«Բարսելոնան» հրապարակել է «Նապոլիի» դեմ խաղի վերջնական հայտացուցակը
Արխիվ 16-20«Բարսելոնան» հրապարակել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ` «Նապոլիի» դեմ խաղի վերջնական հայտացուցակը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կատալոնացիների հայտացուցակում տեղ են գտել 9 ֆուտբոլիստներ ակումբի երկրորդ թիմից։
Կազմից վնասվածքների պատճառով բացակայում են Ուսման Դեմբելեն ու Սամուել Ումտիտին, Վիդալն ու Բուսկետսը որակազրկված են դեղին քարտերի պատճառով, իսկ Արտուրը չի միացել թիմին։
«Բարսելոնայի» ամբողջական հայտացուցակն ունի հետևյալ տեսքը։
Դարպասապահներ. Տեր Շտեգեն, Նետու, Պենյա
Պաշտպաններ. Սեմեդու, Պիկե, Լանգլե, Ալբա, Ռոբերտո, Ֆիրպո, Արաաուխո, Մինգուեսա,
Կիսապաշտպաններ. Ռակիտիչ, դե Յոնգ, Ռիկի Պուչ, Մոնչու, Ռեյս, Ժանդրո
Հարձակվողներ. Սուարես, Մեսի, Գրիզման, Անսու Ֆատի, Կոնրադ
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Նապոլի» հանդիպումը կայանալու է օգոստոսի 8-ին, Երևանի ժամանակով` 23:00-ին։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1-1 հաշվով։