Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ) Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում է Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանց Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Սկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են «Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազին Բագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով Հարությունյան Այս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափով

Անընդունելի է ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեությունը. Բելլա Լալայան

Արխիվ 16-20

ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը վերջնական ֆիասկո ապրեց` «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերայից հետո: Այն, ինչ հանձնաժողովը պետք է բացահայտեր ամիսներ շարունակ ձգվող իր գործունեության ընթացքում, ֆիլմում բարձրաձայնվեց ողջ ճշմարտությունը: Ընդ որում` ֆիլմում ամենափշոտ հարցերին պատասխանեցին նրանք, որոնց հանձնաժողով հրավիրելը, այդպես էլ օրենսդիրների համար ցայսօր մնացել է անկատար երազանք: Եվ միայն այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն, այդուհանդերձ, պատրաստակամ է գնալ այդ հանձնաժողովի նիստին: Ի վերջո, ինչ էր կատարվել իրականում 2016-ի ապրիլին, ո՞վ է ճիշտ, ով` սխալ, հիմնվել հանձնաժողովի՞, թե՞ «Հաղթանակի ապրիլ» ֆիլմի փաստերի վրա, «Իրավունքը» հետաքրքրվեց ականատեսից, ով 2016-ի ապրիլի 2-ին առավոտյան արդեն Թալիշում էր: Խոսքը արցախցի լրագրող ԲԵԼԼԱ ԼԱԼԱՅԱՆԻ մասին է, որը նաեւ առաջադրվել էր Արցախի նախագահական ընտրությունենրում` որպես թեկնածու:

- Տիկին Լալայան, ի վերջո, ապրիլյան պատերազմի ժամանակ ի՞նչ էր կատարվում դիրքերում, եւ ինչո՞ւ «մատի փաթաթան դարձավ» այն, որ մեր զինվորները մնացել են առանց փամփուշտի ու կռվել բահերով:

Նախ` ինձ համար աբսուրդ է, որ պատերազմի հետեւանքները, դրդապատճառները կամ այդ ժամանակ ստեղծված իրավիճակը Ազգային ժողովում պետք է քննեն մարդիկ, ովքեր ընդհանրապես զենք կրելուց գաղափար չունեն, վառոդի հոտ զգացած չկան, չգիտեն` սահմանը որտեղ է, ինչ է մարտական հերթապահությունը: 2016-ի ապրիլի 2-ին` վաղ առավոտյան, երբ համացանցը միացրի, տեսա, որ բավականին շատ հարցեր են ինձ ուղղել, որովհետեւ միշտ սահմանից, բանակից նյութեր էի հրապարակում, եւ մարդիկ մտածում էին, որ պետք է տեղեկացված լինեմ: Հասկացա, որ ինչ-որ բան այն չէ, պատերազմ է սկսվել ու, առանց որեւէ մեկի հետ պայմանավորվելու, ներքին մղումով, որ ես ոչ թե որպես լրագրող, այլ պարզապես` պետք է լինեմ զինվորի կողքին` թեժ կետում, գնացի դեպի Թալիշ: Թե ինչ էր կատարվում, միանգամից ասեմ, որ բոլոր խոսակցությունները` զինվորի անզեն մնալու մասին, անհեթեթություններ են: Կային դեպքեր, որ զինվորի մոտ փամփուշտները վերջացել էին, պահեստավորածն էլ էին կրակել ու չէին հասցրել նորից մատակարարել, բայց սա նորմալ է, որովհետեւ փամփուշտ հասցնողն էլ պետք է ճանապարհ անցներ, որը թշնամու հրետակոծության տակ էր: Օրինակ, Թալիշի դիրքի հրամանատարներից մեկը պատմեց, որ երբ փամփուշտները վերջացել էին, ու արդեն թշնամին մտնում էր դիրքը, ձեռնամարտի էին անցել, քարերով ջախջախել էին թուրքի գլուխը: Բայց սա չի նշանակում, որ իրենք լրիվ անօգնական են եղել կամ բահերով են կռվել: Պարզ է, որ երբ կռիվը երկար է շարունակվել եւ պահեստավորած փամփուշտներն էլ վերջացել է, անցել են այլ հնարավոր միջոցների: Այնպես որ, այդ առումով պատմությունները հորինված են:

Հիմա որտե՞ղ պետք է մեղավորներ փնտրել` ապրիլյան պատերազմի համար

Պետք է ոչ թե մեղավորներ փնտրենք, այլ իմանանք, որոնք էին մեր սխալները, եւ  շտկենք դրանք: Հնարավոր է, որ երբեք չենք սպասել, որ Ադրբեջանն այդպիսի լայնածավալ հարձակում կանի, թմրել էր մեր զգոնությունը: Դրա համար ինչ-որ տեղ բացեր ունեցել ենք, բայց այն ամենը, ինչ պտտվում է համացանցում, ուռճացված է: Այո, մեր զինվորի «բատինկեքի» որակի մասին տարիներ ի վեր խոսել եմ, որ պետք է ավելի որակով դարձնել, ասել եմ, որ զինվորը երկու-երեք անգամ դիրք բարձրանալուց հետո` դրանք մաշվում են, ու իրեն հարմար չէ քայլելը: Բայց նշել, որ բանակն այնպիսի խղճուկ իրավիճակում է եղել, որ մեր զինվորը բահերով է կռվել, հեքիաթներ են: Եվ ինձ համար անընդունելի է, որ այդ հարցերը քննարկում է ԱԺ հանձնաժողովը, որը սկզբում ասում էին, թե երեք-չորս ամիս է գործելու, հիմա էլ երկարաձգվեց: Չես հասկանում` ի՞նչ են քննարկում, եթե, օրինակ, մասնակիցներին կամ ականատեսներին, այդ թվում` ինձ երբեք չեն հարցրել, որ գնացել ես ապրիլի 2-ին Թալիշ, ի՞նչ ես տեսելի՞նչ վիճակ էր: Եվ, ի վերջո, բոլոր զինվորները չեն, որ քաջ ու խիզախ են, ինչպես մեր քաղաքացիական կյանքում, այնպես էլ սահմանում, կան շատ խիզախներ, բայց նաեւ վախկոտներ, կարող է պատահել, որ մեկն էլ վախից թաքնվել է ու հիմա ինչ-որ պատմություններ է պատմում, ոմանք էլ հիմնվում են դրա վրա ու սկսում են այն ուռճացնել: Բայց դրանով մեր զինվորի մարտական ոգին, մեր բանակի հեղինակությանն են վնասում, թեպետ արդեն համոզվել եմ, որ սա իրենց չի էլ մտահոգում: Հետեւաբար, ինձ համար անընդունելի է այդ հանձնաժողովի գործունեությունը: Մեր սխալները պետք է շտկենք` առանց աշխարհի առջեւ խայտառակելով մեր բանակը:

Ձեր գնահատմամբ` հայ զինվորը հաղթե՞լ է ապրիլյան պատերազմում, ինչը այս հանձնաժողովն իր էությամբ փորձում է կասկածի տակ դնել:

Մենք հաղթեցինք: Երբ մատնացույց են անում, թե այսքան հեկտար հող ենք կորցրել, սա համարում եմ` դեբիլություն: Այդպիսի հայտարարութուն անողը, ըստ երեւույթին, ո՛չ պատերազմից գաղափար ունի, ո՛չ ընդհանրապես` մարտից: Ահեղ, լուրջ պատերազմ է եղել, Ադրբեջանն ամբողջ ուժով հարձակվել միանգամից ողջ սահմանի երկայնքով, որին դիմակայել է 18 տարեկան զինվորը` իր հրամանատարի գլխավորությամբ: Ի դեպ, հիմա բոլորն ասում են, թե մեր 18 տարեկանները պահեցին սահմանը, բայց ինչու՞ եք արհամարհում, անտեսում մեր հրամանատարներին կամ ընդհանրապես` բանակի կազմակերպված դիմակայությունը: Իհարկե, թեկուզ մեկ հեկտարի կորուստը շատը ցավոտ է, անտանելի է, մարդու ինքնասիրությունը վիրավորվում է, բայց մենք հաղթել ենք: Պատերազմի ժամանակ կարող է մեկ քայլ էլ հետ գնաս, հաջորդ պատերազմի ժամանակ` երկու քայլ առաջ: Իսկ ապրիլյան պատերազմի արդյունքն այն էր, որ Ադրբեջանն իր նպատակին չհասավ, սահմանը, ըստ էության, ոչ մի փոփոխության չենթարկվեց: Մենք գիտենք, թե ինչ էր Ադրբեջանի նպատակը, որովհետեւ նրանց պլանը գտել էին, եւ այդ ծրագրերը ձախողվեցին, մեր սահմանը մնաց անսասան ու անփոփոխ: Իսկ մի քանի դիրքը, որը մնացել է իրենց վերահսկողության տակ, առանձնապես իրենց ոչ մի բան չի տալիս: Այնպես որ, միանշանակ պետք է ասեմ, որ Հայոց բանակը հաղթել է 2016 ապրիլի 2-ին սկսած եւ ամիսուկես տեւած պատերազմում, ինչը սխալմամբ` քառօրյա են կոչում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն ԱշոտյանՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ)Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԱյս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափովԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքիցԲագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ ԱռաքելյանՀնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ ՍրբազանԿիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքովՏեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ սրբազանԲագրատ Սրբազանը հավաք է անցկացնում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ուղիղԵրևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով. հայտնի է պատճառըԱլեն Սիմոնյանը Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԵրեխաները ո՛չ գրականություն կիմանան, ո՛չ՝ պատմություն, որը, ամենայն հավանականությամբ, մեր այսօրվա կառավարության նպատակն է. Փորձագետը նոր կրաթական փոփոխությունների մասին«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենքԵրևանի Փոքր կենտրոնի որոշ փողոցներ մայիսի 19-ին փակ կլինեն«Փաստ». Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը»«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին (լուսանկարներ)«Փաստ». Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին«Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցելՈվ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժըԽարկովը գիշերային հարվածների պահին (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով«Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ»Զելենսկու վարկանիշը զրոյանում էԼայնածավալ բողոքի ցույցերը Հայաստանում հոգեւոր ընդվզում են սատանիստների դեմ. ԲաղդասարովՀայաստանը կարճ ժամանակ անց վերածվելու է օտարերկրյա գործակալական ցանցի աշխատասենյակի. զգուշացումԱյգեկցու առեղծվածային հուշումը՝ մեր օրերի մասինԵթե որոշեն Վահագն Չախալյանի կալանքի հարց բարձրացնել, վստահ ենք՝ աջակիցների պակաս չի լինելու դատարանում. Մելիքյան«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ԱԺԲ-ական Վարուժան Ավետիսյանն անդրադարձել է Բագրատ սրբազանի վարչապետի թեկնածու առաջադրվելունՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԳազատարն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ. Հայաստանն ընկնում է կախվածության մեջ ԱդրբեջանիցԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է սպասվում Զելենսկիին պատերազմից հետոՊայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգում կապի ռազմական ակադեմիայի մոտ (Տեսանյութ)Արդարադատության նախարարությունը` Նիկոլի պետական դավաճանության աջակի՞ցԱյս ամբողջ պրոցեսի գլխավոր հարցն ուրիշ է, սակայն ոչ ոք չի տիրապետում դրան. ՄանասյանՎահագն Չախալյանին մեղադրանք է առաջադրվելԲոլորն էլ` ընդդիմությունը եւ իշխանությունն էլ, ոչ ոք չի ասում, որ սահմանազատում պետք չէ. ՔեռյանՈ՞ր պարագայում անվստահություն կհայտնեն Փաշինյանին. ՔՊ-ականները խուսափում են պատասխանելՆիկոլին քիչ է մնացել. Վահագն Չախալյանի ուղերձը՝ ՁՊՎ-իցՊետք է շտապ ձեւավորել ժամանակավոր կառավարություն. Վահե Գրիգորյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода