Iravunk.com | Իշխան Սաղաթելյանը փակագծեր է բացում կուսակցությունների ղեկավարների հետ ունեցած հանդիպումից
Մակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասին Համահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա Հակոբյան Նախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր Գրիգորյան Ինչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչով Իշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր Ղազարյան Մեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան Չեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրը Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան

Իշխան Սաղաթելյանը փակագծեր է բացում կուսակցությունների ղեկավարների հետ ունեցած հանդիպումից

Տեսանյութեր

15 կուսակցություն զորակցություն են հայտնել խորհրդարանական ընդդիմության հրապարակած «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» հայտարարության նախագծում արտացոլված սկզբունքներին եւ դրանք գնահատում են կենսական` հայ ժողովրդի եւ Հայոց պետականության լինելիության հարցում։ Այս մասին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ եւ «Իրավունքի» հետ զրույցում փակագծեր բացեց արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ ունեցած փակ հանդիպումից:

– Կմանրամասնե՞ք, թե ՀՅԴ գրասենյակում կուսակցության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ինչպիսի դիրքորոշումներ են հնչել, եւ ովքեր են իրենց զորակցությունը հայտնել հայտարարությանը:

– Այն հայտարարության նախագիծը, որը ներկայացվել է Ազգային ժողովին, դարձավ քննարկման առարկա: Ներկա քաղաքական ուժերն իրենց դիրքորոշումը հայտնեցին: Կային քաղաքական ուժեր, ովքեր տարբեր պատճառներով ներկա չէին հանդիպմանը, բայց իրենց եւս դիմել ենք եւ սպասում ենք դիրքորոշման արտահայտմանը: Չեմ ուզում անվանական թվարկել, որովհետեւ հետո էլ պետք է առանձին յուրաքանչյուրի պատճառաբանությունը կամ մեկնաբանությունը ներկայացնեմ: Վերջնական կամփոփենք, արդյունքները կտեսնեք: Ի դեպ, հայտարարությունը բաց է միանալու համար: Կային կուսակցությունների ղեկավարներ, ովքեր ծանոթանալով հայտարարությանը, ասացին, որ վարչության նիստ պետք է հրավիրեն եւ դիրքորոշում ճշտեն, չնայած որեւէ մեկը առնվազն ներկաներից դեմ չի արտահայտվել:

– Իսկ քննարկումների այս ձեւաչափը շարունակակա՞ն է լինելու: Օրինակ` հաջորդ փուլում հնարավո՞ր է, որ քաղաքական ուժերը վարչապետի միասնական թեկնածու ներկայացնեն հանրությանը:

– Հանդիպման օրակարգում ընդամենն Ազգային ժողովում ներկայացված հայտարարության տեքստի քննարկումն էր եւ դիրքորոշման արտահայտումը: Բայց արտախորհրդարանական ուժերի հետ լայն համագործակցության ու խորհրդակցությունների այս ձեւաչափը համարում ենք կարեւոր եւ անհրաժեշտ, հետեւապես պարբերաբար նման խորհրդակցություններ լինելու են:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ավելի մեծ քննարկում իրականացնենք ընդլայնված կազմով, որովհետեւ բավականին հետաքրքիր եւ լավ առաջարկներ կային մասնակցող ուժերի կողմից:

– Իսկ ի՞նչ չափորոշիչով եք ընտրել, թե որ արտախորհրդարանական ուժերին հրավիրեք հանդիպման:

– Բացառել ենք մի քանի կուսակցություններ, ովքեր ՔՊ-ից ավելի ՔՊ են, որովհետեւ իրենք այլեւս քաղաքական ուժ չեն, այլ ընդամենը ՔՊ-ին կամ Նիկոլին սպասարկողներն են: Այդ 3-4 ուժերից բացի, գրեթե մնացած բոլորին առնվազն հայտարարության տեքստն ուղարկվել է, եւ ասել ենք, որ դիրքորոշում հայտնեն: «Հատուկ հանձնարարությունների» կարգավիճակով ձեւակերպված եւ չձեւակերպված ուժեր կան, որոնց անիմաստ է դիմել: Ի դեպ, նրանք ավելի վտանգավոր են, քան Նիկոլը:

– Հայտարարության նախագծում ասվում է, որ «պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների միջեւ»: Ինչո՞վ է ոչ հուսալի այսօր առկա ցամաքային կապը, որի անվտանգությունը, ըստ էության, երաշխավորում են ռուս խաղաղապահները:

– Պետք չէ հայտարարության մի կետն առանձնացնել: Այն յոթկետանոց հայտարարություն է, եւ մենք գտնում ենք, որ Հայաստանն Արցախի հետ պետք է ունենա լիարժեք, հուսալի, անվտանգ ցամաքային կապ` բացառելով անկլավային իրավիճակը: Խոսքն այս մասին է: Ընդհանուր առմամբ` հայտարարության մեխն այն է, որ նախ Հայաստանի որեւէ իշխանություն չի կարող գնալ որեւէ լուծման, որի պարագայում Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում: Եվ երկրորդ`  սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները չեն կարող տեղի ունենալ ուժի սպառնալիքի ներքո, քանի դեռ թշնամու զորքերը գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում:

– ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն իսկ հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու վերոնշյալ հայտարարության ընդունման համար հրավիրված ԱԺ արտահերթ նիստին: Այսինքն` քվորում էլ հնարավոր չի լինելու ապահովել: Ի՞նչ եք պատրաստվում անել:

– Ամեն դեպքում, մենք գնալու ենք խորհրդարան եւ սպասելու ենք իրենց, մինչեւ հունիսի 3-ը, ժամը` 16:00-ն իրենք դեռ կողմնորոշվելու ժամանակ ունեն: Երբ վերջնական կարձանագրենք, որ չեն գալիս նիստի, ըստ դրա, մեր քայլերը կորոշենք:

– Ֆրանսիայի հրապարակից հայտարարվեց, որ այս շաբաթ «տուն առ տուն գնալու եք», որպեսզի յուրաքանչյուրն իր հստակ դիրքորոշումը հայտնի: Ի՞նչ արդյունք տվեց:

– Պրոցեսը դեռ շարունակվում է: Մեր պատգամավորներն ու քաղաքացիներն այցելել են տարբեր հաստատություններ, եղել են մարզպետարաններում ու քաղաքապետարաններում: Նպատակը շարունակում է մնալ այն, ինչ հայտարարել ենք, որ բոլորը պետք է կողմնորոշվեն եւ դիրքորոշում հայտնեն` կա՛մ ժողովրդի օրակարգի հետ են, կա՛մ դեմ են: Մանեւրելու, խաղեր տալու կամ ինչ-որ տարբեր պատճառաբանությամբ դիրքորոշում չհայտնելու ընթացքին վերջ պետք է տրվի: Մենք պետք է վերջապես հասկանանք, թե ով ով է: Եվ խոսքը միայն պետական պաշտոնյաների մասին չէ: Մեր երկրի մշակութային էլիտան, կրթական հաստատությունները, արհմիությունները, տարբեր արհեստակցական եւ հայրենակցական միությունները, հասարակական կազմակերպությունները եւս պետք է կարծիք հայտնեն: Ընդ որում` որեւէ մեկից ավել բան չենք պահանջում, որեւէ մեկին չենք ասում, թե միացեք շարժմանը, եկեք հանրահավաքի, ցույցերի, անհնազանդության երթերի, այլ ասում ենք` դիրքորոշում հայտնեք մեր երկրի ճակատագրի հետ անմիջական առնչություն ունեցող այս փաստաթղթում տեղ գտած սկզբունքների վերաբերյալ: Սա է մեր պահանջը:

– Հրապարակում բոլորն ասում են` պայքարենք Արցախի եւ Հայաստանի փրկության համար, բայց նաեւ պնդում են, թե այս պայքարն իշխանության համար չէ: Չե՞ք կարծում, որ ժողովուրդը պետք է իմանա, թե ումո՞վ եք պատրաստվում փոխարինել Նիկոլ Փաշինյանին: Վերջիվերջո, ովքե՞ր են այն 250 կադրերը, որոնց տեսնում եք ապագա իշխանությունում:

– Ինչ վերաբերում է միասնական թեկնածուին, այս մասին շատ ենք խոսել: Նպատակը հրապարակում ինչ-որ մեկին վարչապետ դարձնելը չէ, ընդհակառակը` ամեն ինչ անել, որ առհասարակ Հայաստանը վարչապետ ունենա: Մենք հնչեցրել ենք այն բոլոր սկզբունքները, թե ինչպես պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարությունը, ինչ խնդիրներ պետք է լուծի, որից հետո տեղի են ունենալու ընտրություններ` ազատ, արդար մրցակցային պայմաններում, որտեղ ՀՀ քաղաքացին անմիջական քվեարկութամբ կձեւավորի իշխանություն: Վարչապետի միասնական թեկնածուի վերաբերյալ նույնիսկ խորհրդակցությունների շարք չենք ունեցել: Ասել ենք, որ մեր գլխավոր խնդիրն իրենց հեռացնելն է, իսկ հեռացնելուց հետո` արդեն իսկ հրապարակված չափանիշներով կունենանք ժամանակավոր կառավարություն եւ վարչապետ, ով պետք է լինի հանրության կողմից ընդունելի: Մենք շեշտը դնում ենք ոչ թե վարչապետի անձի վրա ու շարունակում ենք փնտրել «փրկիչներ», ինչպես նախկինում, որ կգան մեզ կփրկեն, այլ ասում ենք, որ առաջնորդվելու ենք լավագույն ազգային հավաքական ստեղծելու սկզբունքով, որոնք իրենց մասնակցությունը կունենան երկրի կառավարման գործում: Ասել ենք, որ առնվազն 250 հոգի կադրային լավագույն բանկ կա, որից կարելի է օգտվել: Այսինքն` մենք պետք է ստեղծենք արժանիների կառավարություն, ով կկարողանա երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերել:

– Կոնկրետ մի քանի անուններ կասե՞ք:

– Կարող եմ բազմաթիվ անուններ տալ, բայց, սովորաբար, երբ սկսում ես հնչեցնել անուններ, հարցն անձնավորվում է, սկսում են կենտրոնանալ անձերի, այլ ոչ թե խնդիրների ու օրակարգի շուրջ: Սա է պատճառը, որ մենք ամեն օր ինչ-որ անուններ չենք հրապարակում: Ի վերջո, սա նախընտրական պայքար չէ, մենք սկզբունքը տվել ենք, որ կառավարությունը ձեւավորվելու է այն մարդկանցից եւ ուժերից, ովքեր այսօր տարբեր կերպ պայքարում են ստեղծված իրավիճակից դուրս գալու, սրանց հեռացնելու համար, եւ ովքեր ունեն կարողություն, գիտելիք, փորձառություն, իրենց նախորդ գործունեության մեջ որեւէ անգամ, որեւէ կերպ չեն ասոցացվել կամ մասնակից չեն դարձել որեւէ կոռուպցիոն սկանդալի հետ կամ իրենց պաշտոնավարման ընթացքում աչքի չեն ընկել իրենց վատ վարքագծով կամ այն բոլոր արատավոր երեւույթներով, որի մասին բազմիցս խոսվել է: Սկզբունքը հետեւյալն է` լինելու է արժանիների կառավարություն, լավագույն ազգային հավաքական` մի կողմ դնելով կուսակցական խնդիրները:

– Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե առանձնապես չեն խանգարելու այս պայքարին, որ մինչեւ «քոքը մաշվի»: Իսկ ոմանք արդեն գուժում են, որ գլուխներդ կախ վերադառնալու եք խորհրդարան...

– Մեր երկրում գլուխները կախողներ շատ են լինելու, բայց դրանց մեջ հաստատ մենք չկանք: Ինչ վերաբերում է «քոքը մաշելուն», սովորաբար ժողովուրդը չի մաշվում, մաշվում են դավաճանները, հակապետական եւ հակահայկական տարրերը: Այնպես որ, կտեսնենք, թե արդյունքում ով է մաշվելու, անձամբ ես իրեն խոստանում եմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Մակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասինՀամահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովԱնկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.amԷդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականությունԴրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. Սիմոնյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода