Iravunk.com | Ճեղքե՜լ, ճեղքե՜լ, ճեղքե՜լ ինքնության ճգնաժամի պատը. Լիլիթ Գալստյան
Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. Բալասանյան Ուկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ) Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակ Բանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ) Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերում Գրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանը Այսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. Լոքմագյոզյան Վախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. Բագրատյան Էրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմի Գլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...

Ճեղքե՜լ, ճեղքե՜լ, ճեղքե՜լ ինքնության ճգնաժամի պատը. Լիլիթ Գալստյան

Ներքաղաքական
«Ճգնաժամերը մենակ չեն գալիս։ Քաղաքական լրջագույն ճգնաժամի, ես կասեի՝ համակողմանի գոյաբանական ճգնաժամի մեջ հայտնված մեր հասարակությունն ինքնության ծանր ճգնաժամ է ապրում։ Սա ակնհայտ է, սպառնալի, ոչ մի տեղ չտանող․․․
 
Ըստ էության, դժվար է համոզված պնդել․ ինքնության ճգնաժամը նախորդում է քաղաքականին, թե՝ հակառակը։ Թեև հակված եմ հաստատելու, որ այն, ինչ կատարվում է մեր հասարակության հետ՝ շարունակ խորացող արժեքային և բարոյական դեգրադացիան, քայքայումը, ազգային կազմաքանդումը, անսպասելի էր կամ՝ հանկարծահաս․․․
 
Ինքնությունն, իհարկե, ո՜չ քարացած երևույթ/ֆենոմեն/ է, և ոչ էլ՝ կենսաբանական։ Ժամանակը, ցանցային աշխարհի ալգոռիթմերը, աշխարհաքաղաքական միջավայրը, ազդեցության գործակալական ցանցերը, ազգի բարոյահոգեբանական ստատուսը թողնում են իրենց անխուսափելի ազդեցությունը։
 
Մենք կաթիլ-կաթիլ հայտնվեցինք այս սողացող պատերազմի տակ, թույլ և խոցելի էին մեր ինստիտուցիոնալ համակարգերը․․․երբ ինչ-որ խառնամբող հարձակվեց Վեհափառի վրա՝ կուլ տվեցինք, երբ դպրոցից հոգևորականին դուրս դրեցին՝ լռեցինք, երբ արցախցի-հայաստանցի դիսկուրս բացվեց՝ հանդուրժեցինք, երբ հայոց լեզուն ամեն վայրկյան ոտնատակ արվեց՝ անտարբեր անցանք, երբ ուսուցչին նվաստացրին, ծաղրի առարկա դարձրին՝ թաքուն հրճվեցինք, երբ կրթական համակարգը քաղաքականացրին՝ մատների արանքով նայեցինք, երբ ազգային միտքը պիտակավորվեց, չարախնդացինք, երբ մեր պատմական ցավն ու հիշողությունը փորձեցին ուրանալ, մենք ազգովի չընդվզեցինք, երբ հաղթանակած բանակը ոտնակոխ արեցին՝ կամք չունեցանք թացն ու չորը զատել, երբ Հայրենիքի մի կտորին ամայի ու անպետք հողատարածք անվանեցին՝ հանդուրժեցինք, պետությունից վերցնելը, ստանալը, նաև գողանալն ավելի տարածական մտածողություն է, քան տալը / բացառիկներին, ազնիվներին ու նվիրյալներին խոնարհում, կան՝ բայց քիչ/․․․
Օվերտոնը բացվել էր․․․ ու մենք ոչ ներքին, որ էլ արտաքինին թշնամուն դիմադրելու որ կամք, ոչ կորով, ոչ էլ՝ համոզում ու ցանկություն ունեինք։ Սուտը, անբարոյականությունն ու տգիտությունը կերան մեզ ներսից։ Այս խորացող քաոսացումը ձեռնտու է բոլորին, բացի մեզանից՝ հայ ժողովրդից։ /Պատմությունը դաս չի դառնում մեզ համար, ու, ցավոք, այն կրկնվելու հատկություն ունի/։
 
Ու հիմա, հավաքական հայությունն իր անցյալն ավելի է ատում /առանց մեղքի և պատասխանատվության զգացողության/, քան գնահատում է ներկան ու արժևորում ապագան՝ չտեսնելով իր մեղքի ու պատասխանատվության բաժինը։
 
Մեզ նման փոքր ազգերի համար հավաքական ինքնության հենարանային, բազային արժեքները թթվածնի գինն ունեն։ Չի կարող հաղթել, առաջ գնալ, զարգանալ և մրցակցային լինել այն ազգը, որն ուրանում է իր անցյալը, ռացիոնալ դատողության դաշտին գերադասում է կույր և ոչնչացնող ատելությունը, նաև պատասխանատվություն չի զգում ապագայի հանդեպ։ /Նորից կրկնեմ՝ այս իրականությունը մեկ օրում չունեցանք․ պատճառների մասին շատ ենք խոսել/։
 
Ես ավտորիտար ռեժիմների կողմնակից չեմ։ Ոչ էլ կարծում եմ, թե Բութանի պես կարող ենք երկիրը փակել, երջանկության նախարարություն հիմնել ու տապակվել մեր յուղի մեջ։
 
Բայց համոզված եմ անվերապահորեն, որ մեր ազգային պետական շահը պահանջում է սահմանել մեր հավաքական ինքնության /single identity/ կարմիր գծերը․ անգամ, եթե դրանք դոգմատիկ կամ ավտորիտար կարող ենք հնչել, բայց համոզված եմ, որ այսպես է հնարավոր ամրացնել մեր ողնաշարն ու դիմադրել, կայանալ, չտարալուծվել, չվերջանալ․․․ Եվ, այնուամենայնիվ, սա դատավճիռ չէ․․․
 
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ և ՄՇԱԿՈՒՅԹ․ սրանք են այն միակ գործիքները, որոնցով հնարավոր է հաղթել ինքնության/մեր գոյության/ հավաքական ճգնաժամը։
Եվ սա պահանջում է իշխանություն, որը գիտակցում է կրթության և մշակույթի քաղաքական, ազգակերտ դերակատությունը։
 
Իսկ ավելի ճիշտ՝ մեր ինքնության ճգնաժամը հաղթահարելու և ազգային պետություն կառուցելու հանձնառություն ունի», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ եւ, որպես հետգրություն, հավելել. «Օրերս ժամանակակից արվեստի մի հրաշալի հավաքածու տեսա՝ Հ․ Իգիթյանի հիմնած թանգարանի ֆոնդերից, որ ցուցադրվում է ԱԳՆ նախկին տարածքներում։ Բարձր արվեստի այդ հրավառությունից շունչս կտրվում էր, ու ողջ ընթացքում մի միտք չէր լքում ինձ՝ ուր էինք, ուր հասանք․․․ Եվ, այնուամենայնիվ, անգամ այդ հավաքածուն ինձ ուժ է տալիս, մենք անսպառ ներուժ ունենք, տաղանդավոր ենք, արարող․․․ կարող ենք ճեղքել անելի այս պատը․․․ճեղքել․․․ճեղքել․․․ճեղքել․․.»:


Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԴԱՏԱԽԱԶԱ-ՔՆՆՉԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԳՈՒՑԵ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода