ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՉԻ ԹՈՂԵԼ ԻՐԵՆ ՍԵՐ ԽՈՍՏՈՎԱՆԱԾ ԵՐԿՐՊԱԳՈՒՀՈՒՆ
Արխիվ 12-16ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՉԻ ԹՈՂԵԼ ԻՐԵՆ ՍԵՐ ԽՈՍՏՈՎԱՆԱԾ ԵՐԿՐՊԱԳՈՒՀՈՒՆ
Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անպատասխան չի թողել դորտմունդյան ակումբի այն երկրպագուհուն, ով «Բորուսիայի» հանդիմանն էր եկել հայ ֆուտբոլիստին նվիրված պաստառով, որի վրա գրված էր՝«Խնդրում եմ ինձ նվիրել քո մարզաշապիկը: Սիրում եմ քեզ»:
Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկարը եւ կատարել հետևյալ գրառումը. «Շնորհակալություն, միշտ կողքիս լինելու համար»:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ