ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 16-20Ժամանակին, եթե որեւէ մեկն ասեր, որ Հայաստանում մարդուն կարող են հալածանքի ենթարկել, Ֆեյսբուքում որեւէ տեղ հավանության նշան` լայք դնելու համար, նրա վրա կծիծաղեին: Եվ ահա դա զարմանալիորեն դարձել է իրականություն ոստիկանության ավագ լեյտենանտ ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ պարագայում. «Հարգելի՛ հայրենակիցներ, գործընկերներ, ես` ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկ Սարգսյանս, երկարատեւ հարկադիր անգործությունից հետո ստիպված եղա հանդես գալ հայտարարությամբ, որը, մեղմ ասած, չի բխում ինձ ոստիկանության կադրերի ռեզերվի ուղեգիր «նվիրած» անձանց շահերից: Այո, անձանց, քանի որ այն պատճառը, որի հետեւանքով ես հարկադիր պարապուրդում եմ, մի քանի պագոնակիր անձինք են, ովքեր ոտնահարել են իմ` ազատության իրավունքը եւ հիմնավորում են ներկայացրել նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանին առ այն, որ ես Ֆեյսբուքում լայքել եմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` «Արցախը գերագույն արժեք է» գրառումը: Այո, ինձ համար Արցախը գերագույն արժեք է, եւ ցանկացած զտարյուն հայի համար Արցախը պետք է լինի գերագույն արժեք»: Դե ինչ ասես, երեւի թե ոստիկանության ներկայիս ծառայամիտ ղեկավարության համար զարմանալիորեն ոչ թե Արցախն է գերագույն արժեք, այլ ֆյուրերիկ Նիկոլի ենթադրյալ դժգոհությունը: Իհարկե, կարելի է հիշեցնել, որ որեւէ միտք հավանելը կամ չհավանելը մարդու անօտարելի իրավունքն է անկախ նրանից, թե մարդը որ համակարգում է եւ ով է, սակայն սա պատին հասկացնելն ավելի հեշտ է, քան քայլասերված խունտայի կամակատարներին:
Ինչպես հայտնի է, ինքը` ՆԻԿՈԼԸ, միջազգային բոլոր հարթակներում բոլորին զահլահան է արել 2018-ի «հեղափոխական լուսավոր արժեքների» մասին իր լոլոներով: Բայց հիմա զարմանալիորեն շտապել է շնորհավորել Ալեքսանդր Լուկաշենկոյին, զարմանալիորեն մոռանալով, որ Բելառուսում այժմ տեղի ունեցող իրադարձությունները գործնականում ոչնչով չեն տարբերվում Հայաստանի 2018-ի իրադարձություններից, որոնք ավարտվել են իշխանության բռնազավթմամբ: Անշուշտ, Նիկոլից սկզբունքայնություն սպասելը այնպիսի միամտություն կլինի, որն իրենց թույլ չեն տալիս անգամ մանկապարտեզի սաները, բայց բոլոր դեպքերում զարմանքի առիթ է: Անշուշտ, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ այլ անդամ երկրի ներքին գործերին չմիջամտելը եւ այդ երկրի նախագահին շնորհավորելը` անկախ այդ երկրի ընդդիմադիրների եւ որոշ միջազգային շրջանակների կարծիքից բխում է մեր երկրի շահերից, բայց Նիկոլի պարագայում օդում կախված է մնում հետեւյալ հարցադրումը` արդյո՞ք արեւմտյան տերերը կներեն մեր ֆյուրերիկին այդ շնորհավորանքի համար, թե մեծ կտորն ականջը կթողնեն: Ինչեւէ, Նիկոլն, ինչպես միշտ, իրեն դրսեւորեց որպես երկու տիրոջ ծառա, որը երկուսից էլ հաճախակի ծեծ է ուտում:
Ժամանակին «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ահաբեկչական կառույցը առավել քան քաղցր հարաբերություններ ուներ ներկայիս խունտայի հետ, ու Նիկոլն անձամբ ընդունել էր նրանց, մոռանալով, որ ոչ թե անպատասխանատու ընդդիմության առաջնորդ է, այլ նստած է վարչապետի աթոռին: Իսկ հիմա խունտան դարձել է «Սասնա ծռերի» աչքի գրողը, եւ այդ զարմանալի իրողությունը միանգամայն սպասելի էր: Ինչպես արձանագրում է «Քաղաքացիական գիտակցություն» Հ/Կ ղեկավար Նարեկ Սամսոնյանը. «Էդ օրերին տեռորիստներն ու ԼԳԲՏ պասիվիստ կառավարության տասովչիկները լպստում էին իրար, իսկ արդեն էսօր իրար վերջին ձեւով հայհոյում են: Չզարմանաք, որ շատ շուտով մի օր արթնանանք ու իմանանք, որ տեռորիստ Ծռերը, օրինակ, զինված գրավել են ԱԱԾ-ն, ստորացրել են ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, թալանել են ԱԱԾ շենքի բանկոմատն ու սպանել մի քանի սպաների: Անսկզբունք փալասների իշխանությունը սրանից ավել չէր էլ կարա, ու էս տեռորիստներին էսքան կրեդիտ տալու հետեւանքն էլ սա պետք է լիներ: Երկու կողմն էլ իրար լրիվ արժանի են»:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ