Անդրեյ Ռազինը դատի է տվել հանգուցյալ Յուրի Շատունովի ընտանիքին
Մշակութային
«Լասկովի Մայ» խմբի պրոդյուսեր Անդրեյ Ռազինը դատի է տվել Յուրի Շատունովի այրուն եւ երկու երեխաներին, հայտնում է aif.ru լրատվականը։
«Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մոտ ապագայում, ինչը կապված է 2005 թվականին դատարանի կողմից չեղարկված որոշումը բողոքարկելու համար Ռազինի վճռաբեկ դատարան դիմելու հետ՝ ընդդեմ իր սանիկի, նրա մոր եւ փոքր քրոջ», - ասել է ընտանիքի փաստաբան Սերգեյ Վասիլեւը:
Դատական որոշումը վերաբերում է «Լասկովի Մայ» խմբի ստեղծագործական իրավունքներին: Շատունովի մահից հետո Ստավրոպոլի դատարանը որոշել է, որ խմբի երգերի բացառիկ իրավունքները պատկանում են հանգուցյալին:
Փաստաբանը նշել է, որ պրոդյուսերն ինքն իրեն սրբացնում է եւ ավելի վաղ սոցիալական ցանցերում շնորհավորել է Շատունովի որդուն՝ Դենիսին՝ հրավիրելով միանալ երաժշտական խմբին: Ռազինը Դենիսի կնքահայրն է:
https://style.news.am/arm/news/92908/andrey-raziny-dati-e-tvel-hangucyal-yuri-shatunovi-yntaniqin.html