COVID-19-ով վարակվածների թիվն ԱՄՆ-ում գերազանցել է 6 միլիոնը
ՄիջազգայինCOVID-19 կորոնավիրուսով վարակի սկսվելուց ի վեր Միացյալ Նահանգներում վեց միլիոնից ավելի դեպք է գրանցվել, հայտնում է Worldometer-ը:
Ըստ պորտալի՝ ԱՄՆ-ում հայտնաբերվել է 6 092 545 վարակակիր, վիրուսի զոհերի թիվը հասել է 185 824-ի, բուժվել է 3,37 միլիոն մարդ:
Կորոնավիրուսի տարածմամբ երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ գրանցվել է վարակի ավելի քան 3,8 միլիոն դեպք՝ 119,5 հազարը մահվան ելքով: Այնտեղ ապաքինվել է 2,9 միլիոն մարդ: Բրազիլիաին հաջորդում է Հնդկաստանը, որտեղ դեպքերի թիվը հասել է 3,46 միլիոնի, մահվան դեպքերը գերազանցել են 76,6 հազարը, բուժվել է 2,6 միլիոն մարդ:
Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր, աշխարհում հայտնաբերվել է վարակի 24 886 222 դեպք, 840,338 մարդ մահացել է կորոնավիրուսի հետ կապված հիվանդություններից, և ավելի քան 17 միլիոնն ապաքինվել է: