Մարդիկ խուսափում են Սյունիք մեկնելուց. «Հրապարակ»
Մամուլի տեսություն«Ես բոլորին հրավիրում եմ Սյունիք, այստեղ անվտանգ է։ Այստեղ ամեն բան շատ ավելի լավ է, քան Հայաստանի մեկ այլ մարզում, որը հեռվից թվում է անվտանգ։ Ամեն բան կարգին է, մարդիկ կարող են գալ, բոլոր պայմանները ստեղծված են, մենք էլ հյուրասեր ժողովուրդ ենք, մեծ սիրով կընդունենք մեր հյուրերին»,-երեկ լրագրողների հետ զրույցում Գորիսից կոչ է արել համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Թերեւս պատճառը մեկն է՝ խթանել զբոսաշրջությունը։