Iravunk.com | Ովքե՞ր կարող են սրտի անվճար վիրահատություն անել
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ «Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող Իսրայելի հետ առեւտուրը դադարեցնելու մասին Էրդողանի խոսքը սովորական բլեֆ է. իրանական աղբյուր Ռուսական բանակը հզոր հարձակում է սկսել Չասով Յարի հյուսիսային թեւում. ուկրաինական աղբյուրներ «Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից «Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը «Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել Խարկովի քաղաքապետին մեղադրել են ռուսական զորքերին աջակցելու մեջ Ամերիկան ​​կորցրել է իր հեգեմոնական կարգավիճակը. Ժոզեպ Բորել

Ովքե՞ր կարող են սրտի անվճար վիրահատություն անել

Արխիվ 16-20

Հարցի վերաբերյալ  դիմեցինք առողջապահության նախարարություն, հասկանալու, թե ի՞նչ պետք է անի մարդը, եթե չկա գումար, բայց անհապաղ պետք է վիրահատվի։

Նախարարությունից հարցմանն ի պատասխան նշեցին, որ

ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման թիվ 5 հավելվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` սրտի բաց վիրահատություն, կորոնար անոթների բալոնային դիլատացիա, կորոնար անոթների ստենդավորում՝ ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենդերով, սրտի փականների պրոթեզավորում, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա  նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունները պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով մատուցվում են հետևյալ խմբերում ընդգրկված անձանց՝

1) ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներին,

2) հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց,

3) ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձանց,

4) բռնադատվածներին,

5) Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներին,

6) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց,

7) ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներին,

8) մինչև 18 տարեկան երեխաներին,

9) 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց,

10) 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց,

11) ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամներին,

12) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներին և նրանց ընտանիքների անդամներին,

13) երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներին,

14) ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին,

15) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք:

Իսկ ահա Առողջապահության նախարարի 2018 թվականի հունիսի 29-ի թիվ 1666-Ա հրամանի համաձայն` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության ծառայությունների (ստենտի տեղադրում կամ աորտա-կորոնար շունտավորում) կազմակերպման հիմք են հանդիսանում  հետևյալ վիճակներից մեկը.

ա. «Սրտամկանի սուր ինֆարկտ» էլեկտրասրտագրության ST-էլևացիայով,

բ. «Սրտամկանի սուր ինֆարկտ» էլեկտրասրտագրության առանց ST-էլևացիայի տրոպոնինի  1000նգ/լ ավել ցուցանիշով և սրտամկանի ինֆարկտ-պատասխանատու գոտևորող կորոնար զարկերակի կամ նրա մարգինալ ճյուղերից մեկի թրոմբոզ կամ նշանակալի անկայուն նեղացում,

գ. կարդիոգեն շոկով բարդացած սրտամկանի սուր ինֆարկտները:

Միաժամանակ, առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 57-Ն հրամանով հաստատված բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների չափորոշիչի հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն՝ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական ծառայությունները կարող են իրականացվել պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում առողջապահության նախարարի հրամանով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում` ՀՀ ֆինանսների նախարարի հետ համաձայնեցված ծառայությունների փոխհատուցման գներով:

Հավելենք, որ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները կարող են անվճար վիրահատվել, բայց այստեղ հիվանդները կրկին բախվում են խնդիրների։ Կամ չեն հավաքում անհրաժեշտ միավորները կամ չեն դիմում տարածքային սոցիալական ծառայություն, քանի որ ունեն աշխատանք, կամ տաքսի են վարում, կամ աշխատում են որպես պահակ ու չեն ցանկանում «գլուծ ծռել», ամաչում են։

Medmedia.am-ի հետ զրույցում ՀՀ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության խորհրդական Իզաբելլա Մուրադյանը նշել էր, թե յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել սոցիալական աջակցության տարածքային կենտրոն, դիմում ներկայացնել, որտեղ էլ կկատարվի կարիքների գնահատում։

« Սոցիալական աջակցության մասով կարող եմ ասել, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել սոցիալական աջակցության տարածքային կենտրոն, դիմում ներկայացնել, որտեղ էլ կկատարվի կարիքների գնահատում։ Սահմանված է բալային համակարգ։ 28․0 բալ հավաքած քաղաքացին կարող է օգտվել սոցիալական կամ ընտանեկան նպաստից։ Ունենք նաև եռամսյակային հրատապ օգնության ծրագիր, որը սահմանվում է ոչ այնքան անապահով ընտանիքների դեպքում, քաղաքացին երեք ամիս կստանա 18 հազար դրամ։ Կան դեպքեր, երբ մարդն իսկապես անաշխատունակ է, սակայն դա դեռևս կարիք ունի ապացույցի, այն էլ՝  դատական կարգով։ Այս պրոցեսով ապացուցվում է մարդու ֆունկցիոնալ խանգարումները։ Եթե քաղաքացին ունի հաշմանդամության 3-րդ կարգ, սակայն համամիտ չէ դրա հետ, նա կարող է բժշկափորձաքննության գրասենյակ դիմել, որտեղ էլ կրկին համապատասխան հանձնաժողովը ստուգումների հիման վրա կորոշի փոխե՞լ հաշմանդամության կարգը, թե՞ ոչ»,-տեղեկացրեց Սոնա Մարտիրոսյանը, հավելելով, որ սույն խնդիրների կարգավորմամբ զբաղվում են նաև ՏԻՄ-երում հոգաբարձության և խնամակալության խորհուրդները։

Նյութի աղբյուրը Media.am



«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանողԻսրայելի հետ առեւտուրը դադարեցնելու մասին Էրդողանի խոսքը սովորական բլեֆ է. իրանական աղբյուրՌուսական բանակը հզոր հարձակում է սկսել Չասով Յարի հյուսիսային թեւում. ուկրաինական աղբյուրներ«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը«Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվելԽարկովի քաղաքապետին մեղադրել են ռուսական զորքերին աջակցելու մեջԱմերիկան ​​կորցրել է իր հեգեմոնական կարգավիճակը. Ժոզեպ ԲորելԵրեւանում «ջրհեղեղ» էՉի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ ՄութաֆյանՇտապ. Հենց այս պահին Մաշտոցի 7 հասցեում վերջին հարկի բնակիչների տանը «ռոմանտիկ» երեկո են անցկացնումԵրեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց«ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնելԱմեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմիցԱլիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքըՈւկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուրՇուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILDԲեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-ՎանյանԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա ԶոհրաբյանՄինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԿեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարությանՍիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ ԲալոբանԹուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԹուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասինMI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և ՍլավյանսկըՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինՈստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել ԿիրանցՕրվա խորհուրդ. Մայիսի 3Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական էԳտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունըԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՀերոսների համար չի կարելի ողբալ, հերոսներին պետք է փառաբանել․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода