Թրամփն առաջարկել է իր կողմնակիցներին՝ դեմոկրատներին «խենթացնել»
Արխիվ 16-20ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր կողմնակիցներին առաջարկել է Հանրապետական համագումարում բղավել ոչ թե «եւս 4 տարի»՝ նրա առաջադրման պատվին, այլ «եւս 12 տարի», քանի որ, նրա խոսքով, դա կարող է «խելքից հանել» դեմոկրատ քաղաքական հակառակորդներին:
«Եթե դուք իսկապես ցանկանում եք նրանց խելքը գցել, ասեք՝ «եւս 12 տարի«»,- ասել Է Թրամփը՝ ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայի Շառլոտ քաղաքում կայացած հանրապետականների համագումարում:
Թրամփն ավելի վաղ՝ երկուշաբթի բավականաչափ ձայներ էր հավաքել, որպեսզի համագումարի պատվիրակների կողմից առաջադրվի երկրորդ քառամյա ժամկետով: ԱՄՆ նախագահի լիազորությունները օրենքով սահմանափակված են երկու քառամյա ժամկետներով։