Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինի գրառումը
Մշակութային«Եվրատեսիլ 2022» մրցույթում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը շնորհավորել է մրցույթի հաղթողներին: Ինստագրամյան իր միկրոբլուգում Ռոզա Լինը գրել է.
Այսպիսով, մեր Snap-ի փոքրիկ պատմությունն ավարտվեց. ես շատ ուրախ եմ այս հիասքանչ հնարավորության ու փորձի համար: Արտիստի համար լավագույն պահն այն է, երբ հանդիսատեսն իրեն ձայնակցում է երգի ընթացքում: Snap-ը կատարելիս ես ամեն անգամ զգացել եմ այդ պահը, ինչի համար սրտանց շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ:
Շուտով կլինեն նոր երգեր, նոր պատմություններ եւ նոր բարձունքներ, որոնք պետք է նվաճել: Շնորհակալ եմ այն աջակցության համար, որն ստացել եմ այս ամիսների ընթացքում, դուք խենթ եք: Հիմա ժամանակն է, որ թերթեմ այս էջն ու առաջ շարժվեմ, այս անգամ` ոչ միայնակ, այլ ձեզ հետ»:
Հիշեցնենք, որ մրցույթում այս տարի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ուկրաինան: Հայաստանը 20-րդ հորիզոնականում է: