ՌԴ-ն կառուցողական դեր է խաղացել 2020 թվականին Ղարաբաղում զինադադարի հաստատման հարցում. Միրզոյան (տեսանյութ) Փաշինյանն Ադրբեջանին ու Ռուսաստանին մեղադրեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները ոչ ամբողջությամբ կատարելու մեջ Վթարի է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետին սպասարկող Toyota-ն. կան վիրավորներ Երեւանի ավագանու անկախ անդամներ Անուշ Գինոսյանի և Անույշ Խուդավերդյանի լիազորությունները դադարեցվեցին ՌԴ ՀՕՊ-ը 144 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ինչ է կատարվում թիվ 72դպրոցում այս պահին. Մանրամասներ 1 տարի 8 ամիսը «շակալադնի» է. Առուշ Առուշանյանը` իրեն կալանավորելու որոշման մասին Դատարանը որոշեց ազատազրկել Առուշ Առուշանյանին Ucom-ը կհամագործակցի խորհրդատվական ոլորտի ամենահեղինակավոր՝ Միջազգային CMC համաժողովի հետ ԱԱԾ տնօրենը կորոշի՝ ում ինչպես պատժել գաղտնի տեղեկության տիրապետման կարգը խախտելու համար (տեսանյութ)

«Ներս մտավ մի երիտասարդ` անսովոր սանրվածքով, որը, բացի ինձանից, բոլորին հավանեց».ԱՍՏՂԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

Մշակութային

Այսօր բանաստեղծ, երգիծաբան, արձակագիր, Երեւանի պատվավոր քաղաքացի, ԽՍՀՄ գրողների միության անդամ, «Ոսկե գրիչ» մրցանակակիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալակիր, Ավետիք Իսահակյանի անվան, Վահան Թեքեյանի անվան մրցանակների դափնեկիր, «Ոզնի» երգիծաթերթի խմբագիր, «Ծիծաղի տուն» հաղորդաշարի հեղինակ-վարող ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ծննդյան օրն է:

Տիկին Աստղիկ, այսօր Արամայիս Սահակյանի ծննդյան օրն է: Ձեր ամուսնու մասին ի՞նչ հիշողություններով կկիսվեք:

– Հիշողությունները շատ-շատ են: Ես կարող եմ սկսել այնտեղից, որտեղից սկսվեց իմ ծանոթությունը նրա հետ: Մենք սովորում էինք մի կուրսում: Ես կուրսի ավագն էի եւ նրան չէի ճանաչում` քանի որ Արամայիսն ընդունվել էր, բայց դեռ չէր եկել: Մի անգամ ռուս բանահյուսության դասին դուռը կամաց թակեց եւ ներս մտավ մի երիտասարդ` անսովոր սանրվածքով: Մազերը շատ էին երկու կողմից թափված: Դասախոսը այնքան սիրով, այնպիսի քնքշանքով մոտեցավ այդ երիտասարդին` Արամայիս, որտեղ էիր, առանց քեզ լավ չի, շատ լավ է, որ եկել ես, որ իմ մեջ ակամա հետաքրքրություն առաջացրեց: Հետո իմացանք, որ

հայրը մահացել էր, ինքը գնացել էր տարկետում` տանը պետք է օգներ բերքահավաքին, որ հետո գար սովորելու: Եվ այդտեղ մի զարմանալի եւ ծիծաղելի բան եղավ, որի վրա ողջ կյանքում ծիծաղում էր: Ուրեմն բոլորին հավանել էր` բացի ինձանից, ասում է. «Այս ի՞նչ աղջիկ է: Մեկին մոտենում է` ինչո՞ւ բացակայեցիր, մյուսին ասում է` քո վարքագիծը գեղեցիկ չէ»:

Իսկ հետո ինչպե՞ս եղավ, որ փոխեց իր կարծիքը:

– Այդ դեպքից անցավ մեկ ամիս, եւ Մանկավարժական ինստիտուտի պատի թերթերում տպվեցին նրա բանաստեղծությունները, որտեղ գրված էր Ա-ին: Առանց մտածելու, թե Ա-ն ո՞վ է եւ ինչ ազգանուն է կրում: Մեր ինստիտուտի հրաշալի դասախոս եւ կազմակերպիչ Համազասպյանը` մասնագիտությամբ պատմաբան, շատ հայտնի մարդ, ասել էր Ավագ Խաչատրյանին` իմացեք այդ Ա-ն ով է: Մեր բանաստեղծը շատ սիրահարված է այդ անձնավորությանը: Երբ ինձ կանչեցին, մտածում էի` ի՞նչ պետք է արած լինեմ: Ավագ Խաչատրյանն ինձ հարցրեց. "Դուք գիտե՞ք ով է Ա-ն, որի մասին գրել է բանաստեղծը": Ասացի` չգիտեմ: Ասաց. «Ապա նշիր ա-ով ինչքա՞ն անուն ունեք»: Ասացի` ա-ով անուններ շատ ունենք: Հաջորդ հարցից ես արդեն հասկացա, որ նա ամեն ինչ գիտի, ու ես էլ զարմացա, որ այդ բոլոր գեղեցիկ բանաստեղծությունները նվիրված են ինձ: Ասաց. "Ես Ձեզ հրավիրել եմ Աստղիկ Զոհրաբյան (այն ժամանակ Զոհրաբյան էի), որ ասեմ ինչքան կարող եք մերժեք, որովհետեւ իր մոտ մտերմություն է առաջանում մերժումից: Դուք մերժեք, որպեսզի մեր պոեզիայում շատանան մերժման երգերը:

Իսկ ե՞րբ մտերմացաք:

– Մենք մտերմացանք երրորդ կուրսում: Մոսկվայի փառատոնին  մասնակցելու համար երգչախմբում պարապում էինք: Երգչախմբի պարապմունքը սկսվում էր ժամը յոթին եւ վերջանում` իննին: Եվ մեր ռեկտորը կատակով ասել էր տղաներին` աղջիկները կդժվարանան մթին ճանապարհը գտնել, պետք է ուղեկցեք նրանց: Ամենից շատ ուրախացել էր Արամայիսը, որ կարող է ինձ տուն ուղեկցելով` ինձ հետ մտերմանա: Եվ մենք մտերմացանք:

Ովքե՞ր էին Ձեր հարսանիքի նշանավոր հյուրերը:

– Հարսանիքի օրը ներս մտան Սերո Խանզադյանը, Համո Սահյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Էդվարդ Իսաբեկյանը: Իրենք կատակում էին: Եվ նրանց բոլորի ղեկավարը Սերո Խանզադյանն էր: Նրա ասածը օրենք էր: Եվ այդ ժամանակ Համո Սահյանը, մոտենալով գրադարակին, ասաց. «Սերո, Սերո, արի այստեղ: Տես, որ մենք գալուց առաջ այստեղ ենք եղել: Մեր գրքերը շարված են այստեղ»: Երբեք չեմ մոռանա Հրաչյա Հովհաննիսանի` այդ օրը կատարած երգերը: Սայաթ-Նովա էր երգում այնքան զգացմունքային, որ մարդիկ ուղղակի հիացած էին, չնայած որ մեր հարսանիքին նաեւ նվագակցում էր ռադիոյի  ժողգործիքների անսամբլի մի փոքրիկ հատվածը:

Ձեր համատեղ կյանքի անակնկալ ուրախությունը ո՞րն է եղել:

– Հինգերորդ կուրսում, ապրիլի 1-ին` խաբելու օրը, Արամայիսին կանչեցին Գրողների միություն եւ տվեցին մեկսենյականոց բնակարան: Նա այդ ժամանակ արդեն երեք գրքի հեղինակ էր, իսկ Գրողների միության նախագահը Էդվարդ Թոփչյանն էր` մի հիանալի ինտիլիգենտ անձնավորություն: Եվ հիշում եմ նրա խոսքերը, որ ասաց. «Արամայիս, սա տալիս ենք, որպեսզի քո տաքուկ բույնը հյուսես եւ գեղեցիկ ստեղծագործես»:

Արամայիս Սահակյանի բանաստեղծություններից երեւում է իր ծննդավայր Արծվաշենի հանդեպ սերն ու կարոտը: Ի՞նչ ապրումներ ուներ նա, երբ արդեն չէր կարողանում այցելել իրեն հարազատ դարձած այդ վայրերը:

– Ինքը այդ ժամանակ Գերագույն խորհրդի պատգամավոր էր: Եվ գյուղը հանձելուց հետո շատ ծանր էր տանում, որ այլեւս չի կարող իր գյուղ գնալ: Մասնակցել է Արծվաշենի պաշտպանությանը, սակայն, ցավոք սրտի, նախօրոք որոշված էր գյուղը հանձնել` ձեւակերպեցին որպես անկլավ: Ինքը շատ էր սիրում Արծվաշենը, ե՛ւ տխուր, ե՛ւ ուրախ բանաստեղծական պատկերներ կան նվիրված իր ծննդավայրին: Արծվաշենում քառասուն աղբյուր է հոսում, որից մեկը չամչի համ ունի եւ կոչվում է Չամչի աղբյուր: Նա հաճախ էր այդ մասին կրկնում եւ տառապում, որ չի կարող գնալ իր հայրենի գյուղը եւ տեսնել իր մանկության վայրերը, խմել այդ ջրից:

– «Ավանգարդից» մինչեւ «Ոզնի» անցումն ինչպե՞ս եղավ:

– Ավարտական քննություններից հետո նա «Ավանգարդ» թերթում ընդունվեց աշխատանքի: Նրա խիղճը տանջում էր, որ այդ թերթի քառասունամյակն էր, եւ շատ նշանավոր վաստակ ունեցող մարդկանց կողքին իր անունն էլ կար` երբ ինքը դեռ վաստակ չէր ունեցել: Միշտ ասում էր` իմ նկարը դրեցին բոլոր վաստակավորների կողքին: Եվ պետք է ավելացնեմ, որ այդ տարիները ոչ միայն Մանկավարժական ինստիտուտի ոսկե դարն էր, այլեւ` «Ավանգարդ» թերթի, որի գլխավոր խմբագիրն էր Կռոյանը, Արմեն Հովհաննիսյանը, որը մի հոյակապ լրագրող էր: Այդ թերթում էին գրում Վիկտոր Բալայանը, Վարդգես Պետրոսյանը, Սուրեն Մուրադյանը: Նրանք միասին ստեղծում էին մի շատ հետաքրքիր երիտասարդական թերթ: Խոսելով "Ավանգարդի" մասինª չեմ կարող չնշել «Գարուն» ամսագրում նրա աշխատած տարիները: Վարդգես Պետրոսյանը մեկ տարի սպասեց, որ Արամայիսը Մոսկվայից սովորի, գա եւ իր հետ աշխատի «Գարուն» ամսագրում: Նրանք իրար հետ շատ մտերիմ էին: Հետագայում, երբ Վարդգես Պետրոսյանը Գրողների միության նախագահ դարձավ, նրանց մտերմությունը շարունակվում էր: «Գարունից» հետո Արամայիսը ղեկավարել է Կենտկոմում երիտասարդական թերթերը, որից հետո նոր գնում է «Ոզնի», որի պատճառը լինում է Վարդգես Պետրոսյանը, որը միշտ Դեմիրճյանին պատմում է Արամայիսի հումորները: Իսկ "Ոզնին" այդ ժամանակ խմբագիր չուներ: Այդ առաջարկի համար զարմանում է` քնարական բանաստեղծ եւ «Ոզնու» խմբագի՞ր, այդ փաստն արդեն իսկ ծիծաղելի էր, բայց չի կարողանում Դեմիրճյանին մերժել: Եվ աշխատանքի է անցնում այդ թերթում: Նա կարծես ոչ թե աշխատանքի էր գնում, այլ` գնում էր ինչ-որ նորամուծություն անելու եւ միշտ ասում էր` «Ոզնին» պետք է լինի սուր եւ սրամիտ: Արամայիսը շատ էր սիրում «Իրավունքը» եւ հաճախ էր թերթի վերջին էջում հումորներ գրում:

Խոսելով մամուլում աշխատած տարիներից` չենք կարող չանդրադառնալ նաեւ «Ծիծաղի տուն» հաղորդաշարին:

– «Ծիծաղի տուն» հաղորդումը հատկապես շատ էին դիտում Մոսկվայի հայությունը, մեր մարզերի բնակիչները: Հաղորդաշարի երգի խոսքերի հեղինակը Արամայիսն է, իսկ երաժշտությունը գրել է Մարտին Վարդազարյանը: Իր բազմաթիվ հաղորդումներից շատ տպավորիչ էր հատկապես արտագաղթի մասին հաղորդումը` Չարենցի կամարի մոտ, որին մասնակցում էին Սիլվա Կպուտիկյանը, Զորի Բալայանը, Սոս Սարգսյանը, Պերճ Զեյթունցյանը, Խորեն Աբրահամյանը: Դա կարծես թե ինչ որ չափով երդում էր Չարենցին, որ լինենք միաբան: Եվ տեղը պատահական չէր ընտրված:

Արամայիս Սահակյանը նաեւ մտերիմ էր Ալեքսեյ Հեքիմյանի հետ: Կպատմե՞ք նրանց մտերմության մասին:

– Նրա բարեկամությունը կոմպոզիտորների հետ հասնում էր իր գագաթնակետին: Մոսկվայից զանգում էր մեր նշանավոր Ալեքսեյ Հեքիմյանը, եւ նրանք երբեմն աշխատում էին հեռախոսով: Մեկ անգամ, երբ Արամայիսն  աշխատում էր ռադիոյում,  արտասահմանի համար հեռարձակվող հաղորդումների գլխավոր խմբագիր եւ հայրենասիրությամբ աչքի ընկնող ղեկավարը` պարոն Պողոսյանը, Հեքիմյանի խնդրանքով թույլ էր տվել, որ Արամայիսը տաս օրով բացակայի: Արդեն երեխաներ ունեինք: Գնացինք Արամայիսին ճանապարհելու: Եվ այդտեղ ես տեսա Ալեքսեյ Հեքիմյանին, որն ինձ ասաց` տաս օրով ես գողանում եմ Արամայիսին ձեզանից: Նրանք, երբ հասնում են Լենինական, կայարանում նրանց դիմավորում են, բերում իրենց շատ համեղ բոխչա գաթան եւ գարեջուրը: Երբ գնացքը շարժվում է, Արամայիսն ասում է. «Ալեքսեյ Գուրգենիչ, մեկ-մեկ գավաթ չըմպե՞նք, որ մեր մուսան գա»: Նա պատասխանում է`«Երբ որ արժանի բանաստեղծությունը երգի կվերածվի, եւ ես դա կհավանեմ, այն ժամանակ դու կըմպես քո գավաթը»: Եվ ահա Արամայիսը գրեց "Սիրելի ուսուցիչ" բանաստեղծությունը եւ Լենինականի մասին երգ: Եվ այդ երգը, որը Հեքիմյանն ասում է` մեր ուզածի պես չեղավ, տանում են Լենինական: Այնտեղ Աճեմյանի անվան թատրոնում լինում է հրաշալի հումորի երեկո: Բեմ բարձրանալիս Արամայիսն ասում է` կհնչի մի երգ, որը կատարվում է առաջին անգամ: Դահլիճից մի երիտասարդ ասում է` կներեք, ընկեր Սահակյան (այն ժամանակ պարոնին ընկեր էին ասում), ըշտը չէի՞ք կարող մի հատմ փորձել, նոր բերեիք…Ասում է` նկատի կունենամ, ուզում եմ ասել, որ ձեր դատին եմ ներկայացնում…Հետագայում այսպիսի հումորային եւ ստեղծագործական երեկոներ նա շատ կունենա: Բայց խոսելով Հեքիմյանի մասինª հոգուս մեղք կլինի չխոսել նաեւ նրա Խորեն Աբրահամյանի, Առնո Բաբաջանյանի հետ ունեցած մտերմության մասին: Խորեն Աբրահամյանին դուր էր գալիս Արամայիսի բանավոր խոսքը: Մի անգամ Խորենը գնում է Մոսկվա, հանդիպում է Ջիգարխանյանին, որ միասին մի ֆիլմում պետք է խաղան: Եվ նա բարեւելու փոխարեն Արամայիսի խոսքերով ասում է. «Ես քեզ պետք է ողջունեմ, որովհետեւ փող չունեմ»: Շատ զարմանում է Ջիգարխանյանը` ո՞նց թե, Խորեն Աբրահամյանը փող չունի՞: Այդ ի՞նչ ես ասում: Ասում է. «Ես չեմ ասում` Արամայիսն է ասում: Դրա մի ուրիշ տարբերակն էլ կա` ես քեզ պիտի ողջունեմ, քանզի քո դեմ ոխ չունեմ»:

Առնո Բաբաջանյանի հետ առաջին անգամ գրում է կատակ-երգ, որը այդպես էլ մնաց, մինչեւ եղավ երկրորդը` դա շռնդալից "Չքնաղ երազ" երգն էր: Առնոյի որդին` Արայիկը, բերեց հոր գրած տողերը, թե ինչ հանգերով պետք է գրի: Արամայիսը զանգեց, ասաց Առնոյին եւ հարցրեց` սիրո՞ երգ պետք է լինի: Ասաց` անպայման: Այդ երգի ռուսերեն տարբերակը կար, բայց Առնոն ուզում էր, որ դա անպայման հայերեն հնչի: Եվ այդ երգը, որ երգեց Ռուբեն Մաթեւոսյանը, այնպես տարածվեց, որ անկախ տարիքից` բոլորը սիրում էին: Արամայիսը` Առնո Բաբաջանյանի, Մելիք Մավիսակալյանի հետ տասնինը երգ գրեցին: Այդ երգերը հնչեցին որպես մյուզիքլ:

    Արամայիսը Առնոյի ռեժիմին չէր դիմանում, ուզում էր քայլել շարժվել, ֆուտբոլ նայել, ֆուտբոլի սիրահար էր, ուներ շատ ֆուտբոլիստ ընկերներ: Առնոն էլ էր շատ սիրում ֆուտբոլ, եւ մեր թիմը, երբ որ վատ էր խաղում, ինչ-որ ինտելիգենտական հումորով հայհոյում էր նրանց: Արամայիսը չարաճճիություն էր անում: Եվ որ օրը, որ Առնոն գալիս էր, նա կանչում էր Հովհաննես Զանազանյանին, երկար զրույցներ էին ունենում ֆուտբոլի եւ արվեստի մասին: Ի դեպ, շուտով պատրաստ կլինի «Արարատ- 73» ֆիլմը, որտեղ հնչելու են Արամայիսի հայտնի երգերից:

Կա՞ մի դեպք, որի համար նա զղջացել է:

– Այո, "Աստղիկներ" ժողովածուի մեջ Արամայիս Սահակյանը գրել է իր մոր մասին բանաստեղծությունը: Եվ այդ բանաստեղծությունը, երբ կարդում է Ավետիք Իսահակյանը, ասում է. "Այս տղային բերեք ինձ մոտ": Արամայիսը չի գնում, եւ 1957 թվականին, երբ վախճանվում է մեր շատ սիրելի Ավետիք Իսահակյանը, Արամայիսի խղճի վրա դա ծանրանում է, որ չի գնացել եւ գրում է իր մեղայական բանաստեղծությունը` նվիրված Իսահակյանին.

Բայց ներիր, չեկա: Չէ՜ի կարող գալ:

Դեռ աննշա՜ն էր վաստակը երգիս:

Ասացի` կյանքը հավե՜րժ է, երկա՜ր,

Դեռ կհանդիպեմ մի օր վարպետիս:

 Ասացի` գրեմ երգեր այնպիսի՜,

Որ ուրախանա՜ նահապետը ծեր:

Իսկ մահվան, իսկ մահվան մասին,

Քո մահվան մասին... չէի մտածել:

Հարցազրույցս ավարտում եմ հետեւյալ խոսքերովԵս էլ, Արամայիս, քո մահվան մասին երբեք չէի մտածել

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 

 

 

 

 






ՌԴ-ն կառուցողական դեր է խաղացել 2020 թվականին Ղարաբաղում զինադադարի հաստատման հարցում. Միրզոյան (տեսանյութ)Փաշինյանն Ադրբեջանին ու Ռուսաստանին մեղադրեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները ոչ ամբողջությամբ կատարելու մեջՎթարի է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետին սպասարկող Toyota-ն. կան վիրավորներԵրեւանի ավագանու անկախ անդամներ Անուշ Գինոսյանի և Անույշ Խուդավերդյանի լիազորությունները դադարեցվեցինՌԴ ՀՕՊ-ը 144 ուկրաինական ԱԹՍ է խոցելԻնչ է կատարվում թիվ 72դպրոցում այս պահին. Մանրամասներ1 տարի 8 ամիսը «շակալադնի» է. Առուշ Առուշանյանը` իրեն կալանավորելու որոշման մասինԴատարանը որոշեց ազատազրկել Առուշ ԱռուշանյանինUcom-ը կհամագործակցի խորհրդատվական ոլորտի ամենահեղինակավոր՝ Միջազգային CMC համաժողովի հետԱԱԾ տնօրենը կորոշի՝ ում ինչպես պատժել գաղտնի տեղեկության տիրապետման կարգը խախտելու համար (տեսանյութ)Ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկում ճանապարհը փակած քասախցիներին (տեսանյութ)Իրանի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը մեկնել է ՌԴ` քննարկելու «Զանգեզուրի միջանցքի» հարցըՉե՛ս մարսելու, միլիոններ կերար, հարա'մ ա, երեխու հաց ես տանում․ ակցիա՝ ընդդեմ Նաիրիի համայնքապետի (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստԱվինյանի համար դարձել ենք «ձկան փուշ»․ մանդատից զրկվող ավագանու անդամ (տեսանյութ)Վանաձորի թատրոնի 93-րդ թատերաշրջանը նվիրվում է ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Հովհաննիսյանի 110-ամյակինՄոսկվա-Երևան 1 չվերթ չեղարկվել է, 3-ը՝ հետաձգվելԽաղաղության պայմանագրում կա համաձայնեցված դրույթ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին. Փաշինյան (տեսանյութ)Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Ընդդիմադիր ֆրակցիային չխնայել, հին ու նոր հիշեցնելով «փչացնել»Ազգերի լիգա. Ֆրանսիայի, Իտալիայի հաղթանակներն ու այլ արդյունքներ(տեսանյութ)Գազ չի լինի. հասցեներՈՒՂԻՂ. ԱԺ-ն շարունակում է աշխատանքըՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 10Ալեն Սիմոնյանը «նախկինների» դղյակներն է հիշել. իսկ որտե՞ղ է ապրում նա, ո՞ւմ է «պատկանում» Ջրվեժի հայտնի առանձնատունը. «Ժողովուրդ»Անկանխիկ գործարքների առումով քաոսային իրավիճակ է. «Փաստ»«Հրապարակ». Սամվել Բաբայանի պրոյեկտը չստացվեց. նոր բան են փորձարկումՔասախի բնակիչները կփակեն Աշտարակ Երեւան ավտոճանապարհը. «Ժողովուրդ»Առաջիկայում շատ մեծ բացահայտումներ են լինելու. Երեւանի ավագանու անդամները չեն լռելուՏեղի է ունեցել կապիտան Հայրապետ Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունըՇՏԱՊ. Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամներին սպառնացել ու գործարք են առաջարկելՍարսափազդու մանրամասներ. Պահանջել են փրկագին` չորս միլիոն դոլար․ ոստիկանները հայտնաբերել են առևանգված կնոջըՀարցն այստեղ առավել քան շատ նախարարն է՝ Ժաննա Անդրեասյանը. Հայկ ԴեմոյանՄասնագետները նշել են՝ ինչպե՞ս խելացի երեխա լույս աշխարհ բերելԸնկերնե՛ր, ի՞նչ եք խառնվել իրար, չե՞ք ամաչում. Գեւորգ ԳեւորգյանՖեյխոայի օգտակար հատկություններըԱհա՝ ինչպե՞ ս չպետք է լիցքավորել սմարթֆոնը, եթե չեք ուզում հրդեհ առաջացնել«Զանգեզուրի միջանցքի» ապագան որոշվելու է Իրանի ջանքերով, իր շահերը պաշտպանելու կարողությամբ․ ԻՀՊԿՆոր բռնկում է եղել. պլազմայի 2 ամպ է շարժվում դեպի ԵրկիրiPhone 16 Pro սմարթֆոնը կվաճառվի 1000 դոլարովԼեզվի ճարպկությունը և ակնհայտ մանիպուլյացիան իշխանությանն այլևս չեն կարող օգտակար լինելԵրևանը փորձում է կրճատել Բաքվի հետ հաշտության պայմանագրի տեքստը՝ այն արագ ստորագրելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ«Խnզը» ՌԴ-ին հռչակել է որպես Հայաստանի թշնամի.Armenian infoՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Արցախի պաշտոնյայի նախկին փեսայի դեպքիցԳաղտնի ծրագիր ունեմ՝ 15 տարում Հայաստանը պետք է դառնա աշխարհի ամենաթանկ պետությունը․ Աղազարյան.armlur.amԱդրբեջանի և Հայաստանի միջև Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար. Ալիև34-ամյա տղամարդը սպառնացել է Կիևյան կամրջից ցած նետվելԼյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՌուսական ԱԹՍ-ները թռել են ՆԱՏՕ-ի 2 երկրի վրայով

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода