ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՔԱՐ ՆԵՏԵՑ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԻ «ԲՈՍՏԱՆԸ»
Արխիվ 12-16ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՔԱՐ ՆԵՏԵՑ ՍԱՄՎԵԼ
ՖԱՐՄԱՆՅԱՆԻ «ԲՈՍՏԱՆԸ»
ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ինչպես այսօր տեղեկացրել էինք, իր ելույթում խոսելով Հայոց ցեղասպանության համահայկական հռչակագրի մասին, պաշտպանեց ու ձոն նվիրեց ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
ՀՀԿ պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանն էլ ԱԺ ամբիոնից անանուն հակադարձեց Սամվել Ֆարմանյանին` ասելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետը Հայոց ցեղասպանության մասին վտանգավոր է: «Եվ մարդիկ կան, որ այսքանից հետո պաշտպանում են նրան` մոռանալով Տեր-Պետրոսյանի` ցեղասպանության մասին վերջերս հրապարակած բաց նամակը`ուղղված Սերժ Սարգսյանին»,- զայրացած ասաց Գեղամյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ