Iravunk.com | Պլաստիկ և էսթետիկ վիրահատությունները մեր օրերում ավելի լայն տարածում են ստանում
Երեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց «ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆ ՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնել Ամեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմից Ալիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքը Ուկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուր Շուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILD Բեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ) Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացել Եթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-Վանյան

Պլաստիկ և էսթետիկ վիրահատությունները մեր օրերում ավելի լայն տարածում են ստանում

Արխիվ 16-20

Դի-Փի-Սի» (DPC.Dental Plastic clinic) կլինիկան էսթետիկ, պլաստիկ, լազերային, անոթային վիրաբուժական և ստոմատոլոգիական բարձրակարգ ծառայություններ մատուցող կլինիկա է, որը վերազինված է ամերիկյան և եվրոպական նորագույն սարքավորումներով և մեծ փորձ ու բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող առաջատար մասնագետներով։ Այս կենտրոնն առաջիններից էր, որ սկսեց կատարել լազերային միջամտություններ՝ Երևան բերելով էսթետիկ պլաստիկ վիրաբուժական համաշխարհային առաջատար փորձը։ Պլաստիկ վիրահատության առանձնահատկությունների ևԴի-Փի-Սի» կլինիկայի առանձնահատկությունների մասին պատմում է կլինիկայի ղեկավար, պլաստիկ և էսթետիկ վիրաբույժ Ռենե Բաբումյանը։



DPC- այստեղ բացահայում ու ընդգծում են գեղեցիկը
Ուկրաինայի Վինիցիա քաղաքում Պիրագովի անվան ինստիտուտը 2004 թ ավարտելուց հետո։ Ռենե Բաբումյանը տեղափոխվել է Հայաստան և 2009 թ, հիմնադրել «ԴիՓիՍի» կլինիկան։ «Ամբողջ աշխարհում կա այդ միտումը առանձնացնել պլաստիկ վիրահատական ծառայությունները ընդհանուր հիվանդանոցային բաժանմունքներից։ Ճիշտ չէ էսթետիկ վիրահատություններն անցկացնել մի շենքում, որտեղ միևնույն ժամանակ կատարվում են անհետաձգելի, բարդ վիրահատություններ, տարբեր ծանր պաթոլոգիաների բուժում։ Առանձին կլինիկան, որը կենտրոնացած է գեղեցիկի արարման վրա, ավելի տրամադրող է պացիենտի համար ու հոգեբանորեն չի ճնշում»։


Պլաստիկ և էսթետիկ վիրահատությունները մեր օրերում ավելի լայն տարածում են ստանում։ Ժամանակակից հասարակությունում կարծրատիպերն աստիճանաբար պակասում են, իսկ ազատությունը՝ ավելանում։ Մարդիկ ավելի ազատ ու անկաշկանդ են իրենց որոշումներում։ Ու հավանաբար հենց այդ է պատճառը, որ նրանք ավելի հաճախ են սկսել դիմել պլաստիկ վիրաբույժների։ Եվ ինչպես կանխատեսում են փորձագետները, իրենց արտաքինում ինչ-որ բան փոխել ցանկացողների թիվը ապագայում էլ միայն անընդհատ աճելու է։ Կլինիկայի ղեկավար, պլաստիկ և էսթետիկ վիրաբույժ Ռենե Բաբումյանը այդ աճը բացատրվում է նրանով, որ մարդիկ սկսել են հետևել իրենց արտաքինին։ Կանայք ձգտում են ավելի հմայիչ լինել, պահպանել իրենց երիտասարդությունն ու գեղեցկությունը։ Բժիշկը նաև նշում է, որ «Դի-Փի-Սի» կլինիկա դիմողների մեջ, ըստ վիճակագրական տվյալների, հատկապես վերջին 2-3 տարվա մեջ մեծացել է նաև տղամարդկանց թիվը «Ճիշտ է՝ նրանք հիմնականում դիմում են միջնապատի շտկման համար, բայց այն հաճախ ուղեկցվում է քթի պլաստիկայով։ Պլաստիկ վիրահատության դիմելը անպատվաբեր չէ, անպատվաբեր է դժվար շնչելն ու առողջությունը վնասելը»։ «Դի-Փի-Սի» կլինիկայում քթի պլաստիկայից հետո ամենապահանջված պլաստիկ վիրահատություններն են բլեֆարոպլաստիկան՝ կոպերի պլաստիկան , օտոպլաստիկան՝ ականջների պլաստիկան, աբդոմինոպլաստիկան (որովայնի ավելորդ ճարպի և մաշկի հեռացում), մամոպլաստիկան (կրծքերի մեծացում և փոքրացում ) ։ Ականջների տարբեր դեֆորմացիաների շտկման համար դիմում են հիմնականում երիտասարդները, իսկ բլեֆարոպլաստիկայի՝ կախված կնճռոտ կոպերի շտկման համար հիմնականում դիմում են տարիքով կանայք «Պետք չէ քննադատել այն կնոջը, որը համարձակվել է ըմբոստանալ տարիքի ու ժամանակի դեմ՝ դիմել պլաստիկ վիրահատության,-ասում է Ռենե Բաբումյանը-։ Յուրաքանչյուր մարդ, անկախ տարիքից, երկար ու երջանիկ կյանքի իրավունք ունի»։


Բժշկին պացիենտն է ընտրում, իսկ պացիենտն այսօր և՛ ավելի տեղեկացված է, և՛ ավելի պահանջկոտ։ Բժիշկ ընտրելիս պացիենտը հավաքում է կարծիքներ, առաջնորդվում է բժշկի փորձառությամբ ու անցած ճանապարհով։ Ռենե Բաբումյանն այդ հարուստ փորձը զուգակցել է շարունակական վերապատրաստումների հետ։ Այդ վերապատրաստումների արդյունքում են կլինիկայում ներդրվել նորագույն տեխնոլոգիաներն ու մեթոդները՝ ցանկացած վիրահատական միջամտություն դարձնելով առավել արդյունավետ ու մինիմալ տրավմատիկ։ «ԴիՓիՍի» կլինիկան առաջինն էր, որ 10 տարի առաջ սկսեց լազերային, էսթետիկ ու կոսմետոլոգիական միջամտություններ անել։
Մանրակրկիտ կոնսուլտացիան հաջող վիրահատության հիմքն է


Յուրաքանչյուր բժշկի պարտականությունն է ճիշտ ու մանրակրկիտ տեղեկատվություն հասցնել պացիենտին, երկար ժամանակ հատկացնել խորհրդատվությանը։ Պլաստիկ և էսթետիկ վիրաբույժ Ռենե Բաբումյանը երբեք չի անտեսում այս փուլը, պացիենտին մանրամասն ներկայացնում է վիրահատության մանրամասներն ու բարդությունները, ակնկալվող արդյունքը։ Խորհրդատվությունն օգնում է բժշկին ավելի ճշգրիտ պատկերացում կազմել պացիենտի ու նրա սպասելիքների մասին, իսկ պացիենտի մեջ վստահություն է ստեղծում բժշկի հանդեպ։ «Բժշկի հանդեպ վստահությունը պացիենտը սովորաբար ձևավորում է հենց կոնսուլտացիայի ընթացքում։ Պացիենտը լիարժեք պատկերացում է ստանում վիրահատական միջամտության մասին, հոգեբանորեն ավելի լավ պատրաստվում, հաղթահարել ներքին վախերն ու կասկածները։ Երբ կոնսուլտացիայից հետո ծանոթացնում եմ նաև կլինիկայի վիրահատարանի հնարավորություններին, այդ վստահությունը կրկնապատկվում է։ Իրականացնել մանրամասն կոնսուլտացիա, զննել, հետազոտել, յուրաքանչյուրի համար ընտրել վիրահատական անհատական տակտիկա, որ յուրաքանչյուր կոնկրետ դեմքի վրա ստանաս ոչ միայն գեղեցիկ, այլև բնականին մոտ արդյունք»,-ասում է բժիշկ Բաբումյանը։
Պլաստիկ վիրաբուժությունն ու հոգեբանությունը


Կա տարածված թյուր կարծիք, թե պլաստիկ վիրահատությունները առաջացնում են կապվածություն։ Պլաստիկ վիրահատության դիմելուց առաջ կինն իր համար հորինում է իդեալական արտաքինով մի կերպար։ Ձգտելով նմանվել այդ իդեալին՝ նա կորցնում է իրականության հետ կապը և անընդհատ ուզում ինչ-որ բան փոխել իր արտաքինում։ Պլաստիկ վիրաբույժ Ռենե Բաբումյանն այստեղ կարևորում է մասնագետի դերը. պետք է ժամանակին կանխի ու բացատրի հնարավոր բացասական հետևանքները։ Պրոֆեսիոնալ պլաստիկ վիրաբույժը երբեք չի շտապի վիրահատել մեկին, ով ուզում է ստանալ կոնկրետ ձևի քիթ կոնկրետ որևէ հայտնի արտիստի կամ իր համար իդեալ հանդիսացողի նման։ Նա չի զլանա բացատրել, որ իր դեմքի անատոմիական տվյալները դա թույլ չեն տալիս։ «ԴիՓիՍի» կլինիկայի պլաստիկ և էսթետիկ վիրաբույժ Ռենե Բաբումյանը իր պրակտիկայում հիշում է դեպքեր, երբ հրաժարվել է վիրահատությունից, որովհետև պացիենտը այդպես էլ չի գիտակցել, որ իր ցանկության ի կատար ածումն անհնար է, իսկ ասել, թե հնարավոր է՝ հակադրվում է բժշկական էթիկային։


Պլաստիկ վիրահատությունը կարող է բարձրացնել կնոջ ինքնագնահատականը, նրան դարձնել ավելի վստահ և դրանով բարելավել կյանքի որակը։ Բայց պլաստիկ վիրահատությունը կյանքի անհաջողությունների ու ձախորդությունների լուծում ու երջանկության աղբյուր չէ, ու չպետք է լուսավոր ապագայի հետ կապված բոլոր սպասումները կապել վիրահատության հետ։ Բժիշկը խորհրդատվության ընթացքում պետք է այնպես անի, որ պացիենտները ավելի ռեալ պատկերացում ձեռք բերեն վիրահատության ու իրենց հետագա քայլերի մասին։


Պլաստիկ վիրաբուժությունն առնչակից է հոգեբանության հետ հաճախ պլաստիկ վիրահատությունն օգնում է մարդկանց ազատվել անլիարժեքության հոգեբանական բարդույթից։ Ռենե Բաբումյանի պրակտիկայում եղել եննաև բազմաթիվ նման դեպքեր։ Բավական նուրբ սահման է անցնում պլաստիկ վիրաբուժության ու հոգեբանության միջև։ «ԴիՓիՍի» կլինիկայի վիրաբույժ Ռենե Բաբումյանը նաև այս պատճառով է մեծապես կարևորում է պացիենտի հետ խորհրդատվության փուլը, որովհետև հենց այդ ժամանակ են դրվում բժշկի ու պացիենտի փոխգործակցության հիմքերը։
Անհատական մոտեցում և անհատական վիրահատական միջամտություն յուրաքանչյուր պացիենտի համար
Պլաստիկ վիրահատություններով զբաղվող կլինիկան միօրինակ դեմքերի գործարան չէ։ Այստեղ զբաղվում են անհատական, յուրաքանչյուր դեմքին ու նրա կառուցվածքին համապատասխան գեղեցկության ընդգծմամբ։ Բացի այդ, չէ՞ որ աշխարհում նմանատիպ դեմքեր աշխարհում չկան յուրաքանչյուր դեմք առանձնահատուկ է՝ բնությունից տրված աչքերի, ճակատի, ականջի, քթի, ատամների, ծնոտի տարբեր համադրություններով։ Հետևաբար նաև չկան նմանատիպ պլաստիկ վիրահատական միջամտություններ։ «ԴիՓիՍի» կլինիկայի պլաստիկ և էսթետիկ վիրաբույժ Ռենե Բաբումյանը վիրահատությունից առաջ հաշվի է առնում յուրաքանչյուր պացիենտի դեմքի բոլոր պարամետրերը։ Միայն համահունչ արդյունքի պատկերն ուրվագծելուց հետո է բժիշկը ձեռնարկում վիրահատությունը «Պլաստիկ վիրաբույժը պետք է հաշվի առնի պացիենտի դեմքի բոլոր պարամետրերը, մշտապես ուսումնասիրի ու կիրառի անհատական տակտիկա և տեխնիկա։ Բայց այդ անհատական մոտեցումը բժիշկը կարողանում է մշակել տարիների փորձի հետ, ընտրել ավելի ճկուն մեթոդներ և դրանք կիրառել ավելի վստահորեն»։


Պլաստիկ վիրաբուժությունում տակտիկան մեկն է, իսկ այդ տակտիկայում մոտեցումներն ու յուրաքանչյուր վիրահատվողի դեմքի կառուցվածքին համապատասխան միջամտություն կատարելն արդեն բժշկի փորձի ու հմտության մեջ է։ Ռենե Բաբումյանը տարիների փորձ ունեցող, արտերկրում վերապարաստված պլաստիկ և էսթետիկ վիրաբույժ է։ Պլաստիկ վիրաբույժը վիրահատական ձեռագիր չպետք է ունենա, համոզված է պլաստիկ և էսթետիկ վիրաբույժ Ռենե Բաբումյանը։ Հենց դրանով է հետաքրքիր պլաստիկ վիրաբույժի աշխատանքը ամեն անգամ նա կատարում է ինքնատիպ վիրահատական միջամտություն։ «Պրոֆեսիոնալ պլաստիկ վիրաբույժի համար չկան տգեղ դեմքեր։ Այո՛, ամբողջ աշխարհում ապրող մոտ 7 միլիարդ մարդու մեջ նա չի տեսնի տգեղ դեմք, նա կտեսնի շտկելու խնդիրներ ունեցող դեմքեր»,-ասում է բժիշկը։
Հավելյալ ինֆորմացիա ՝ https://www.facebook.com/dentalplasticcentredpc/

 



Երեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց«ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնելԱմեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմիցԱլիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքըՈւկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուրՇուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILDԲեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-ՎանյանԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա ԶոհրաբյանՄինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԿեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարությանՍիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ ԲալոբանԹուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԹուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասինMI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և ՍլավյանսկըՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինՈստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել ԿիրանցՕրվա խորհուրդ. Մայիսի 3Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական էԳտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունըԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՀերոսների համար չի կարելի ողբալ, հերոսներին պետք է փառաբանել․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻնձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ ԶաքարյանըՈւկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»«Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». WeltՌուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը ՈւրոժայնոյեումԱրտերկիր փախած ռուսները վերադառնում են. Bloomberg.Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода