«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Օրվա խորհուրդ Ֆրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո Նիկոլյանի Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ» Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա «Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու «Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ «Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել «Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՄԵԿՆ Է` ՄԻԱՍԻՆ ԿԵՐՏԵԼ ԻՐԵՆՑ ԱՊԱԳԱՆ

Արխիվ 12-16

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՂԱԶԱԽՍՏԱՆԻ, ԲԵԼԱՌՈՒՍԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ  ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՄԵԿՆ Է` ՄԻԱՍԻՆ ԿԵՐՏԵԼ ԻՐԵՆՑ ԱՊԱԳԱՆ


Օրերս "Արմենպրեսս" գործակալության կայքում տեղադրվեց` "Ազգային միաբանություն" կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի` "Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի ժողովուրդների ճակատագիրը մեկն է` միասին կերտել իրենց ապագան" հոդվածը: Հոդված, որը բացի իր բուն նպատակից` հիմնավորապես ներկայացնել հայ ժողովրդի համար բացառիկ դրական, ուղղակի ճակատագրական նշանակություն ունեցող Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցելու համաձայնագրի էությունը, միաժամանակ մերկացնել Հայաստանում ԵԱՏՄ-ի հակառակորդներին, որոնց հիստերիկ վերաբերմունքն այդ առթիվ երկար սպասեցնել չտվեց: "Ազգային միաբանություն" կուսակցության մամուլի ծառայությունը հարկ է համարում հայտնել հետեւյալը. միանգամայն սպասելի էր, լեւոնտերպետրոսյանական քարոզչամեքենան խնդրո առարկայի վերաբերյալ չունենալով ծանրակշիռ հակափաստարկներ, դիմեց իրենց բնորոշ անվանարկումներին` հասցեագրված հոդվածի հեղինակին:

Այդ հանգամանքը, որքան էլ դա տարօրինակ հնչի, որոշ իմաստով գոհացուցիչ եղավ, քանի որ վերստին բացահայտեց մեր կուսակցության ղեկավարի դիրքորոշման դեմ հանդես եկողների իրականում ով եւ ինչ լինելը` սկսած հայտնի լեւոնական լրատվամիջոցի խմբագրի ոչ միայն հոռի ժուռնալիստական նկարագրից, ապա նաեւ թեկուզ զուտ կենցաղային վարքի խայտառակ (ավտոմեքենայի մեջ գինովցած վիճակում բնական պետքը հոգալու) փաստից, վերջացրած նրա կողակցի` նույնքան գարշահոտ հեռուստավայրահաչությամբ:
Ստորեւ տպագրելով Ա. Գեղամյանի վերոհիշյալ հոդվածը, որը լայնորեն ներկայացվել է ԵԱՏՄ անդամ երկրներում, ընթերցողին հնարավորություն է տրվում առանց ինքնակոչ, մեղմ ասած, անբարեխիղճ միջնորդների, սեփական պատկերացում կազմել այդտեղ շոշափված հարցերի, դրանց բուն էության վերաբերյալ:
Մեկ ամսից մի փոքր քիչ ժամանակ է անցել Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության համար նշանակալի այն օրվանից, երբ 2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում գումարված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը պետությունների ղեկավարների մակարդակով հավանություն տվեց Հայաստանի` Եվրասիական տնտեսական միություն մտնելուն: Եվ տառացիորեն հենց հաջորդ օրը հայ ընթերցողի վրա տեղաց Հայաստանի քաղաքական ղեկավարության ու անձամբ ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի հասցեին ուղղված քննադատության, ազգային շահերին դավաճանելու մեղադրանքների եւ ուղղակի սպառնալիքների տարափը: Բնական է, որ առաջնության դափնին քաղաքական այս անգրագետ վայրահաչության մեջ ստանձնեցին արտասահմանից շռայլորեն ֆինանսավորվող տխրահռչակ էլեկտրոնային եւ տպագիր լրատվամիջոցները: Չէի ցանկանա անվանապես թվարկել դրանք` շատ մեծ պատիվ կլիներ ու լավ գովազդ դրանց թրջված հեղինակության համար: Էլ չեմ ասում այն մասին, որ լուրջ վերաբերմունքը դրանց հրապարակումների հանդեպ նրանց գործատուներին կդրդեր շարունակել այդ բացահայտորեն հակապետական գրչակների ֆինանսավորումը: Ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է հարց տալ. ինչո՞ւ հայոց պետականության հիմքերը սասանող գործունեության համար դրանց պատասխանատվության չեն ենթարկում օրենքի ամբողջ խստությամբ: Առաջին հայացքից միանգամայն իրավացի հարց է թվում, մանավանդ որ հենց այդ էլեկտրոնային ԶԼՄ-ների, մասնավորապես` Lragir.am-ի էջերում է տպագրվել նրանց բնորոշմամբ` ռուսամետ, ասել է թե` եվրասիամետ քաղաքական գործիչների ցուցակը, որոնք ենթակա են ֆիզիկական ոչնչացման: Ցավով եմ նշում, որ իմ ազգանունն այդ ցուցակում լոկ չորրորդ տողում էր: Չեմ թաքցնում, ես հույս ունեի, որ եթե ոչ առաջինը, ապա գոնե երկրորդը կլինեի: Եվ ահա, այդ լրատվամիջոցները, լինելով հայտնի հատուկ ծառայությունների ազդեցության գործակալները, նաեւ բավական դրական դեր են կատարում: Այո, այո, ես չսխալվեցի, դրական դեր այն իմաստով, որ դրանց հոդվածներն ուշադիր վերլուծելիս կարելի է "բռնել" Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքական ղեկավարության դեմ վարվող տեղեկատվական պատերազմի տրամաբանությունը:
Ընդ որում, որքան ավելի ես խորանում նրանց սանձազերծած տեղեկատվական պատերազմի նրբությունների իմաստավորման գործընթացում, այնքան ավելի հստակ ես ընկալում դրա համակարգային լինելու բնույթը: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդաժողովներից մեկում թվում է, թե ինքնաբուխ ելույթ ունեցողները քննադատում էին մեկը` Ռուսաստանին, մյուսը` Ղազախստանին, մեկ ուրիշն էլ` Բելառուսին: Ընդ որում` դրանք տարբեր երկրների պատվիրակներ էին: Ղազախական իշխանությունները մեղադրվում էին Ժանաոզենի իրադարձությունների ժամանակ (որոնք տեղի են ունեցել 2012թ. հուլիսին) չարդարացված ուժ կիրառելու մեջ, Բելառուսի իշխանություններին մեղադրանքի բաժին հասավ երկրում "հարյուրավոր քաղբանտարկյալների" առկայության համար, որոնց բանտարկել էին 2010թ. դեկտեմբերի նախագահական ընտրություններից հետո: Տեսեք, թե երբ այս մասին հիշեցին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակները` ԵԱՀԿ ԽՎ ամառային խորհրդաժողովում, որը տեղի էր ունենում Ստամբուլում 2013թ. հուլիսին: Ռուսաստանին խարանում էին "2012թ. մայիսի 6-ին Բոլոտնի հրապարակում խաղաղ հանրահավաքի մասնակիցներին դաժանաբար ճնշելու" համար: Հանգամանքների տարօրինակ բերումով նման բուռն քննարկումը ԵԱՀԿ ԽՎ խորհրդաժողովում ընթանում էր հռետորների նշած իրադարձություններից (որոնք տեղի էին ունեցել եղբայրական Ռուսաստանում, Ղազախստանում եւ Բելառուսում) մեկից երեք տարի հետո:
Ես չէի կարող լսել իմ գործընկերների` մարդու իրավունքների պաշտպանության (իհարկե` ոչ իրենց երկրներում) մոլի ջատագովների այսքան ցասումնալի շշպռոցը եւ ելույթ չունենալ: Իմ ելույթի մանրամասների մեջ չեմ խորանա, բայց էությունն այն էր, որ այդ անհիմն մեղադրանքներն արձագանքն են 2012թ. դեկտեմբերին կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի արդյունքների. այստեղ պետությունների ղեկավարները հաստատել էին ինտեգրացիոն գործընթացների արագացման, եվրասիական ինտեգրացիայի նորմատիվաիրավական լայն բազայի ձեւավորման կարեւորությունը: Կարծում եմ, որ իմ ելույթից հետո ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներից շատերը հասկացան, թե որտեղ է թաղված շան գլուխը: Չեմ թաքցնում` իմ աշխատանքը ԵԱՀԿ ԽՎ այդ խորհրդաժողովում դրական գնահատվեց ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի կողմից, ավելին, ինձ հանձնարարվեց այսուհետ եւս համարժեք արձագանքել մեր բարեկամ երկրների` ՀԱՊԿ անդամների հասցեին հնչող քննադատությանը: Ես հատուկ հիշատակեցի այս դրվագի մասին, որովհետեւ հաշված օրեր անց այդ բոլոր հակապետական էլեկտրոնային լրատվամիջոցներում հայտնվեցին հրապարակումներ Մաքսային միության հիմնադիր երկրների հասցեին, ինչը հնչեց նաեւ ԵԱՀԿ ԽՎ նիստի ժամանակ: Կարծում եմ, որ վերն ասվածը լիովին արտացոլում է արդի տեղեկատվական պատերազմի առանձին տարրերը: Այս առնչությամբ միտքս են գալիս ԱՄՆ ՌՕՈՒ տեղեկատվական պատերազմի հայեցակարգը մշակողներից մեկի` գնդապետ Ռիչարդ Շաֆրանսկու խոսքերը, որի կարծիքով` "զենք է համարվում ցանկացած միջոց, որը գիտակցաբար օգտագործվում է հակառակորդի բանականության վրա ազդելու համար` նվազագույն ֆիզիկական ուժով եւ այնպես, որպեսզի մեծ լինի հակառակորդին մեր ցանկությունը կատարել տալու հավանականությունը": Ամերիկյան վերլուծաբանի այս նկարագրությունը լիովին կարող է վերագրվել նաեւ այս վերջին հրապարակումներին, որոնք նպատակ են հետապնդում ցանկացած միջոցով սեպ խրել Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի միջեւ դինամիկ խորացող հարաբերություններում: Ընդ որում` տարաբնույթ այդ հրապարակումների հեղինակները չեն զլանում օգտագործել "ցանկացած միջոց"` սկսած բացահայտ ստից: Եվ այս առումով կարելի է հասկանալ ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարար Պ. Սաֆարյանի զայրույթը, ով իր համար միանգամայն անսպասելիորեն իմացել էր, թե ինքը, իբր, հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության միանալու հարցերին: Կարելի էր անտեսել այս անհեթեթությունը հրապարակած տխրահռչակ էլեկտրոնային թերթի հերթական մտավարժանքները, եթե չլիներ մի նախադասություն, որը մատնել է այս պասկվիլի իրական մտադրությունները: Գրում են, թե, իբր, Պ. Սաֆարյանն իր հարցազրույցում հայտարարել է. "Ղազախների պատճառով մինչեւ այս տարվա հոկտեմբերի 1-ը պարզ չէր` արդյո՞ք համաձայնագիրը կստորագրվի: Ղազախներն ուզում էին այս Միություն մտցնել Թուրքիան, Ադրբեջանը: Միակ երկիրը, որն ուզում էր մեզ տեսնել Միությունում, Ռուսաստանն է": Մեր հարեւանների` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բարդ հարաբերությունները շահարկելը միանգամից մի քանի նպատակ է հետապնդում: Առաջինը, ինչ հիշեցի, քննադատության այն կրակն էր, որին ենթարկվեց ձեր խոնարհ ծառան ադրբեջանական ann.az ինտերնետ-պորտալին 2014թ. հուլիսի 1-ին տված հարցազրույցից հետո: Այն հրապարակվել էր "Ադրբեջանը, Հայաստանը եւ Ղարաբաղը պետք է մտնեն Եվրասիական տնտեսական միություն" վերնագրով: Ինչ պիտակ ասես, որ ինձ չփակցրին այդ նույն ԶԼՄ-ները մեր երեք երկրները Եվրասիական տնտեսական միությունում տեսնելու ցանկության մասին իմ "սրբապիղծ մտքերի" համար: Նրանք իրենց տեղը չէին գտնում լոկ մի պատճառով, որ այդ մտքերը ես հնչեցրել եմ Բաքվում, որտեղ արդեն ոչ առաջին տարին համաշխարհային քաղաքականության ուժի որոշակի կենտրոնները հաջողեցրել են այնպես անել, որ Ադրբեջանում հայերին միայն իբրեւ թշնամի ընկալեն: Իսկ այստեղ ՀՀ պատգամավորն ասում է այն մասին, որ ցանկանում է տեսնել Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միությունում, Հայաստանի եւ Ղարաբաղի հետ միասին: Դրանից հետո դժվար չէր գալ նման եզրահանգման, եւ ահա թե ինչու: Դեռեւս ընթացիկ տարվա սկզբին` 2014թ. փետրվարի 2-ին, REGNUM լրատվական գործակալությունը տպագրեց իմ հոդվածը` "Ուկրաինայում մենք դառնում ենք Ջոզեֆ Օվերթոնի ավերման տեխնոլոգիայի գործարկման վկաները": Դրանում ես, մասնավորապես, գրել եմ. "...ինքնաբավ տնտեսական համակարգեր կարող են դառնալ միայն այն տնտեսական համակարգերը, որոնք իրենց մեջ են առել արտադրվող ապրանքների իրացման հնարավոր շուկաները, եւ որոնք ենթադրում են դրանցում ոչ պակաս, քան 500 մլն բնակչության առկայությունը: Այս լրջագույն խնդիրը հասկանում են ոչ միայն Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, այլեւ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իսրայելը, Վիետնամը, Թուրքիան, Սիրիան: Այս պետությունները նույնպես դիտարկում են Մաքսային միությունը, որովհետեւ հասկանում են` Ամերիկայի, Կանադայի եւ Եվրամիության միասնական տնտեսական տարածքը մի ինչ-որ պահի այնքան ուժեղ կճնշի առանձին երկրների տնտեսություններին, որ նրանք չեն դիմանա գլոբալ մրցակցությանը": Այս հոդվածի լույսընծայումից հետո այս հաշվով մոլեգնած ԶԼՄ-ների կողմից ես այն ժամանակ հալածանքի չենթարկվեցի: Իսկ ահա հիմա իբր Պ. Սաֆարյանի խոսքերով մատուցում են ղազախների` "այդ Միություն Թուրքիային, Ադրբեջանին քարշ տալու" ցանկության մասին "դավադիր" միտքը: Հետն էլ միտումնավոր լռում են այն մասին, որ Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարները քանիցս հայտարարել են, որ ԵԱՏՄ-ն բաց է ցանկացած պետության համար, որը համամիտ է նրա նպատակների ու սկզբունքների հետ: Վերջին անգամ այս մասին Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի առաջնորդները հայտարարել են ս.թ. հոկտեմբերի 10-ի համատեղ ճեպազրույցում, Մինսկում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրումից հետո:
Իհարկե, եվրասիական ինտեգրմանն ընդդիմացողների համար շատ կարեւոր էր Հայաստանի մի որեւէ պետական ծառայողի վերագրել ոչ այնքան դրվատական խոսքեր ԵԱՏՄ հիմնադիրների հասցեին: Նրանք հիանալի հասկանում են, որ իրենց մերկապարանոց քննադատությունը մեր երկրների նախագահների հասցեին արդեն ոչ մեկի կողմից լուրջ չի ընկալվում: Դրա համար էլ պետք է մի ինչ-որ նսեմ, ԵԱՏՄ համահիմնադիր երկրների ժողովուրդների ազգային արժանապատվությունը վիրավորող բան մտածեին: Չգիտես ինչու նրանց սրտին դուր չէր եկել, որ Ղազախստանի բարեկամ ժողովուրդը 2015թ. նշելու է Ղազախական խանության 550-ամյակը, ինչի մասին Ղազախստանի նախագահը հայտարարեց 2014թ. հոկտեմբերի 22-ին Աստանայի ակտիվի հետ հանդիպման ժամանակ: Նուրսուլթան Աբիշեւիչն ասաց, որ "Քերեյն ու Ժանիբեկը 1465թ. ստեղծել են առաջին խանությունը, եւ ղազախների պետականության պատմությունը թվագրվում է այդ ժամանակվանից: Հնարավոր է, որ այն պետություն չէր այդ եզրի արդի պատկերացմամբ, ներկայիս սահմաններում, աշխարհում այսպիսի ճանաչմամբ ու համբավով: Բայց սա կարելի է ասել նաեւ այդ դարաշրջանի մյուս բոլոր պետությունների վերաբերյալ: Կարեւոր է, որ այն ժամանակ դրվել է հիմքը, եւ մենք մեր նախնիների մեծ գործերի շարունակողներն ենք": Հատկանշական է, որ 2015թ. Ղազախական խանության 550-ամյակը պետական մակարդակով նշելու վերաբերյալ առաջարկությունն արվել էր դեռ այս տարվա գարնանը Չոքան Վալիխանովի անվան պատմության եւ ազգագրության ինստիտուտի կողմից: Բայց այն ժամանակ հակաեվրասիական ճամբարի չկամները, չգիտես ինչու, ձայն չէին հանել, իսկ հիմա Հայաստանում ոչ մեկին ոչինչ չասող Shame.am էլեկտրոնային պարբերականը մի ստոր հոդված է հրապարակել, որում շոշափվում են հայ ժողովրդի ամենացավոտ զգացումները: Ես չսխալվեցի` հայ ժողովուրդ ասելով: Ահա թե ինչ է գրում "Քոչար Օսկանյան" մոգոնված ազգանվամբ հոդվածագիրը. "...ի տարբերություն իր գործընկերոջ` Սերժ Սարգսյանը, որն արդեն քանի տարի պատրաստվում է ճոխ նշել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, ղազախները ոչ ցեղասպանություն են ունեցել, ոչ այլ ողբերգություններ, հետեւաբար` Նազարբաեւը նշելու եւ հյուրեր կանչելու առիթ չունի: Ղազախստանի պատմության մեջ համատարած լուսավոր օրեր են: Օրինակ, Ղազախստանում գործում են թյուրքական էթնոսին եւ իսլամական քաղաքակրթությանը հակացուցված զուտ եվրոպական մշակութային-լուսավորչական օջախներ` ֆիլհարմոնիա, օպերային թատրոն, կոնսերվատորիա, դրամատիկական թատրոն, եվրոպական տիպի բարձրագույն ուսումնական հաստատություններ, ուրիշ շատ բաներ": Ի՞նչ է սա, եթե ոչ սրբապղծություն, երբ, խոսելով հայ ժողովրդի մեծ ողբերգության` Հայոց ցեղասպանության մասին, կիրառվում է "ճոխ նշել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը" արտահայտությունը: Կամ էլ` որքան թշնամաբար պետք է վերաբերվել սեփական ժողովրդին (թեեւ կարելի է հայկական ազգանուն կրել, բայց բնավ հայ չլինել)` այդքան անհարգալի խոսելու համար մի քաղաքակրթության մասին, որը հիմնված է համաշխարհային մեծ կրոններից մեկի` իսլամի վրա: Ի՞նչ է սա, եթե ոչ տարրական քաղաքական լպիրշություն եւ վնասարարություն: Չէ՞ որ հարյուրհազարավոր հայեր, փրկվելով թուրքական յաթաղանից, ապաստան են գտել իսլամադավան երկրներում` Լիբանանում, Սիրիայում, Հորդանանում, Եգիպտոսում: Նրանք այսօր էլ շարունակում են լինել իրենց նոր հայրենիքի օրինապաշտ քաղաքացիները: Ինչպե՞ս կարելի է մոռանալ, որ ստալինյան բռնաճնշումների տարիներին Հայկական ԽՍՀ-ից աքսորված շատ հայեր ապաստան գտան Միջին Ասիայի հանրապետություններում, բնականաբար` նաեւ Ղազախստանում: Այս առնչությամբ կուզենայի մեջբերում անել Ղազախստանի Հանրապետության Հայկական մշակութային կենտրոնների "Նաիրի" ասոցիացիայի նախագահ Արտուշ Կարապետյանի հարցազրույցից` տրված Ղազախստանի հայկական սփյուռքի armyane.kz կայքին. "Հյուրընկալ ղազախական հողում ես ապրում եմ ողջ կյանքս: Իմ ընտանիքը` Հայաստանի Մեղրիի շրջանի Կալեր բարձրլեռնային գյուղի ծնունդ լինելով, հայ շատ ընտանիքների թվում անցյալ դարի խառնակ 37 թվին աքսորվել է հեռավոր Ղազախստան: Հայրս` Մեսրոպ Կարապետյանը, եւ ընդհանուր դժբախտություններով ու փորձանքներով համախմբված էլի մի քանի ընտանիք բնակության վայր ընտրեցին Ալմա Աթայի մարզի Կասկելենի շրջանի "Ջետիսու" սովխոզը: Մեզ ապաստան տվեց Սարիբաեւների ընտանիքը: Մենք միասին հաղթահարեցինք թե՛ սովը, թե՛ ցուրտը, թե՛ պատերազմը, եւ ոչ ոք չէր ասում` ո՞վ, ինչո՞ւ եւ ինչի՞ց: Այդ ընտանիքում էլ ես ծնվել եմ, գնացել ղազախական դպրոց: Հայերենի եւ ռուսերենի կողքին ազատ տիրապետում եմ ղազախերենին: Ես կարծում եմ, որ Հայաստանը հայրենիքն է, իսկ Ղազախստանում մենք ճակատագրով հայրենիք ձեռք բերեցինք" (2010թ., փետրվարի 3, "Երկրամաս"):
Այստեղ չեմ կարող մեջբերում չանել Ղազախստանի Հանրապետության նախագահի պահոցի տնօրեն Վ. Շեպելի հոդվածից` հրապարակված 2013թ. հունիսի 20-27-ի "Կոմսոմոլսկայա պրավդա" թերթում, "Լեւոն Միրզոյանը եւ Ղազախստանը. մեծ փորձությունների տարիներ" վերնագրով: Ահա թե ինչ է գրում նա մեր մեծ հայրենակցի` շուշեցի Լեւոն Իսայեւիչի մասին. "Այդ տարիներին (երբ Ղազախստանի ղեկավարը Լեւոն Միրզոյանն էր- Ա.Գ.) տեղի ունեցավ առաջընթաց ժողովրդական կրթության եւ ազգային մշակույթի զարգացման գործում: Այդ տարիներին բացահայտվեց Մուխթար Աուեզովի, Կուլյաշ Բայսեյտովայի, Բեիմբեթ Մայլինի, Սաքեն Սեյֆուլինի եւ մյուսների տաղանդը, անցկացվեց գրողների առաջին համագումարը, բացվեց Ղազախական օպերային թատրոնը, իրենց դռները բացեցին մարզային բուհերը, դպրոցները, գրադարանները...": Եվ միանգամայն սպասելի էր, որ դա անպատիժ չէր մնալու: Կարճ տողեր ներկայացնեմ Լեւոն Իսայեւիչ Միրզոյանի կենսագրությունից. 1933-ից` Ղազախստանի կուսակցության երկրկոմի 1-ին քարտուղար, 1937-ին` Ղազախստանի Կ(բ)Կ Կենտկոմի 1-ին քարտուղար... 1938թ. մայիսի 15-ին Լեւոն Միրզոյանը հեռագիր ստացավ. "Եռօրյա ժամկետում գործերը հանձնել քարտուղարի պաշտոնակատար Նիկոլայ Ալեքսանդրովիչ Սկվորցովին, անցնել Քաղբյուրոյի տրամադրության տակ: Ստալին": 1939թ. փետրվարի 26-ին Միրզոյանին գնդակահարեցին Լեֆորտովյան բանտում (Մոսկվա): Բազմաթիվ կետերից մեկով նա մեղադրվում էր "ղազախական նացիոնալիզմի" մեջ:
Մի՞թե համաշխարհային քաղաքականության ուժի հայտնի կենտրոնների անդադրում վարձու գրչակները կարծում են, թե իրենց բարբաջանքներով կարող են փոխել Ղազախստանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ ամուր արմատներ ունեցող հարաբերությունները: Մի՞թե հույս ունեն, թե իրենց անմաքուր մտավարժանքներով կկարողանան սասանել ԵԱՏՄ առաջնորդների` սկսված գործը մինչեւ վերջ հասցնելու վճռականությունը: Չէ՞ որ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու գաղափարի հեղինակը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն է: Հենց նա է 20 տարի առաջ` 1994թ. մարտի 29-ին, ելույթ ունենալով Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ուսանողների եւ դասախոսների առջեւ, արտաբերել հիրավի մարգարեական խոսքերը. "Հասունացել է մեր երկրների փոխհարաբերությունները որակապես նոր մակարդակի դուրս բերելու անհրաժեշտությունը` նոր միջպետական միավորման հիման վրա, որը կձեւավորվի կամավորության եւ իրավահավասարության սկզբունքներով: Այդպիսի միավորում կարող էր դառնալ Եվրասիական միությունը (ԵՏՄ): Այն պետք է կառուցվի ԱՊՀ-ից տարբեր սկզբունքներով, քանի որ նոր միավորման հիմքը պետք է կազմեն վերազգային մարմինները, որոնք կոչված կլինեն լուծելու երկու առանցքային խնդիր` միասնական տնտեսական տարածքի ձեւավորում եւ համատեղ պաշտպանական քաղաքականության ապահովում: Ընդ որում` կարեւոր է ընդգծել, որ մնացած բոլոր հարցերը` յուրաքանչյուր մասնակցի ինքնիշխանության, ներքին պետական-քաղաքական կարգի, արտաքին քաղաքական գործունեության վերաբերյալ, մնում են անձեռնմխելի եւ ենթադրում են չմիջամտություն մեկը մյուսի ներքին գործերին":
Անդրադառնալով հակաեվրասիական ուղղվածության հոդվածներին, որոնք ակտիվացան 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո, երբ Հայաստանի նախագահը հայտարարեց ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու ցանկության մասին, կարելի է նկատել ազդեցության տարատեսակ գործակալների (agent of influence) զգալի ակտիվացում: Դրանք որքան էլ որ տարբեր լինեն, նաեւ ընդհանուր շատ բան ունեն: Դրանք բոլորն էլ համապատասխանում են այն սահմանմանն ու դասակարգմանը, որը նրանց տվել է ամերիկացի տաղանդավոր քաղաքական գործիչ, տնտեսագետ եւ գրող Լինդոն Լարուշը: Եվ ահա, Լինդոն Լարուշը "ազդեցության գործակալներին" բաժանել է չորս աստիճանի` ըստ սեփական գործունեության իմաստին իրազեկության մակարդակի: Օրինակ, նրա դասակարգմամբ` 4-րդ աստիճանի ազդեցության գործակալը` ամենաանիրազեկը, բայց ամենաակտիվը, օպերատորն է, որն զբաղվում է հարազատ "թիրախ հանրության" տեղեկատվահոգեբանական մշակմամբ` իր հաշվին, որպես էնտուզիաստ-կամավորական: 4-րդ աստիճանի գործակալների տեսակարար կշիռը "թիրախ հանրությունում" կարելի է համարել տեղեկատվահոգեբանական պատերազմի արդյունավետության չափանիշ: Մեր գրչակներին ոչ մի կերպ 4-րդ աստիճանի ազդեցության գործակալ չես համարի: Այո, նրանք օպերատորներ են, որ զբաղվում են տեղեկատվահոգեբանական մշակմամբ, բայց գրում են, իհարկե, ո՛չ թե իրենց, այլ շռայլ հոնորարների եւ դրամաշնորհների հաշվին, որ ստանում են այլազան արտասահմանյան ոչկառավարական կազմակերպություններից:
Սեփական գործունեության մասին նրանց իրազեկության մակարդակը, հազվադեպ բացառություններով, նվազագույն է: Չէի ուզենա անցնել անձնավորությունների, բայց ըստ իրազեկության մակարդակի` 4-րդ աստիճանի ազդեցության գործակալների թվին կարելի կլիներ դասել "Հայաստանում տեղեկատվական պատերա՞զմ է սկսվել Ղազախստանի դեմ" աչք ծակող վերնագրով նյութերի հավաքածուի հեղինակին, որոնք զետեղվել են ԽցՐրՌՉ.kz կայքում 2014թ. նոյեմբերի 3-ին, ճաշի ընդմիջման ժամին` 13:35-ին: Հոդվածն սկսվում է լիակատար ապատեղեկատվությամբ, այն է. "Մի քանի իշխանամետ հայկական ԶԼՄ-ներ անսպասելիորեն հանդես են եկել Աստանայի հասցեին ուղղված թունոտ հոդվածներով, իսկ հասարակական շարժումների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներն ակտուալացրել են Նուրսուլթան Նազարբաեւի անվան փողոցը վերանվանելու հարցը: Թե ինչի հետ է կապված Աստանայի հանդեպ Երեւանի սեր չտածելու հերթական ալիքը` կարելի է միայն կռահել": Կարծում եմ` հարկավոր է արտասովոր երեւակայություն ունենալ` հոդվածում նշված եւ նման էլեկտրոնային պարբերականները (որոնք օրնիբուն պարսավում են Հայաստանի նախագահի` ԵԱՏՄ մտնելու քաղաքական գիծը) "իշխանամետ հայկական ԶԼՄ-ներ" անվանելու համար: Ինչ վերաբերում է "հասարակական շարժումների եւ կազմակերպությունների ներկայացուցիչների" հակապետական այս գործունեությանը, ապա այն տեղավորվում է տեղեկատվատեխնոլոգիական պատերազմների գործիքանիում, որոնց առանցքային մեխանիզմն են հանդիսանում ինտերնետը եւ ցանցային տեխնոլոգիաները: Հենց դա էլ օգտագործել են վերոնշյալ հայկական ԶԼՄ-ների քաղտեխնոլոգները, եւ նրանց խայծը, ցավոք, կուլ են տվել Ղազախստանում:
Ամփոփելով` կուզենայի ճիշտ ձեւակերպել մտորումներս եւ, թվում է, գտել եմ վերնագիրը` "Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի ժողովուրդների ճակատագիրը մեկն է` միասին կերտել իրենց ապագան":                                                             

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից, "Ազգային միաբանություն" կուսակցության նախագահ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում
Հայաստանի խորհրդարանական
պատվիրակության ղեկավար

 



«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ)Անթույլատրելի է խաղալ հանրության զգացմունքների վրա և առաջնորդել անհայտություն. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետԷստոնիան ցանկանում է պատրիարք Կիրիլին հերետիկոս ճանաչելՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվումԿիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը"Дельфин и русалка-не пара, не пара, не пара". Նիկոլը՝ Կոպենհագենում, և Հայաստանի եվրոպական հեռանկարըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода