Հայաստանում օդի ջերմաստիճանը 7-10 աստիճանով կնվազի. եղանակի տեսություն
Եղանակ
Հանրապետության տարածքում մայիսի 24-25-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հանրապետության տարածքում մայիսի 26-28-ը կդիտվի առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ օդի ջերմաստիճանը Հայաստանում մայիսի 24-25-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։
Այսպիսով, հանրապետության հյուսիսում՝ Շիրակում, մայիսի 24-ին օդի ջերմաստիճանը 10-13, մայիսի 25-ին՝ 12-15 աստիճան տաքություն։
Հայաստանի հարավում՝ Սյունիքում (հարթ հատված) օդը մայիսի 24-ին կտաքանա մինչև 20-24, մայիսի 25-ին՝ մինչև 18-22 աստիճան տաքություն։ Մարզի նախալեռներում մայիսի 24-ին կդիտվի 15-18, 25-ին` 13-15 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Հայաստանի մայրաքաղաքին, ապա մայիսի 24-ին, 25-ի գիշերը Երեւանում կդիտվի անձրեւ եւ ամպրոպ։ Սակայն մայիսի 25-ի ցերեկը, մայիսի 26-28-ը օդերեւութաբանները խոստանում են առանց անձրեւի եղանակ։
Երեւանում մայիսի 24-ի ցերեկը ջերմաչափը կբարձրանա 17-19, մայիսի 25-ին` զրոյից 19-21 աստիճան տաքություն։