Որպես հայ` զենքը գրկած ենք քնելու մեր ամբողջ կյանքում. Տեր Մխիթար քահանա Ալոյան
ՀասարակությունԱրժանապատիվ ՏԵՐ ՄԽԻԹԱՐ քահանա ԱԼՈՅԱՆԸ, ով մինչեւ 2019 թվականը մշտապես եղել է Ջրականի խրամատներում` զինվորների կողքին, գտնում է, որ մենք` որպես հայ, զենքը գրկած ենք քնելու մեր ամբողջ կյանքում:
— Ցավոք, սա է մեր միակ բախտն ու մենաշնորհը: Հրեան իր զենքը գրկած իր հողն ու երկիրը սիրելով` ժայռերի մեջ ծառ ու ծաղկունք է տնկում: Մենք էլ պետք է օրինակ վերցնենք այդ գեղեցիկ սովորությունը եւ մեր երկիրը դրախտավայր դարձնենք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ