Ադամյանը` Բելգիայի առաջնության չեմպիոնական խմբի տուրի խորհրդանշական հավաքականում
Սպորտ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բելգիայի առաջնության չեմպիոնական խմբի հերթական տուրում «Բրյուգեն» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է «Անտվերպենին»։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը։
Այս հաղթանակի շնորհիվ «Բրյուգեն» իր միավորների թիվը հասցրել է 49-ի և հռչակվել Բելգիայի չեմպիոն։
WhoScored-ը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանին ընդգրկել է Բելգիայի առաջնության չեմպիոնական խմբի հերթական տուրի խորհրդանշական հավաքականում։