Մատենադարանին հարող տարածքը «ծռերը» մի ամսով «բրոնյա» են արել
Ներքաղաքական«Սասնա ծռերի» ԱԺԲ-ն Երեւանի քաղաքապետարանին իրազեկել է, որ օգոստոսի վերջից մինչեւ սեպտեմբերի 24-ը նախատեսում են Մատենադարանին հարող տարածքում ամենօրյա ռեժիմով հավաքներ անցկացնել: Ընդ որում՝ դրանք ուղեկցվելու են նաեւ երթերի անցկացմամբ:
«Իրավունքին» հայտնի դարձավ նաեւ, որ Մատենադարանին հարող տարածքում նախատեսվող հավաքների ընթացքում ԱԺԲ-ականները մտադիր են եղել վրաններ տեղադրել, ինչը մերժվել է քաղաքապետարանի կողմից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ