Մենք կանգուն ենք մեր լեռների պես դուք հողմերի պես կսուլեք վայրագ. ԱՀ ԱԺ պատգամավորի պատասխանը Էլմար Մամեդյարովին
ՆերքաղաքականԱդրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը դրական քայլ է համարել՝ նշելով, որ յուրաքանչյուր նման հանդիպումից հետո նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվում եւ, որ այս հանդիպման հիմքում այն է, որ հայերը պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաղաքացիություն:
Unikal-ին Էլմար Մամեդյարովը նշել է, որ չնայած նախորդ հանդիպմանը դրական առաջընթաց էր գրանցվել, սակայն այս անգամ ավելի կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:
Մամեդյարովի վերը նշված հայտարարության մասին մեկնաբանություն ենք խնդրել ԱՀ ԱԺ պատգամավոր ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ, ով նկատեց.
-Ադրբեջանցի նախկին պաշտոնյան, ինչքան էլ որ երկար ժամանակ ղեկավարել է տվյալ երկրի արտաքին գործերը, մեկ է մնում է նախկին։ Չնայած իր հնչեցրած միտքը կարծես թե հերթական զեկույցը լինի իրենց հաղթանակի մասին և ինչքան էլ մեր պետական այրերը լինեն սխալ, մեկ է ես իր ասածը չեմ մեկնաբանի։
Իսկ որպես Արցախի ԱԺ պատգամավոր, կասեմ հետևյալը. մենք կանգուն ենք մեր լեռների պես, Դուք հողմերի պես կսուլեք վայրագ։ ՀՀ ներկա իշխանությունների մեղքն է, որ հայտնվել ենք այս դժվար վիճակում, բայց հայ ժողովուրդը հայրենիքը փրկելու համար , իր գոյապահպանման համար հաստատ աստվածատուր ուժ է գտնելու հաղթահարելու նաև այս դժբախտությունների շրջափուլը։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ