա...Արսեն Հարությունյանի գրառումը
ՍպորտԱզատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը, ով երեկ նվաճել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալը ֆեյսբուքյան էջում գրում է.
"Մենք՝ հայերս, երբեք ինքներս պատերազմ չենք սկսել: Ուզում եմ, որ Արդբեջանը վերջապես հասկանա, որ խաղաղությունն ամենակարևոր բանն է աշխարհում:
Իմ նպատակն է ազգին նորանոր հաղթանակներ նվիրելն ու աշխարհին ցույց տալ, որ թեև Հայաստանը փոքր երկիր է, բայց ուժեղ մարզիկներ ու սպորտային լավ պատմություն ունի:
Այսօր՝ առավել քան երբևէ, համոզված ենք, որ մենք հաղթանակներ կերտում ենք մեր միասնությամբ ու անձնվեր պայքարով։
Աստված պահապան մեր զինվորներին։
Թող այլևս սահմանին ոչ մի զոհ և ոչ մի վիրավոր չունենանք"։