ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՔԱՐ ՆԵՏԵՑ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԻ "ԲՈՍՏԱՆԸ"
Արխիվ 12-16ՖԱՐՄԱՆՅԱՆԻ "ԲՈՍՏԱՆԸ"
ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ելույթում խոսելով Հայոց ցեղասպանության համահայկական հռչակագրի մասին, պաշտպանեց ու գովասանական ձոն ներկայացրեց ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
ՀՀԿ պատգամավոր, "Ազգային միաբանություն" կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանն էլ ԱԺ ամբիոնից անանուն հակադարձեց Սամվել Ֆարմանյանին` ասելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետը Հայոց ցեղասպանության մասին վտանգավոր է: "Եվ մարդիկ կան, որ այսքանից հետո պաշտպանում են նրան, մոռանալով Տեր-Պետրոսյանի` Ցեղասպանության մասին վերջերս հրապարակած բաց նամակը Սերժ Սարգսյանին",- զայրացած ասաց Գեղամյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ