Ինչպես է անցել դերասան Հովհաննես Գասպարյանի հարսանիքը եւ ովքեր էին ներկա (Ֆոտոշարք)
ՏեսանյութերԳ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ սիրտը հետայսու ընդմիշտ զբաղված է: Օրերս կայացել է նրա եւ ԱՆՆԱ ՔՈՉԱՐՅԱՆԻ հարսանեկան արարողությունը՝ թատերարվեստի վառ ներկայացուցիչների մասնակցությամբ: Հյուրերի թվում էին ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, դերասաններ Ծովինար Մարտիրոսյանը, Նարեկ Հայկազյանը, Արաքսյան Մելիքյանը, Անդրանիկ Զաքարյանը, Անի Պետրոսյանը, Ռոման Բաբայանը, Արմեն Քուշկյանը, Ռոզի Ավետիսովան, Շողեր Գրիգորյանը, արձակագիր, դրամատուրգ Էդգար Կոստանդյանը եւ այլք:
Սոցցանցերում հրապարակված տեսանյութերից երեւում է, որ Գասպարյանների նորաստեղծ ընտանիքի անդրանիկ տոնն անցել է չափազանց ուրախ եւ ջերմ մթնոլորտում: Իսկ մեզ մնում է երջանկություն մաղթել նորապսակներին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ