Էլինար Վարդանյանը ո՛չ լքում է խմբակցությունը, ո՛չ առավել եւս միանում է որեւէ մեկին. Հայրապետյան
Ներքաղաքական«Որոշ լրատվամիջոցներ շուտով եղանակի տեսության ու աստղագուշակի վերաբերյալ իրենց նյութերում էլ կսկսեն մի կերպ «սղցնել» «Էլինար Վարդանյանը լքում է հարազատ խմբակցությունը» նախադասությունը: Հանգստացե՛ք կամ մի՛ անհանգստացեք, Էլինար Վարդանյանը ո՛չ լքում է խմբակցությունը, ո՛չ առավել եւս միանում է որեւէ մեկին: Եթե էքշնի պակաս եք զգում, օրը մի քանի անգամ հրապարակեք Վահան Քերոբյանի՝ Լարսի բացման վերաբերյալ գրառումները, կամ Արփի Դավոյանի Քի Վեստի մեկնաբանությունները», - գրել է իրավաբան ՌՈԲԵՐՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ: