Iravunk.com | ԱԼԻԵՎԸ ՆՈՐ «ՄԵԾ ԵՂԲԱ՞ՅՐ» Է ՓՆՏՐՈՒՄ
Ռուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ) Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա Հակոբյան Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. Բալասանյան Ուկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ) Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակ Բանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ) Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերում Գրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանը Այսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. Լոքմագյոզյան Վախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. Բագրատյան

ԱԼԻԵՎԸ ՆՈՐ «ՄԵԾ ԵՂԲԱ՞ՅՐ» Է ՓՆՏՐՈՒՄ

Արխիվ 12-16

ԱԼԻԵՎԸ ՆՈՐ «ՄԵԾ ԵՂԲԱ՞ՅՐ» Է ՓՆՏՐՈՒՄ

Այն, որ Իլհամ Ալիեւի օրերս Թեհրան կատարած այցը մեծ հետաքրքրություն էր առաջ բերել նաեւ Հայաստանում, իր տրամաբանությունն ունի: Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո այդ երկրի հետ հարաբերությունների հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի մրցակցությունը նկատելիորեն սրվել է, իսկ Ալիեւի այցն էլ ցույց էր տալու, թե կոնկրետ ինչ ուղղությամբ եւ որքանով կարող են զարգանալ Բաքվի եւ Թեհրանի հարաբերությունները, դա ինչ համեմատության մեջ կարող է դրվել հայ-իրանական հարաբերությունների հետ:ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

ԲԱՔՎԻ ՕԳՏԻՆ ԷԻՆ

 

 

Ալիեւի իրանական այցի արդյունքների տեսանելի հիմնական գնահատականը, հասկանալի է, ստորագրված 11 կետանոց փաստաթուղթն է: Հիմնականում այն իրենից բան չի ներկայացնում, եւ թեեւ Հայաստանի համար էականն այդ փաստաթղթի մեկ-երկու կետերն են: Այն նախատեսում է Իրանի եւ Ադրբեջանի երկաթուղիների միավորում Աստանայի հատվածում: Համենայնդեպս՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին տեղեկացրեց, որ՝ «Մինչեւ տարեվերջ Ադրբեջանի հարավն ու Իրանի հյուսիսը կապող երկաթուղային կամրջի նախագծի նշանակալի առաջընթացի ականատեսը կլինենք»:
Ընդ որում, դա սպասելի էր, հաշվի առնելով, որ մինչ այս համաձայնագիրն էլ Իրանն արդեն իսկ դեպի Ադրբեջան տանող հատվածում իրականացնում էր երկաթուղու շինարարության ակտիվ աշխատանքներ: Իմաստը նույնպես չի թաքցվում. հատկապես Թուրքիայի նկատմամբ ռուսական պատժամիջոցներից հետո թուրքական նեկրումներն իրանականով փոխարինելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ՝ ռուս-իրանական մի շարք այլ խոշոր առեւտրային նախագծեր գերհրատապ են դարձրել ՌԴ-ի եւ Իրանի երկաթուղային կապի հարցը: Ամենակարճ եւ արագ տարբերակն Ադրբեջանն էր:
Մի խոսքով, որքան էլ Հայաստանի համար ամենաանցանկալի տարբերակն աշխատեց, սակայն իրականությունից փախչելն էլ սխալ բան է: Եթե Իրանն ու Ռուսաստանը մտածեին՝ շեշտը Իրան-Հայաստան երկաթուղու վրա դնել, ապա մի կողմից դա կպահանջի առնվազն երեք-չորս տարի, եւ դրանից զատ՝ կա նաեւ աբխազական երկաթուղու խնդիրը: Իսկ այս տհաճ «անակնկալից» խուսափելու համար Հայաստանը, թերեւս, ժամանակին պետք է շատ ավելի կտրուկ գործողությունների դիմեր: Այսպես՝ մի քանի տարի առաջ այն ժամանակ Հայաստանում աշխատող ռուս երկաթուղային մասնագետներից մեկը մեզ հետ ունեցած մասնավոր զրույցում նման տեսակետ հայտնեց. «Զարմանում եմ, որ Հայաստանը շեշտը դրել է նոր ավտոմայրուղու վրա: Նոր ճանապարհը լավ բան է, բայց հինը դեռ կարելի էր շահագործել եւ հնարավոր բոլոր միջոցներն ուղղել դեպի Իրան երկաթուղու վրա: Պետք էր միայն սկսել շինարարություն, եւ հաստատ մենք էլ արդեն ստիպված կլինեինք օգնել: Հետո կարելի էր եւ հիմնադրամ ստեղծել ներդրումների համար, եւ չեմ կարծում, որ աշխարհի հայությունը որոշակի միջոցներ չտրամադեր, առավել եւս՝ այդ ծրագրում ներդրումների չափով բաժնեմաս ունենալու պայմանով: Եվ կամաց-կամաց, մի 5-6 տարում, կարծում եմ, գործը գլուխ կգար: Իսկ դրանից հետո արդեն կարելի էր նոր ավտոճանապարհի մասին էլ մտածել, առավել եւս, որ երկաթուղի ունենալը երկրի համար բավական լուրջ հավելյալ ֆինանսական էֆեկտի կբերեր»: Այս զրույցից, կրկնենք, անցել է մոտ 3-4 տարի, եւ միգուցե պետք էր ժամանակին այս մասին ավելի լուրջ մտածել:
Ինչեւէ, անցածն անցած է, եւ հիմա ունենք այս իրավիճակը. Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղին, թերեւս, գալիք տարի արդեն կգործի: Դա, իհարկե, չի նշանակում, որ Իրան-Հայաստանն օրակարգից դուրս է մնում: Հաշվի առնելով նաեւ, որ Իրան-Արդբեջան երկաթուղու ծրագիրն ինչքան էլ, որ թափ է հավաքում, սական այն մնում է զուտ տնտեսական գործոն եւ ընդհանուր քաղաքական բալանսի վրա հազիվ թե ազդի: Նկատի ունենք, որ նախ՝ սա իրոք Ալիեւի իրանական այցի միակ լուրջ դրվագն էր: Ընդ որում, դրան զուգահեռ՝ կային մի շարք բացասական դրվագներ: Այդ թվում. Ալիեւը փորձում էր «ընթացքից» լուծել նաեւ Կասպից ծովի մի շարք վիճելի նավթավայրերի հարցը, սակայն Իրանը, զգալով իր ներկայիս դիրքը, կարծես թե մտադիր չէ եւ ոչ մի զիջում անել Բաքվին: Իսկ առանց այդ նոր հանքավայրերի՝ Ադրբեջանի նավթային երկրի կարգավիճակին հրաժեշտ տալու ժամանակաշրջանն արդեն բոլորն են տեսնում: Իսկ դա նշանակում է, որ չնայած տիպիկ արեւելյան ժպիտներին, հոգու խորքում Բաքուն եւ Թեհրանը մնում են թշնամի: Առավել եւս, որ Ղարաբաղի հետ կապված նախագահ Ռոհանին էլ իր հերթին հնչեցրեց Ալիեւին գրեթե հունից հանող ձեւակերպումը՝ խնդիրը պետք է լուծել բացառապես բանակցությունների միջոցով:
ԱԼԻԵՎԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ
ԷՐԴՈՂԱՆԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ
ԽՈՐՏԱԿՎԵԼ
Եվ, վերջապես, Թեհրանից վերադառնալով՝ Ալիեւը մեկ այլ լուրջ խնդրի էլ է բախվելու: Այսպես՝ երեկ Ալիեւը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ պաշտոնական լուրերի՝ Իլհամ Հեյդարովիչն իր անվերապահ հավանությունն է ներկայացրել սիրիական զինադադարի հետ կապված ռուս-ամերիկյան հայտնի պայմանավորվածություններին: Եվ սա այն դեպքում, երբ այդ զինադադարի պատմությունն արդեն ընդգծված խելագարության դուռն է հասցրել Ալիեւի «մեծ եղբորը»՝ Էրդողանին: Բանը հասել է նրան, որ Էրդողանն այս օրերին մեկ ռուսներին մեղադրում է «Իսլամական պետության», Իրանի, Ասադի եւ քրդերի հետ միասին Թուրքիայի դեմ ահաբեկչական պատերազմ սկսելու մեջ: Նախօրեին էլ Էրդողանը, այն էլ՝ թուրքական ազգային հեռուստատեսության ուղիղ եթերով իր թշնամիների ցանկը ներկայացրեց այս կերպ. «Արեւմուտքը, ԱՄՆ, Ռուսաստանը, Իրանը, Եվրամիությունը եւ ՄԱԿ-ը, ցավոք, արդեն կանգնած չեն մարդկային արժեքների պաշտպանության դիրքերում»:
Դե որ մարդկային արժեքների պահպանության դիրքերում միայն Թուրքիան է «կանգնած»՝ իր բազմակի ¥այսօր էլ քրդերի դեմ իրականացվող¤ ցեղասպանություններով, հայտնի բան է: Այլ հարց, որ նման հիստերիաներից հետո, օրինակ` Եվրոպայում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ մի շարք առաջատար երկրների բնակչության 60-70 տոկոսը Էրդողանին համարում է ԻՊ-ի հանցակիցը:
Թե դա ուր կտանի Էրդողանին, դեռ հարցի մյուս կողմն է: Բայց որ այս իրավիճակում «փոքր եղբայրը» ոչ միայն չի օգնում, այլ՝ ներգրավվում է Թուրքիայի երկու հիմնական թշնամիների՝ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ երկաթուղու ռազմավարական կոմունիկացիայի ձեւավորման ծրագրում ¥որը ռազմավարական տեսանկյունից ծանրագույն հարված է Անկարային¤, Էրդողանը հազիվ թե իր նկատմամբ դավաճանություն չհամարի: Եվ, թերեւս, սա այն եզակի դեպքերից է, որ դժվար է Էրդողանի հետ չհամաձայնել. իրոք այն տպավորությունն է, որ «մեծ եղբոր» հետ չխորտակվելու համար՝ Ալիեւը փորձում է արագորեն թողնել նրան ու «թռնել» թշնամու ճամբար: Ընդ որում` թուրքական բոլոր խոստումները, թե՝ Ղարաբաղի հետ կապված ամեն ինչ կանի Ադրբեջանի համար, այս անգամ կարծես Բաքվում, մեղմ ասած, չհավատացին. անցած 25 տարիներին Անկարան այդ ի՞նչ կարողացավ անել, որ հիմա այս ծանր վիճակում պետք է անի:
Մի խոսքով, որ այս իրավիճակը ծանր հարված էր թուրք-ադրբեջանական եղբայրությանը, կարելի է կռահել: Բայց նաեւ, որ հին «մեծ եղբորը» այսպես «քցելով», Բաքուն միայն մի երկաթուղիով ամենեւին էլ նոր «մեծ եղբայր» ձեռք չբերեց: Համենայնդեպս՝ հենց այս օրերին է, որ Հայաստանին տրամադրվող ռուսական 200 միլիոն դոլարանոց ռազմական վարկի թեման նորից օրակարգում է, եւ այն լուրջ հիստերիա է առաջ բերել Ադրբեջանում: Նույնիսկ՝ հասցրել են դիմել ՌԴ ԱԳՆ, թե՝ այդ նոր զինատեսակները չպետք է հայտնվեն Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմաններին: Արձագանք, հասկանալի է, չկա, թեեւ արձագանքելն իմաստ էլ չունի. եթե նույնիսկ այդ զինատեսակները սահմանին չտեղավորվեն, ապա Բաքուն հազիվ թե կասկածի, որ պատերազմի դեպքում դրանք կիրառվելու են: Ընդ որում, խոսքն այն զինատեսակների մասին է, որոնց մի մասը Ադրբեջանն էլ ուներ, եւ Բաքուն շատ էր սիրում հպարտանալ իր այդ առավելությամբ: Հիմա հայերն էլ ունեն, եւ հասկանալի է, որ դա լրջորեն կսառեցնի Ալիեւի «մարտական ոգին»: Առավել եւս, որ միաժամանակ լրջորեն համալրվում է նաեւ 102-րդ ռազմաբազան: Եվ այս պարագայում, եթե Թուրքիայի հետ կապված երբեմնի հույսերին նաեւ պետք է վերջնականապես հրաժեշտ տալ, ապա նոր պատերազմի մասին ալիեւյան հնչեղ հայտարարություններն արդեն ծիծաղից բացի այլ ռեակցիա չեն կարող առաջացնել: Առավել եւս, որ Ռուսաստանն Իրանին կապող երկաթուղին նաեւ ԱՄՆ-ի հանդեպ էր թշնամություն, եւ Վաշինգտոնում այդ հանգամանքը հազիվ թե մոռանան:
Այսպիսով՝ երկաթուղի ունենալու համար՝ Ալիեւն ակնհայտորեն գնում է ծանր քաղաքական զիջումների, բայց նաեւ պարտադրված. Թուրքիան աչքի առաջ խորտակվում է, ուրեմն էլ ինչո՞ւ նրա հետ միասին խորտակվել: Առավել եւս, որ ՌԴ-ի դերը նույնպես աչքի առաջ դառնում է գերիշխող Մերձավոր Արեւելքում, եւ այդ դիրքերը նաեւ հարավկովկասյան տարածաշրջանում ամբողջականորեն տարածելը միայն ժամանակի, այն էլ՝ կարճ ժամանակի հարց է: Դե ուրեմն ղարաբաղյան հարցի ոչ թե լուծման բանալին, այլ՝ պրակտիկ լուծումն էլ է տեղափոխվում Մոսկվա: Հենց այս ուղղությամբ էլ, մեծ հավանականությամբ, Ալիեւը կսկսի գործել: Բայց նաեւ հաշվի առնենք, որ Հայաստանն է, որ Եվրասիական միության եւ ՀԱՊԿ-ի անդամ է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ


Ռուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԴԱՏԱԽԱԶԱ-ՔՆՆՉԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԳՈՒՑԵ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода