«Ժողովուրդ»․ «Մարտի 1»-ի գործով առանցքային դեմքերից մեկը նոր պաշտոն է ստացել
Նորություններ««Մարտի 1»-ի գործով առանցքային դեմքերից մեկը՝ Նորայր Յոլչյանը, ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր պաշտոն է ստացել: Իսկ ո՞վ է Յոլչյանը: Նրա անունը շոշափվել էր ՀՀ պաշտպանության նախարարի թիկունքի գծով տեղակալ Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի՝ «Մարտի 1»-ի գործով որպես վկա Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննության ժամանակ:
Եվ, ահա, 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո՝ օգոստոսի 15-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Նորայր Յոլչյանն ազատվեց Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: Այդ ժամանակ տարածված տեղեկությունների համաձայն՝ նրա պաշտոնանկությունը կապված էր հնարավոր չարաշահումների հետ»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: