ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» Է ՀԱՅՏՆՈՒՄ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ
Արխիվ 12-16ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» Է
ՀԱՅՏՆՈՒՄ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-ում մի քանի անգամ հարցրեց` ինչո՞ւ Սերժ Սարգսյանը խորհրդարանում չի ներկայացնում սահմանադրության նոր տեքստը: ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը խորհուրդ տվեց պատգամավորին ծանոթանալ կանոնակարգ օրենքին: «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար, ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Արտաշես Գեղամյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Զարուհի Փոստանջյանին, քանի որ նրա ելույթից մեր թշնամիները ավելի լավ կհասկանան, թե մեր երկրին վերաբերող ինչ հարցերի վրա պետք է ուշադրություն դարձնեն: Պատգամավորը հիշեցրեց իր գործընկերոջը, որ այս պահին ՀՀ նախագահը գտնվում է Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաքում, որտեղ մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Մինչդեռ Զարուհի Փոստանջյանն այլ հարցեր է այստեղ բարձրացնում:
Անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ու ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանի այն մտահոգությանը, թե Ադրբեջանը Զանգեզուրը հայկական տարածք է համարել, Արտաշես գեղամյանը հիշեցրեց իր ելույթները Բաքվում, Վիեննայում, Հելսինկիում, որտեղ Գեղամյանն Իլհամ Ալիեւին անվանել է անգրագետ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ