Ելնելով անվտանգային անհրաժեշտությունից՝ Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է․ ԱԱԾ Մի ասեք մեր մասին սուտը, հակառակ դեպքում կասենք ձեր մասին ճիշտը. Հենրիխ Դանիելյան Մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք. ոստիկանապետը՝ արցախցի լրագրողին Մայիսի 19-22-ը ինչ եղանակ է սպասվում Ցույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ «Կամք»-ականներն ազատության մեջ Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Մայիսի 20-ի հոսանքազրկումների մասին Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց ոչ ամեն գնով․ Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Աննա եկեղեցում Ադրբեջանը պաշտպանելով այս իշխանությանը ամեն ազգային շարժում փորձում է կապել Ռուսաստանի հետ. Իրանահայ փորձագետ

«ՀՈՐԴՈՐԵՑԻ ՄԱՐԳԱՐ ԵՍԱՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՉՓՉԱՑՆԵՆ, ԲԱՅՑ ԷԼԻ ՉԼՍԵՑԻՆ»

Արխիվ 12-16

«ՀՈՐԴՈՐԵՑԻ ՄԱՐԳԱՐ ԵՍԱՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՉՓՉԱՑՆԵՆ, ԲԱՅՑ ԷԼԻ ՉԼՍԵՑԻՆ»

 

Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում տեղի ունեցած բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» թեմայով բանաձեւի ու բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով բանաձեւի նախագծերի քվեարկության ժամանակ, ինչպես հայտնի է, «կողմ» էր քվեարկել Թուրքիայի ազգությամբ հայ պատգամավոր Մարգար Եսայանը, ով ներկայացնում էր Թուրքիայի նախագահ Էրդողանի կուսակցությունը: Դրանից հետո արժանանալով ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի թուքումուրին` վերջինս լռելյայն հեռացել էր: Ավելին` «Իրավունքը» պարզել էր նաեւ, որ Մ. Եսայանը սկսել է լռել նաեւ սոցցանցում, որտեղից պարզապես ջնջվել է: Ի վերջո, թե ինչու Թուրքիայի ազգությամբ հայ պատգամավորը այդ կերպ վարվեց, մանրամասներ պարզեցինք ԱԺ պատգամավոր, Արեւմտահայոց  ազգային համագումարի խորհրդի անդամ ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻՑ, ով անձամբ է ճանաչում Մ. Եսայանին:


Ի՞ՆՉ ԵՆ ԽՈՍԵԼ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ Ա. ԱԽՈՅԱՆՆ ՈՒ Մ. ԵՍԱՅԱՆԸ


– Մարգար Եսայանի հետ խոսել եմ մոտ մեկ ամիս առաջ Անկարայում` հենց պառլամենտի շենքում: Ես նրան ասացի, որ եթե դու օրինագծին կողմ քվեարկես, ապա դու ուղղակի կվարկաբեկվես, դու ազգությամբ հայ ես, հետեւաբար խորհուրդ չեմ տալիս մասնակցել Թուրքիայի եւ Ադրբեջանի կեղտոտ խաղին: Ավելին` ասացի` մտածիր այն մասին, որ քո հեղինակության համար դու պետք է ամեն ինչ անես, որպեսզի կարողանաս քո կերպարը փրկել: Եվ իմ ընկերներից, ովքեր կային այդ կուսակցությունից, նորից հորդորեցի` Մարգար Եսայանին ուղղակի չփչացնեն, բայց էլի չլսեցին, եւ նա եկավ ու կողմ քվեարկեց: Ընդ որում` հակառակ նրա, որ Թուրքիայի քրդական կուսակցության երկու պատգամավոր, որի անդամ է նաեւ ազգությամբ հայ Սելինա Դողանը, պարզապես, դահլիճից դուրս էին եկել ու ձեռնպահ մնացել քվեարկությունից: Մինչդեռ Մ. Եսայանը նույնիսկ այնքան համարձակություն կամ մաքրություն չէր ունեցել, որ գոնե չքվեարկեր: Եվ նա, փաստորեն, նաեւ մեծ վնաս հասցրեց հայերի այն էլեկտորատին, որոնք Թուրքիայի իշխող կուսակցությանը ձայներ էին տալիս:


«ԱՅՆՏԵՂ ԿԱՆ ՆԱԵՎ ՆԵՐԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐ»


Իսկ ինչպե՞ս կբացատրեք այդ պարադոքսը, որ հաջողվեց համոզել քրդական կուսակցության անդամ պատգամավորներին չքվեարկել հակահայկական բանաձեւերին` ի տարբերություն Մ. Եսայանի:

– Այնտեղ կան նաեւ ներթուրքական քաղաքական շահեր: Բայց համոզված եմ` եթե նրա տեղը լինեին ազգությամբ հայ մյուս պատգամավորները` Սելինա Դողանը կամ Կարո Պայլանը, հաստատ դեմ կքվեարկեին օրինագծին, որովհետեւ ունեն համարձակություն, տեսակետ, սկզբունք: Անձամբ եմ ճանաչում բոլորին, եւ հավատացեք` այնքան սկզբունք ունեն, որ չէին նայի, թե ինչ է լինելու հետո: Ի դեպ, Մարգար Եսայանը վերջերս մի այլ ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել, որ իբր Թուրքիայի իշխանությունների նման հանճարեղ, դեմոկրատ, ազատամիտ իշխանություն գոյություն չունի, որը շատ բարյացակամ է մեդիադաշտի եւ այլնի նկատմամբ: Եվ այս հայտարարությունը մեծ դժգոհության ալիք էր բարձրացրել, որովհետեւ այսօր բոլորը գիտեն, թե ինչ է կատարվում ներթուրքական տարբեր շերտերում, հատկապես` մեդիադաշտում:


«ՈՉ ԹԵ ՀԱՅԵՐԻՆ ԵՆ ՇԱՏ ՍԻՐՈՒՄ, ԱՅԼ ԻՐԵՆՑ ՄԱՍԻՆ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ»


Այնուամենայնիվ, ի դեմս քրդական կուսակցության` կարելի՞ է ասել, որ դաշնակիցներ է ձեռք բերում Հայաստանը, թե նրանց ԵԽԽՎ-յան մեծահոգի քայլերը պայմանավորված էին Ձեր մասնավոր միջամտությամբ:

– Չեմ ուզում այս հարցին անդրադառնալ, որովհետեւ ճիշտ չի լինի, որ նման կարծիք արտահայտեմ: Բայց հավատացեք, որ այնտեղ էլ շատ մարդիկ կան` ոչ միայն քրդական կուսակցության, այլ նաեւ տարբեր կուսակցությունների մեջ, որոնց հետ շփվում եմ, եւ այդ շփումների բոլոր լարերն անցնում են Ցեղասպանության ճանաչման եւ հետեւանքների վերացման խողովակով: Այնպես որ, այնտեղ էլ կան մարդիկ, ովքեր մտածում են Թուրքիայի ապագայի մասին, իսկ Թուրքիան լավ ապագա կարող է ունենալ միմիայն Ցեղասպանության ճանաչման եւ հետեւանքների վերացման արդյունքում: Նրանք դա շատ լավ հասկանում են, եւ ոչ թե հայերին են շատ սիրում կամ զղջում են հայերի հետ կատարվածի համար, այլ իրենք իրենց մասին են մտածում, որովհետեւ իսկապես խելացի քաղաքական գործիչը կհասկանա, որ առանց հետեւանքների մասին մտածելու, առանց իրենց պատմությունը սրբագրելու, ոչ մի ապագա չեն ունենալու:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ելնելով անվտանգային անհրաժեշտությունից՝ Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է․ ԱԱԾՄի ասեք մեր մասին սուտը, հակառակ դեպքում կասենք ձեր մասին ճիշտը. Հենրիխ ԴանիելյանՄնայիք Արցախում, ինչի դուրս եկաք. ոստիկանապետը՝ արցախցի լրագրողինՄայիսի 19-22-ը ինչ եղանակ է սպասվումՑույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ«Կամք»-ականներն ազատության մեջՈստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը ԿիրանցՄայիսի 20-ի հոսանքազրկումների մասինՄենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց ոչ ամեն գնով․ Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Աննա եկեղեցումԱդրբեջանը պաշտպանելով այս իշխանությանը ամեն ազգային շարժում փորձում է կապել Ռուսաստանի հետ. Իրանահայ փորձագետՌուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ինԽուլիգանություն՝ Մ. Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ մասնակիցները դպրոցի անչափահաս սաներ են և ցուցարարներՀրաշք՝ «Սուրբ Հովհաննես»-ում․ 5 տարի խոսել չկարողացող երեխան, սկսել է խոսելՄայիսի 17-ի աստղագուշակ․ Օրը կարող է դասավորվել բավական հաջող, եթե ․․․ Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց. ՏԵՍԱՆՅՈՒԹՏիգրան Բարսեղյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել(տեսանյութ)Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն ԹորոսյանԷդուարդ Շարմազանովը չի միանում Բագրատ Սրբազանի քաղաքական համախմբման կոչինՀայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնըՈւկրաինական բանակը մեծ շրջապատման վտանգի առաջ է (Քարտեզ)Թբիլիսիում դարձյալ բողոքի ակցիա է անցկացվել. այրել են ՌԴ-ի դրոշըԱռանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտԹուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասինՀատուկ ջոկատայինները ԿիրանցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհՈւկրաինացի գերված զինվորականը պատմել է, թե ինչպես է հայտնվել մարտադաշտում (Տեսանյութ)Ամենասարսափելի գեոմագնիսական փոթորիկները սպասվում են 2025թ.-ինԹրամփը էապես գերազանցում է Բայդենին բոլոր առանցքային նահանգներում. New York Times«Սա պատերազմ է, որը կարող է միջուկային դառնալ». ԱՄՆ նախագահի թեկնածուՎահագն Չախալյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 11։30-ին. փաստաբանԵթե ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե վերջին շարժումից պետք է անենք հետեւություններ. ԽաժակյանՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ)«Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԶգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ ԴանիելյանՈւզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի ԾիծեռնակաբերդՓաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ ՄամիջանյանԱլիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ)Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. ՎարդանյանՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն էԿարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը«Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուրՄշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմացԿարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիայինԹեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ)Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրըՈստիկանները վահաններով ու կարմիրբերետավորներով «պաշտպանվում էին» «Երազ իմ երկիր հայրենիից»«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիՎահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ինԴիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода