Աստված լուսավորի ձեր հոգիները...Մենք խոնարհվում ենք...Դուք զոհվեցիք ի սեր հայրենիքի ...Անվախ կռվեցիք հանուն մեր երկրի.Անդրե
Արխիվ 16-20Տավուշում ադրբեջանական զինվորների հետ տեղի ունեցած բախման հետևանքով մեր կողմն էլ զոհեր ունեցավ: Աստված թող լուսավորի նրանց հոգիները:
iravunk.com-ը իր կողմից ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին: Ցավալի է, երբ զոհվում են երիտասարդները և աննկարագրելի է ծնողի վիշտը, երբ է հողին հանձնում իր որդուն, ով դեռ պետք է լցներ նրա կյանքնը մանկան ճիչով և զարդարեր ծերության օրերը:
Այս բախմանը անտարբեր չեն նաև մեր երգիչները Անդրեն իր էջում. <<Եկեք լռությամբ մի պահ խոնարհվենք զոհված զինվորին մեծ պատվին վեր ելնենք>> կատարման ներքո տեղադրել է Գարուշ Համբարձումյանի, Սոս Էլբակյանի, Սմբատ Գաբրիելյանի, Գրիշա Մաթևոսյանի նկարները գրելով՝ հիշում ենք մեր հերոսներին: Աստված լուսավորի ձեր հոգիները...Մենք խոնարհվում ենք...Դուք զոհվեցիք ի սեր հայրենիքի ...Անվախ կռվեցիք հանուն մեր երկրի:
Նունե Զաքարյան