ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐ ՉԻ ՏԱ
Արխիվ 12-16ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐ ՉԻ ՏԱ
Մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանն իր գործունեության տարիներին հրապարակեց դատական համակարգի վերաբերյալ արտահերթ զեկույց, որտեղ խոսվում էր դատական երեք ատյաններում տիրող կոռուպցիայի մասին: Քանի որ Կարեն Անդրեասյանն արդեն մարդու իրավունքների պաշտպան չէ, կոռումպացված դատավորներ անուններ կտա՞: «Ինչ-որ ունեցել եմ ասելու իմ պաշտոնավարման ժամանակ, ասել եմ: Հիմա ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասաց Անդրեասյանը:
Մեր մյուս հարցին` հաշվի առնելով, որ Արման Թաթոյանը 2004-2007 թթ-ին աշխատել է ՄԻՊ-ի ոլորտում, դա կարո՞ղ է Թաթոյանի համար արդյունավետ աշխատանքի հիմք լինել: «Ես որեւէ մեկնաբանություն չեմ տալու»,- եզրափակեց Անդրեասյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ