Ի՞նչ նոր խորամանկության է դիմել Սամվել Ալեքսանյանը
ՀասարակությունՎերջին ժամանակներս հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» կարի արտադրամասը կարծես շատ է հանրության ուշադրության կենտրոնում հայտնվում:
Ինչ խոսք, ուշադրության կենտրոնում հայտնվում է ոչ լավ իմաստով:
«Ալեքս տեքստիլ» կարի արտադրամասի մեր աղբյուրը նշում է, որ Սամվել Ալեքսանյանը կրկին անգամ որոշել է զարմացնել իր աշխատողներին:
Մեր աղբյուրի խոսքով` «Ալեքս տեքստիլ» կարի ֆաբրիկայում այսուհետ աշխատակիցները շաբաթական 6 օրվա փոխարեն աշխատելու են շաբաթական 5 օր:
Մեր աղբյուրը նշում է, որ շաբաթական 6 օրվա փոխարեն 5 օր աշխատելով` աշխատակիցները զրկվում են ամսական ավելի քան 14.000 դրամ գումարից:
Այսինքն` «Ալեքս տեքստիլ» կարի ֆաբրիկայի աշխատակիցների աշխատավարձերը «Խորամանկորեն» կրճատվում է:
Ա. Ավագյան