Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահը որոշել է լռել
ՆորություններԻնչո՞վ է ներկայումս զբաղված Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Նարեկ Սարգսյանը, «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել անձամբ նրանից: Պարոն Սարգսյանը, պարզվում է, եւս որոշել է, ինչպես ժողովուրդն է ասում, "աջը քաշած ապրել".
- Ես արդեն երկու տարի է` պաշտոնից ազատվելուց հետո որոշել եմ հարցազրույցներ չտալ:
- Իսկ ինչո՞վ եք զբաղվում:
- Թույլ տվեք չպատասխանել:
- Պարոն Սարգսյան,Քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանին մեղադրում են պաշտոնական կեղծիք իրականացնելու մեջ: Այդ տարիներին Դուք եղել եք նրա տեղակալը, Ձեր անունը եւս "կարմիր գծով" անցնում է այդ գործում: Այս մասին ի՞նչ կասեք:
- Ես կլռեմ, ցտեսություն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ