Iravunk.com | Ցավում եմ, որ Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամներն ու խմբակցությունները լուռ են. Վարդանյան
Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացում Տավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայող Ռուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ) Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ) Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա Հակոբյան Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. Բալասանյան Ուկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ) Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակ Բանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ) Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերում

Ցավում եմ, որ Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամներն ու խմբակցությունները լուռ են. Վարդանյան

Ներքաղաքական

Երեւանի ավագանու նիստը երեկ ընթացավ այնպես, կարծես, երկրում ոչինչ էլ չի կատարվում, իսկ ստեղծված օրհասական իրավիճակը բոլորովին էլ երեւանցիների խնդիրը չէ: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ ԹԵՀՄԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

– Վերջերս Գյումրիի ավագանու ՀՀԿ խմբակցությունը հրապարակել էր, որ իրենք անգամ ավագանու նիստերի օրակարգի ձեւավորմանը կողմ չեն քվեարկում` գտնելով, որ հիմա ամենակարեւոր օրակարգը ձեւավորված է Երեւանի Ֆրանսիայի հրապարակում: Մինչդեռ բոլորովին այլ իրողություն է Երեւանի ավագանու նիստերին: Ինչո՞ւ նիստերի հաստատված օրակարգը որեւէ աղերս չունի ստեղծված իրավիճակի հետ:

– Համամիտ եմ, բայց ես չեմ կարող ավագանու 64 անդամի փոխարեն պատասխանել: Ինքներդ էլ տեսնում եք, թե ավագանու նիստերի դահլիճում ինչ է կատարվում, եւ ով ինչ քաղաքական հայացքներ ունի: Ինքս նիստի եմ եկել ԱԳՆ-ի դիմաց տեղի ունեցած բողոքի ցույցից, բայց իմ գալ-չգալն ամենեւին հարցի լուծում չէ: Այո՛, այսօր ունենք մեր երկրի առջեւ ծառացած շատ ավելի լուրջ խնդիրներ, քան, օրինակ, ավտոտնակի նպատակային նշանակությամբ փոփոխության հարցն է, ինչով զբաղված է Երեւանի ավագանին: Իհարկե, քաղաքի հարցերը կարեւոր են, բայց նաեւ մեր բնակիչները պետք է իմանան, որ քաղաքապետարանի անձնակազմը, այդ թվում նաեւ ավագանու իշխող խմբակցության անդամները, որոնք, ըստ էության, ներկայացնում են քաղաքական մարմին, պատասխանատվություն են կրում թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կատարածի համար, հատկապես, որ «Իմ քայլը» դաշինքից մեծ մասն անդամագրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Իհարկե, սա շատ խոցելի հարց է, եւ ես կիսում եմ Գյումրու ընդդիմադիր ավագանու անդամների մոտեցումը: Ցավում եմ, որ Երեւանի ընդդիմադիր ավագանու անդամները եւ խմբակցությունները լուռ են: Երեկ մինչեւ ժամը` 10:55-ը մտածում էի, որ ընդհանրապես հարկ չեմ համարում գալ նիստին, բայց ընդամենը մի ավագանու անդամ եմ մնացել այս շենքում, ով դեմ է գործող իշխանությունների վարքուբարքին: 

– Իսկ ընդհանրապես` ավագանիում ընդդիմադիր խմբակցություններ կա՞ն: Ավագանու նիստերն այնքան հաշտ ու խաղաղ են ընթանում, որ տպավորություն է, թե ընդդիմադիր ավագանու անդամները զուտ քվեարկության կոճակը սեղմելու համար են: Ի՞նչ է փոխվել:

– Միանշանակ է, որ գլխավոր մանիպուլյատորն ու սադրիչը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն էր: Հաշտ ու խաղաղը թերեւս պայմանավորված է սրանով: Մենք հիմա էլ ենք ունենում վեճեր, բայց դրանք չեն անցնում անձնական տիրույթ եւ այդպիսով չեն տպավորվում մարդկանց մեջ: Ինչ վերաբերում է  ավագանու անդամներին եւ նրանց լռությանը Հայաստանի եւ Արցախի շուրջ, նաեւ մեր երկիրից դուրս կատարվող իրադարձությունների վերաբերյալ, ուզում եմ հիշեցնել, որ օրերս կայացած Միշել-Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան հանդիպման շրջանակներում օգտագործվել է բացառապես «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» եզրույթը, եւ հիմա հարց է ծագում, եթե վաղը նույն կերպ օգտագործվի «Երեւանի էթնիկ հայ բնակչություն» եզրույթը, ավագանու անդամներն էլի լո՞ւռ են լինելու: Վստահեցնում եմ` այդ պարագայում այս մանդատները որեւէ մեկիս պետք չեն գալու: Իհարկե, սա շատ հոռետեսական եւ սուբյեկտիվ կարծիք է, բայց հեռու չէ իրականությունից` այս տեմպերով շարունակելու եւ երկրից էլի տարածքներ կորցնելու դեպքում:

– Դեռ հույսեր կապո՞ւմ եք, որ ընդդիմության երթերի, հանրահավաքների ու ակցիաների արդյունքում Նիկոլ Փաշինյանը հեռանալու է վարչապետի պաշտոնից:

– Նիկոլ Փաշինյանը, երեւի թե, իմ ճանաչած ամենապնդաճակատ եւ հաստ մաշկ ունեցող անձանցից մեկն է: Այս առումով շատ դժվար է լինելու, եւ ընդդիմությունն այլ մոտեցումներ եւս պետք է քննարկի: Բայց ընդհանուր հաշվով` ինչպես միշտ, ամեն ինչ կապված է ժողովրդի ոտքի կանգնելու հետ:

– Լուրեր են շրջանառվում, որ փողոցում ընդդիմության պայքարի ինչ-որ փուլում հնարավոր է, որ ընդդիմադիր պատգամավորներից լինեն մարդիկ, որոնք վայր կդնեն մանդատը: Լինելով «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի 9-րդ համարը` հնարավոր է, որ Ձեր հերթը հասնելու դեպքում` պատգամավորական մանդատ վերցնեք: 

– Դեռ ինձ համար չեմ հստակեցրել, թե արդյոք այս խորհրդարանում ընդհանրապես անելիք ունեմ, թե` ոչ: Որքանով կողքից դիտում եմ, սա ուղղակի ծաղրածուական ներկայացում է: Այլ կերպ ասած` չգիտեմ, թե այդ մանդատն ինձ  պե՞տք է, թե` ոչ, որովհետեւ ես ունեմ պատիվ, սկզբունքներ, սեփական տեսակետներ: Եվ բացի այդ, որոշ քաղաքական գործիչների հետ (եթե նրանց կարելի է այդպես համարել) մի հարթակ կիսելը եւ մի ներկայացման մասնակցելը չգիտեմ, թե ինչքանով կօգնի երկրին: Ինձ անձնապես այդ մանդատը որեւէ բանի չի ծառայելու եւ չի օգնելու: 

– Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «վաղաժամ առաջադրված» Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը եւ նաեւ քաղաքային իշխանության ներկայացուցիչները սկսել են ակտիվորեն խոսել վերելակների ու մետրոյի նոր կայանների կառուցման մասին: Այս ամենը հիշեցնում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական քարոզարշավին հնչեցրած եւ այդպես էլ ի կատար չածված խոստումները: Կարո՞ղ ենք արձանագրել, որ դե ֆակտո ՔՊ-ականներն արդեն քարոզարշավ են սկսել` էլի նույն խոստումներով:

– Նախ Հայկ Մարությանը միայնակ չի տվել այդ խոստումները: Որքան էլ ես նրա գործունեության հանդեպ ունենամ հակակրանք, սա պետք է խոստովանել: Այդ խոստումները տվել է այն քաղաքական թիմը, որն այսօր Երեւանի ավագանու դահլիճում բացարձակ մեծամասնություն է կազմում, հետեւապես դրա պատասխանատվությունը կիսում են բոլորը: Ինչ վերաբերում է սպասվող ընտրություններին, մեր երկրում եւ նաեւ աշխարհաքաղաքական առումով այնպիսի իրավիճակում ենք գտնում, որ բառիս ամենաուղիղ իմաստով, վաղվա օրը չգիտենք` ինչ կլինի: Դեռեւս մի քանի ամիս առաջ Երեւանի ավագանին ընտրել է քաղաքապետ, ում աշխատանքը հարատեւ չի լինելու: Ամիսներ անց կոնկրետ ես կտամ գնահատական` լավ քաղաքապետ է, թե` ոչ: Բայց հիմա նախընտրական խոստումներ տալ, արդեն քարոզարշավ սկսել կամ ուղղակի խոսել ապագա քաղաքապետի ընտրություններից, առնվազն անբարո է: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 



Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԴԱՏԱԽԱԶԱ-ՔՆՆՉԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԳՈՒՑԵ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода