ՔՊ-ն օրակարգ չունի Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, հանդիպման առաջարկ էլ չի եղել (տեսանյութ) Ինչ են ուտում ժամկետային զինծառայողները բանակում. ՊՆ տեսանյութը Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն Թունյան ՀԿԿ Կենտկոմը ողջունում եւ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանը Արեւմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարության նիկոլական դեմքը. Լիլիթ Գալստյան Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով․ ՊՆ պարզաբանում Տոկաևը մանկապիղծներին և ահաբեկիչներին արգելել է մուտք գործել Ղազախստան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ) Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. "ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԵԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆ Է"

Արխիվ 12-16

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. "ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԵԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆ Է"

"Այն, ինչն ինձ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ"
Ֆրիդրիխ Նիցշե
(Կուռքերի մթնշաղը կամ` Ինչպես են փիլիսոփայում մուրճով)

"...Հայտնում ենք մեր խորին ցավակցությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանը, խորհրդարանին եւ ողջ հայ ժողովրդին` հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Մեր կառավարությունը խստորեն դատապարտում է այս զազրելի հանցագործությունը: Գոյություն չունի որեւէ պատճառ, որը կարողանար արդարացնել անմեղ մարդկանց սպանությունը: Մենք վստահ ենք, որ մեղավորները կկրեն իրենց պատիժը` օրենքի ողջ խստությամբ:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ.

"ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԵԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆ Է"

"Այն, ինչն ինձ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ"
Ֆրիդրիխ Նիցշե
(Կուռքերի մթնշաղը կամ` Ինչպես են փիլիսոփայում մուրճով)

"...Հայտնում ենք մեր խորին ցավակցությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանը, խորհրդարանին եւ ողջ հայ ժողովրդին` հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Մեր կառավարությունը խստորեն դատապարտում է այս զազրելի հանցագործությունը: Գոյություն չունի որեւէ պատճառ, որը կարողանար արդարացնել անմեղ մարդկանց սպանությունը: Մենք վստահ ենք, որ մեղավորները կկրեն իրենց պատիժը` օրենքի ողջ խստությամբ:

Հույս ունենք, որ այս ողբերգական իրադարձությունը չի ազդի մեր երկրների միջեւ բազմամյա բարեկամական հարաբերությունների վրա". այս մեջբերումն արված է Ռուսաստանի Դաշնային խորհրդի եւ Հայաստանի Ազգային ժողովի միջեւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովի ցավակցական հեռագրից` հասցեագրված Հայաստանի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին: Կարելի է տասնյակ ցավակցական հեռագրեր նշել Հայաստանի ղեկավարության եւ ժողովրդի հասցեին, որոնք ստացվել են, մասնավորապես Հայաստանի հանրապետությունում`Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ այլ երկրների դեսպանություններից: Եվ հանկարծ այս ֆոնին հունվարի 17-ին ադրբեջանական կառավարամետ կայքում (ru.apa.az/news/285120) հրապարակվում է Ռուսաստանի Հանրային պալատի անդամ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովի հարցազրույցը` "Եթե չլինեին ռուսական պետությունն ու ռուս ժողովուրդը, այսօր Հայաստանը գոյություն չէր ունենա" վերնագրով: Այս գործչի հարցազրույցը կարդալուց հետո առաջին բանը, որ հատկապես տագնապեցրեց, հեղինակի ցինիզմն ու ատելությունն է, կարծում եմ, իր հայրենիքի` Ռուսաստանի հանդեպ: Այո, այո, ես չսխալվեցի: Ինքներդ դատեք: Մեկնաբանելով Գյումրիում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները, որոնց մասին նա լավագույն դեպքում կարծիք կարող էր կազմել "Ազատություն" ռադիոկայանի երեւանյան գրասենյակի կայքում զետեղված տեսագրությունը դիտելով, Մարկովն անառարկելիորեն հայտարարում է. "Բոլոր նրբությունները ցույց են տալիս, որ սա (հայկական ընտանիքի 6 անդամի սպանությունը) կատարողը խելագար է": Այսինքն` Ռուսաստանից Գյումրի եկած քրեագետները, քննիչները, երեւանցի նրանց գործընկերները թող հետեւություններ անեն, քանզի կատարված ոճրագործության դրդապատճառների եւ էության մասին վճիռն արտահայտել է ոչ այլ ոք, քան ինքը` Սերգեյ Մարկովը: Նա, ինչպես հասկանում եք, բնավ հասարակ մեկը չէ` ՌԴ Հանրային պալատի անդամ է, ինստիտուտի տնօրեն. սա` իմիջիայլոց, անտեղյակների համար, իսկ իրականում... Իրականում նա, ինչպես հետեւում է նրա հարցազրույցից, լիազորված է խոսել ռուսական պետության անունից. "Ռուսաստանն առայժմ չի ուզում պաշտոնական դիրքորոշում հայտնել Գյումրիում կատարվածի առիթով: Մենք սպասում ենք (ինչպես հասկանում եք` անգամ ոչ թե Արեւ-արքա Լյուդովիկոս XIV-ը, այլ հենց ինքը` Ս. Մարկովն է սպասում), որ հայկական պետությունը եւ հայ ժողովուրդը տեղը դնեն սադրիչներին": Նրա համար, հավանաբար, գրոշի արժեք չունեն պաշտոնական Մոսկվայի` կատարված ողբերգության գնահատականի վերաբերյալ մոտեցումները, որոնք արտահայտել էին Ռուսաստանի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներն իրենց հայ պաշտոնակիցների հետ հեռախոսազրույցներում: Մարկովը Մոսկվայից` Գյումրիից 2000 կմ հեռավորությունից, "նրբություններից" դատելով` կտրիճավարի որոշում է այս սահմռկեցուցիչ ոճրագործության դրդապատճառները` ամեն բան հանգեցնելով նրան, որ հանցագործը խելագար է: Միեւնույն ժամանակ, նրան բնավ չի հետաքրքրում, թե ինչպես է պատահել, որ խելագարը զորակոչվել է ռուսաստանյան զինված ուժեր, ավելին` ժամկետային ծառայության է ուղարկվել էլիտար 102-րդ ռազմակայան, որը տեղակայված է ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունում: Նրա համար կարեւոր է մեկ այլ բան` ընթերցողներին պարտադրել իր այն համոզմունքը, որ հանցագործը պատիժը կկրի ոչ թե "բանտում, այլ հոգեկան հիվանդների համար նախատեսված խիստ ռեժիմի հոգեբուժարանում": Ռուսական արդարադատության այս ինքնահռչակ տնօրինողն այսքանով չի սահմանափակվում: Հետո շատ ավելի հեռուն է գնում` դիմելով պատմությանը, որը, ավաղ, չի էլ իմանում. "Ռուսաստանը վերջին 10 տարիներին շատ է օգնել Հայաստանին: Անգամ ոչ թե վերջին 10 տարիներին, այլ, ես կասեի` վերջին 100 տարիներին... Եթե չլինեին ռուսական պետությունն ու ռուս ժողովուրդը, այսօր Հայաստանը գոյություն չէր ունենա: Ի հաշիվ Ռուսաստանի օգնության եւ ռուս հազարավոր զինվորների կյանքի գնով Հայաստանն այսօր գոյություն ունի որպես պետություն": Այս հարցում Մարկովը տարրական անգիտություն է ցուցաբերում, խեղաթյուրում 19-20-րդ դդ. պատմությունը: Ասենք, որ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Օսմանյան կայսրության լծից ազատագրվեցին բալկանյան երկրների քրիստոնյա ժողովուրդները: Օսմանյան լծի տակ մնացած ամենամեծաթիվ քրիստոնյա ժողովուրդը արեւմտահայերն էին: Արեւմտյան Հայաստանը, արեւմտահայերը խոչընդոտ ու սեպ էին համարվում Իրանի հյուսիսից ու Կովկասից մինչեւ Սայաններ "մեծ Թուրանի" ստեղծման ճանապարհին: Քաղաքական հետազոտություններից զերծ, անկանխակալ պրոֆեսիոնալ պատմաբանները կասկած չունեն այն անվիճելի փաստի առնչությամբ, որ հայերի կոտորած կազմակերպելու պատճառը դեռ XIXդ. հայ ժողովրդի ռուսամետ դիրքորոշումն է եղել: Մեր ժողովուրդը, անասելի զրկանքների եւ կորուստների գնով, հավատարիմ է մնացել իր քրիստոնեական, քաղաքակրթական արմատներին ու արժեքներին: Հիշեցնենք ինստիտուտի տնօրեն Մարկովին, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ կամավորական ջոկատները` ավելի քան 25 հազար մարդ, իրենց զինակից եղբայրների` ռուսական կայսերական բանակի փառապանծ զինվորների հետ արդեն 1914թ. նոյեմբերին աչքի ընկան հերոսությամբ Վանի, Դիլմանի, Բիթլիսի, Մուշի, Էրզրումի, Բայազետի եւ Արեւմտահայաստանի այլ քաղաքների համար մղվող ճակատամարտերում: Հայ կամավորական ջոկատների հերոսության համար հայ ժողովուրդը վճարեց Արեւմտահայաստանում ապրող իր մեկուկես միլիոն խաղաղ հայրենակիցների կյանքով: 1915թ. ապրիլից սկսած` մեր ժողովուրդը ենթարկվել է մարդկության պատմության մեջ առաջին ցեղասպանությանը: Հիշեցնենք քաղաքական հետազոտությունների գծով տնօրենին նաեւ այն, որ 1917թ. դեկտեմբերի 5-ին (18-ին) ռուսական եւ թուրքական զորքերի միջեւ կնքվել է այսպես կոչված Երզնկայի հաշտությունը, ըստ որի` ռուսական զորքերը Արեւմտահայաստանից (Թուրքահայաստանից) զանգվածաբար հետ քաշվեցին դեպի Ռուսաստանի տարածք: 1918թ. սկզբի դրությամբ Անդրկովկասում թուրքական ուժերին փաստորեն դիմակայում էին միայն մի քանի հազար կովկասցի (հիմնականում հայ) կամավորականներ` երկու հարյուր հայ եւ ռուս սպաների հրամանատարությամբ: Իսկ արեւմտահայերի արտաքսման եւ բնաջնջման գործընթացն ավարտվեց մի շարք ռազմական գործողություններով 1920թ. Կիլիկիա վերադարձող փախստականների նկատմամբ, եւ Զմյուռնիայի կոտորածի ժամանակ, երբ Մուսթաֆա Քեմալի գլխավորած զորքերը կոտորած իրականացրին Զմյուռնիայի հայկական թաղամասում, իսկ հետո, արեւմտյան տերությունների ճնշման տակ, թույլ տվեցին, որպեսզի ողջ մնացածները տարհանվեն: Այնուհետեւ, 1920թ. օգոստոսի 10-ին կնքվեց Սեւրի հաշտության պայմանագիրը, որի համաձայն` "Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ եւ անկախ պետություն: Թուրքիան եւ Հայաստանը համաձայնում են ենթարկվել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին` Վանի, Բիթլիսի, Էրզրումի եւ Տրապիզոնի վիլայեթների սահմաններում իրավարարության հարցում եւ ընդունել նրա պայմանները դեպի Սեւ ծով (Բաթումով) Հայաստանի ելքի վերաբերյալ": Այս պայմանագրի համաձայն` Թուրքիան պարտավորվում էր հայերին վերադարձնել պատմական Հայաստանի մի մասը` 100.000 քառ. կմ մակերեսով:
Բայց վիճակված չէր կյանքի կոչել Սեւրի հաշտության պայմանագիրը, սկսվեց թուրք-հայկական պատերազմը, որի հիմնական փուլերն էին` Սարիղամիշի (1920թ. սեպտեմբերի 20), Կարսի (1920թ. հոկտեմբերի 30) եւ Գյումրիի (1920թ. նոյեմբերի 7) գրավումները: Բավական հեղինակավոր պատմաբաններ իրենց հետազոտություններում նշում են, որ հայերի, ինչպես նաեւ հետագայում հույների դեմ պատերազմում քեմալականների ռազմական հաջողություններում վճռական նշանակություն ուներ ՌԽՖՍՀ բոլշեւիկյան կառավարության կողմից ցուցաբերված զգալի ֆինանսական եւ ռազմական օգնությունը` սկսած 1920թ. աշնանից ընդհուպ մինչեւ 1922 թվականը: Նշենք, որ արդեն 1920թ., ի պատասխան Լենինին 1920թ. ապրիլի 26-ին Քեմալ Աթաթյուրքի գրած նամակի, որով օգնություն էր խնդրվում, ՌԽՖՍՀ կառավարությունը քեմալականներին ուղարկեց 6 հազար հրացան, ավելի քան 5 մլն հրացանի փամփուշտ, 17600 արկ եւ 200,6 կգ ոսկու ձուլակտոր: Մի բանում Մարկովն իրավացի է, այն, որ 1920թ. նոյեմբերի 29-ին, Խորհրդային Հայաստանի հռչակումից հետո, նոր կազմավորված Հայկական պետության իշխանությունները, ՌԽՖՍՀ-ի մասնակցությամբ, 1921թ. հոկտեմբերի 13-ին, ի կատարումն ՌԽՖՍՀ-ի եւ Թուրքիայի միջեւ 1921թ. մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրի, կնքեցին Կարսի պայմանագիրը Հայկական, Ադրբեջանական եւ Վրացական ԽՍՀ-ների` մի կողմից եւ Թուրքիայի միջեւ` մյուս կողմից:
Այսպիսին են պատմական փաստերը: Կուզենայի հատկապես ընդգծել, որ, չնայած այն տարիների պատմության ողբերգականությանը, երախտապարտ հայ ժողովուրդը սրբորեն հարգում է Ռուսաստանի` 1853-1856 եւ 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմների ժամանակ զոհված եւ վերքերից մահացած փառապանծ զավակների հիշատակը: 2010թ. օգոստոսի 10-ին տեղի ունեցավ վերականգնված հուշահամալիրի` "Պատվո բլրի" բացման արարողությունը. այստեղ թաղված են Ռուսական կայսրության սպաներ, որոնք զոհվել են ռուս-թուրքական պատերազմներում: Հուշահամալիրի բացմանը ներկա էին Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը եւ Սերժ Սարգսյանը:
Հիշում եմ Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ սիրո եւ եղբայրության այն մթնոլորտը, որը տիրում էր այդ օրը Գյումրիում, եւ համեմատում եմ այն Սերգեյ Մարկովի ցինիզմի հետ, որն իր հարցազրույցում հայտարարում է. "...մենք պահանջում ենք, որպեսզի հայկական պետությունը եւ ժողովուրդը դադարեցնեն հակառուսական հիստերիան, պատժեն Գյումրիի իրադարձությունների մեղավորներին: Առաջին հերթին, հարկավոր է պատժել նրանց, ովքեր օգտվել են ռուս զինծառայողի հանցագործությունից": Սրանով նա չի սահմանափակվում եւ շարունակում է. "Հայտնի է, որ բոլոր դաշնակիցները չէ, որ հուսալի են: Այդ փորձը Ռուսաստանը ձեռք է բերել նրանց հետ աշխատանքի վերջին 100 տարվա ընթացքում: Այդպես եղել է միշտ: Փոքր ժողովուրդները զարգանալու եւ պաշտպանվելու համար թաքնվում են մեծերի թիկունքում: Իսկ երբ խոշոր պետությունները դժվարություններ են ունենում, դրանք իրենց համար նոր հենարան են փնտրում: Ցավոք, աշխարհի կարգն է այդպես": Եվ սա ասվում է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միություն մտնելուց ընդամենը երկու շաբաթ հետո, ՀԱՊԿ անդամ պետության հասցեին: Էլ չեմ ասում այն մասին, որ այս տնօրենը անթաքույց անարգում է մեր հայրերի ու պապերի հիշատակը: Այս "սպեց"-ը կամ վայրենության աստիճանի անտեղյակ է Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների վերջին շրջանի հերոսական պատմության մասին, կամ էլ միտումնավոր լռության է մատնում այն, որ 1941-1945թթ. Հայաստանի յուրաքանչյուր երրորդ բնակիչը` գրեթե ողջ հասուն բնակչությունը` ավելի քան 500 հազար իմ հայրենակիցներ, ռազմաճակատ են կանչվել եւ ցուցաբերել բացառիկ քաջություն եւ հերոսություն Հայրենական մեծ պատերազմում: Ռազմական գործողությունների ընթացքում հայ զինվորները վիթխարի թվով զոհեր են տվել. զոհվել է մոտ 300 հազար հայ, 175 հազարը` միայն Հայաստանից, իսկ 106 հայ դարձել է Խորհրդային Միության հերոս: Ինչի՞ էր պետք, որ Մարկովն այսքան լկտիաբար ստեր. հայկական պետության եւ հայ ժողովրդի ի՞նչ հակառուսական հիստերիայի մասին է խոսքը: Չէ՞ որ անգամ "Ազատություն" ռադիոկայանի կայքում տեղակայված ութժամյա տեսանյութերը համոզչորեն վկայում են հանրահավաքների մասնակիցների պահանջների գլխավոր ուղղվածության մասին` սպանության մեջ կասկածյալ ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին հանձնել հայ արդարադատության ձեռքը: Միեւնույն ժամանակ, միանգամայն մտահոգիչ է, որ ռուսական դրոշի այրման եզակի փորձը, որը, անշուշտ, դատապարտվում է մեր ժողովրդի ճնշող մեծամասնության կողմից, նրա կողմից օգտագործվում է հայկական պետությանն ու հայ ժողովրդին վիրավորելու համար: Ի՞նչ է սա, եթե ոչ սովորական ռուսատյացություն: Այո, ամենաիսկական ռուսատյացություն, երբ խեղաթյուրելով Գյումրիում տեղի ունեցած հուզումների էությունը` տնօրեն Մարկովն իր հրապարակումներով Ռուսաստանի եւ Հայաստանի եղբայրական ժողովուրդներին տրամադրում է միմյանց դեմ: Ավելին` նա բացահայտորեն զրպարտում է, երբ ասում է. "Բայց վանդալիզմ կատարելը` ոտքերի տակ նետելով ռուսական դրոշը, Գյումրիի ռուսական ռազմակայանի դեմ ուժ կիրառելը, այս ամենը վրդովմունք է առաջացնում: Մեզ թվում է, թե սա ահավոր երախտամոռություն է": Ռուսական ռազմակայանի դեմ կիրառված ի՞նչ ուժի մասին է բարբառում քաղաքագետը: Հավանաբար, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մեջ գտնվող պետությունների ապակայունացման մեջ մասնագիտացած ոչ անհայտ կենտրոններում մշակվել են սցենարներ, որոնց իրագործումը Հայաստանը կնետեր արյունահեղ մայդան...
Բարեբախտաբար, Ռուսաստանի Հանրային պալատում այլ մարդիկ էլ կան, իրենց հայրենիքի իսկական նվիրյալներ: "Ռուսաստանի դժբախտությունը մի տեսակ խորհրդային, սոլդաֆոնական սովորությունն է` հարեւանների հետ շրթունքները սեղմած խոսել: "Ո՞ւր են փախչելու". մեր գորշ բաճկոնավորներն այսպես էին ասում Մերձբալթիկայի, Վրաստանի, Ուկրաինայի մասին... Հիմա հաստակզակ այս վայ-մեծապետականներն անփութորեն մեկնաբանում են իրավիճակը Հայաստանում` մոռանալով, որ Գյումրիի ահավոր ողբերգությունը տեղի է ունեցել մի երկրում, որը ցեղասպանություն է ապրել, անցել Սումգայիթի ջարդերի միջով: Հայերի մտքով անգամ չէր անցնի, որ նման "օսմանյան" վայրագություն հնարավոր է սպասել ռուսական զինվորական համազգեստ կրող մարդուց",- այսպիսի սրտառուչ միտք է գրառել իր ֆեյսբուքյան էջում հրապարակախոս, ՌԴ Հանրային պալատի անդամ, "Հանուն արդարադատության բացության" հանրային կոմիտեի նախագահ Դենիս Դվորնիկովը: Եվ կարծես թե ի խրատ Սերգեյ Մարկովին ու նրա նմաններին` մեծահարգ Դենիս Վլադիմիրովիչը շարունակել է. "Չի կարելի շրթունքները սեղմած խոսել անգամ մանրադիտակային կղզեպետության հետ, եթե դու իսկապես գիտակցում ես, որ մեծ երկիր ես ներկայացնում... Եվ մի՞թե անելու շատ բան կար: Երկու րոպեանոց սյուժե առաջին ալիքով ողբերգության օրը, ընկալելի եւ համբերատար բացատրություններ Գյումրիի հավաքված ժողովրդի համար, օբյեկտիվ տեղեկատվություն իրենց համաքաղաքացիներին եւ անկեղծ ցավակցություն եղբայրական ժողովրդին":
Կուզենայի իմ վերաբերմունքը Սերգեյ Մարկովի հարցազրույցին ավարտել "Մոսկովսկի կոմսոմոլեցի" հրապարակումներից մեկի (վերնագրված է` "Ների՛ր, Հայաստան. մարդասպան զինվորը բարեկամ ժողովուրդ չարժե") տողերով: Ահա այն, ինչ գրում է Ռուսաստանի իսկական հայրենասերն այդ հոդվածում. "Տաքգլուխները Հայաստանում արդեն հանրահավաքների են դուրս գալիս հակառուսական կարգախոսներով, ինչ-որ մեկը նույնիսկ փորձել է այրել Ռուսաստանի դրոշը: Եվ այդ մարդկանց կարելի է հասկանալ. նրանք չեն ուզում, որ իրենց հողում հեղվի իրենց անմեղ հայրենակիցների արյունը: Դժվար դրության մեջ է հայտնվում նաեւ տեղի ռուսամետ իշխանությունը, որը կարող է կորցնել ժողովրդի աջակցությունը: Բայց Պերմյակովին քննելու եւ դատելու համար Հայաստանին հանձնելը, ես կարծում եմ, քիչ է: Հայաստան պետք է թռչեն եւ ներողություն խնդրեն կարգով ավելի բարձր մարդիկ, քան փոխնախարարն է, մանավանդ որ նա լիազորված էլ չէ անել դա պետության անունից: Մեր բարձրաստիճան պաշտոնյաները պետք է որ հանդիպեն ե՛ւ Հայաստանի նախագահի, ե՛ւ մարդկանց հետ: Խոսքեր գտնեն: Եվ ոչ միայն: Ռուսական զինվորական համազգեստով հանցագործի սպանած մարդկանց հարազատները պետք է ցմահ բավարարում ստանան Ռուսաստանից: Եվ վերջապես, դեսպանություն պետք է գնան մարդիկ ու մարդիկ, այնտեղ պետք է ծաղիկների բուրգեր լինեն եւ մոմեր վառվեն: Սա արդեն պետությանը չեմ ասում, այլ բոլորիս: Ահա այդժամ մենք այլեւս բարեկամներ չենք կորցնի: Մարդկանց եւ պետություններ: Եվ այդ ժամանակ ես կտեսնեմ, որ իմ Ռուսաստանն իսկապես մեծ տերություն է: Իսկ մինչ այդ հայերից ինքս ներողություն կխնդրեմ: Ներեք ինձ, եղբայրներ":
Ես հավատում եմ, որ Ռուսաստանը մեծ եւ Հայաստանի համար բարեկամական տերություն է: Եվ այդ հավատն առաջնորդում է ինձ, երբ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի բարձր ամբիոնից ներկայացնելով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի առաջնորդն է Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը, ես համոզված առաջ եմ տանում Հայաստանի, ասել է, թե` նաեւ Ռուսաստանի շահերը, չէ՞ որ դրանք ընդհանուր են մեզ համար` կերտել մեր ընդհանուր խաղաղ ապագան:

Հ.Գ.- "
Կարծում եմ, որ սկզբունքային էր իմ դիտողությունը (Տիրանայում հոկտեմբերի 5-7-ը տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ նիստում) ԵԱՀԿ ԽՎ իմ գործընկերների հասցեին առ այն, որ մեր աշխատանքում դեռեւս շարունակում է տեղ գտնել երկակի չափորոշիչների կիրառումը անգամ միանգամայն կոնկրետ իրադարձությունները գնահատելիս: Իմ պնդումը ես հիմնավորեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի բացառիկ անձնական դերակատարության անվիճելի փաստի արձանագրմամբ` սիրիական ղեկավարությանը քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման եւ կիրառման արգելման եւ դրա ոչնչացման մասին ՄԱԿ 1997թ. ապրիլի 29-ի կոնվենցիային միանալ հորդորելու հարցում: Ավելին` փաստվեց, որ ռուսական ղեկավարության ջանքերի շնորհիվ չեղյալացվեց Արեւմուտքի մի շարք երկրների ղեկավարների` Սիրիայի կառավարության զինված ուժերին ռազմական հարվածներ հասցնելու մտադրությունը: Այնուհետեւ ես արդարության եւ այն պարզ ճշմարտությունն ընդունելու կոչ արեցի, թե եթե անկեղծ խոսելու լինենք, ապա Խաղաղության Նոբելյան մրցանակը հարկ էր շնորհել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` Սիրիայի քիմիական զինանոցը զինաթափելու նախաձեռնողին, այլ ոչ թե այն "գործիքին", որն իրականացնում էր այդ զինաթափման մոնիթորինգը: Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ իմ դիտողությունը եթե ոչ համընդհանուր հավանությամբ, բայց եւ ըմբռնումով եւ առանց առարկությունների ընդունվեց ԵԱՀԿ ԽՎ բոլոր պատվիրակությունների կողմից":
(Մանրամասները` http://www.regnum.ru/news/polit/1722746.html#ixzz3PAdAZ4zx ).


ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
Հայաստանի Ազգային ժողովի
պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական
վեհաժողովում
Հայաստանի խորհրդարանական
պատվիրակության ղեկավար

 



ՔՊ-ն օրակարգ չունի Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու, հանդիպման առաջարկ էլ չի եղել (տեսանյութ)Ինչ են ուտում ժամկետային զինծառայողները բանակում. ՊՆ տեսանյութըԵթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն ԹունյանՀԿԿ Կենտկոմը ողջունում եւ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանըԱրեւմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարության նիկոլական դեմքը. Լիլիթ ԳալստյանԶինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով․ ՊՆ պարզաբանումՏոկաևը մանկապիղծներին և ահաբեկիչներին արգելել է մուտք գործել ՂազախստանUcom ընկերությունը շնորհավորում է բոլորինՄենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ)Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- Կիրեեւ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода