Երևանում 29-ամյա հղի կնոջը վրաերթի ենթարկած ճանապարհային ոստիկանության մայորը ստորագրությամբ ազատ է արձակվել
ՔրեականԱպրիլի 26-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Արարատի մարզի բնակչուհի, 29-ամյա Սոնա Մնացականյանին (հղի) մահվան ելքով վրաերթի ենթարկած, Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Արամ Նավասարդյանի խափանման միջոց է ընտրվել ստորագրություն բնակության վայրից չհեռանալը: Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Նման որոշում է կայացրել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործութունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը։