Iravunk.com | Սուրենյանցի մեծ տաղանդը նկատել է Այվազովսկին․ Այս տարի լրանում է Վարդգես Սուրենյանցի 160-ամյակը
Տարադրամի փոխարժեքները մայիսի 3-ին Օրվա խորհուրդ. Մայիսի 3 Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական է ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Իսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Զախարովան զգուշացրել է Լոնդոնին Հերոսների համար կարելի ողբալ․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ Ինձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբ

Սուրենյանցի մեծ տաղանդը նկատել է Այվազովսկին․ Այս տարի լրանում է Վարդգես Սուրենյանցի 160-ամյակը

Արխիվ 16-20

Հին ժամանակներից հայերը փայփայել են իրենց գեղարվեստական սովորույթները, որոնք արտացոլում են յուրահատուկ մշակույթ և բնապատկերներ: Առօրյա կյանքի տարբեր կողմերը արտահայտված են ամենագեղարվեստական ձևով. ասեղնագործության, զարդերի, փորագրությունների և դիզայնի մեջ: Դարեր շարունակ ու մինչև օրս հայ նկարիչները պայքարելով, հակասելով նաև միմյանց, փոխգործակցելով փորձել են, փորձում են ու կփորձեն ճիշտ ներկայացնել մեր երկրի նկարչական արվեստը` գալիք սերունդներին: Առանց նկարչության չկա ազգ, չկա մշակույթ, հասարակություն ու քաղաքակրթություն: Հայկական նկարչությունը ծաղկունք ապրեց 19-րդ դարում: Այդ շրջանի նկարիչները, ինչպես դիմանկարիչ Հակոբ Հովնաթանյանը և ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկին, մինչ օրս միջազգային ճանաչում են վայելում: 20 րդ դարում Մարտիրոս Սարյանը պատկերեց բնության էությունը նոր լույսի ներքո, իսկ Արշիլ Գորկին` մեծ ազդեցություն ունեցավ Նյու-Յորքում երիտասարդ ամերիկյան նկարիչների սերնդի վրա, մինչդեռ Գառզուն և Ժանսեմը հռչակ և համբավ ձեռք բերեցին Ֆրանսիայում:

Եվ այսպիսով հայ արվեստագետների շարքին դասվում է գեղանկարիչ, գրաֆիկ, գրքային նկարազարդող, քանդակագործ, ճարտարապետ, թարգմանիչ և արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցը: Այս տարի լրանում է նրա ծննդյան 160-ամյակը:

Վարդգես Սուրենյանցը ծնվել է 1860 թվականին Ախալցխայում, հոգևորականի ընտանիքում։ Մի օր քահանա Սուրենյանցը Այվազովսկու հետ Բախչիսարայ է մեկնում՝ իր հետ վերցնելով փոքրիկ Վարդգեսին: Ճանապարհին փոքրիկը խանական պալատի էսքիզներ էր անում, որոնցում հանրաճանաչ ծովանկարիչ Հովհաննես Այվազովկսին նկատել է մեծ տաղանդի սաղմերը: Հետագայում Սուրենյանցը Բախչիսարայ պատկերող ստեղծագործությունները նվիրում է Հովհ. Այվազովսկուն: Հովհ. Այվազովսկին ուշադրություն է դարձրել Սուրենյանցի նկարած շատրվանին և պալատը պատկերող մատիտե ստեղծագործություններին, գովել նրան ու ներկեր նվիրել: Այս իրադարձությունը դարձել է Սուրենյանց նկարչի ուղու սկիզբը: Նախնական կրթություն ստացել է Լազարյան ճեմարանում, այնուհետ շարունակել ուսումը Մոսկվայի մեծ հեղինակություն ունեցող գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժնում։ Իբրև նկարիչ ձևավորվել է Մյունխենի կայսերական ակադեմիայում։ Սուրենյանցը ապրել և ստեղծագործել է օտար երկնքի տակ, բայց իր ամբողջ էությամբ և հոգու ամեն մի թելով կապված է եղել հարազատ ժողովրդին, եղել նրա բախտակիցը, հույզերի ու խոհերի թարգմանը։ Սուրենյանցը ստեղծել է հայկական կոտորածները պատկերող թեմատիկ կոմպոզիցիաների շարք, ունի դիմանկարներ և բնանկարները, Սուրենյանցի ստեղծագործության շնորհիվ հայկական արվեստը շփվել է գեղանկարչության եվրոպական հոսանքներին. նա հետևել է պլաստիկական ձևի նորագույն արտահայտություններին՝ չկորցնելով իր ստեղծագործության ազգային նկարագիրը: Ակադեմիական հիմնավոր կրթությամբ, հայկական և համաշխարհային մշակույթների խոր իմացությամբ նա ժամանակի նշանավոր մտավորականներից էր:
Սուրենյանցի հիմնական սկզբունքն է՝ նկարիչը չպետք է կուրորեն արտատպի այն, ինչ ծնել է բնությունը, այլ պետք է ստեղծի իրենը: Նկարիչն ասել է. «Յուրաքանչյուր նկարիչ իր «արվեստագետ ընկերների» շրջանակում իր դիրքի համար պարտավոր է յուր «ձեռագրին», որը նա պետք է փայփայի»:

Դժվար է կերպարվեստում գտնել մի ոլորտ, որտեղ Սուրենյանցը մուտք գործած չլինի։ Նա ոչ միայն խոշոր գեղանկարիչ, այլև գրքի տաղանդավոր վարպետ, հայտնի թատերական նկարիչ, արվեստի հմուտ տեսաբան, թարգմանիչ, ճարտարապետ, քանդակագործ և հասարակական գործիչ է։ Նկարել է նաև բնանկարներ, դիմանկարներ։

Վ․ Սուրենյանցի 160-ամյակին նվիրված Ազգային պատկերասրահը լույս է ընծայել գիտական ուսումնասիրություն, ռուսերեն լեզվով, որն անդրադառնում է նրա գործունեության բոլոր բնագավառներին: Հայաստանի Ազգային Պատկերասրահի հաղորդմամբ, գիրքը հրատարակվել է Հրանտ Աղասյան հիմնադրամի (Սանկտ Պետերբուրգ) մեկենասությամբ: Այսպիսով՝ Վարդգես Սուրենյանցը հայ կերպարվեստում պատմական ժանրի հիմնադիրն է, զգալիորեն նպաստել է գրաֆիկայի և գրքարվեստի զարգացմանը: Նա ստեղծել է առաջին պատմական բնանկարը՝ «Հռիփսիմե»:

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

  



Տարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինՕրվա խորհուրդ. Մայիսի 3Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական էԳտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունըԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՀերոսների համար կարելի ողբալ․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻնձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ ԶաքարյանըՈւկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»«Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». WeltՌուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը ՈւրոժայնոյեումԱրտերկիր փախած ռուսները վերադառնում են. Bloomberg.Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)Սպերցյանն ու Տիկնիզյանը` ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողինՀրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԱմոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունըԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգումՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ ԿիրանցումԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրաՈ՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ես ոգեշնչվել եմ մեր անվանի լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ ԱզարյանիցԻմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականները. ինչո՞ւ է Պալյանն ասում «պարոն Բագրատ»«Խոզը» կոմպլեքսավորվել է.Yerevan TimesԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինՀայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքըՊետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիՍահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիներըՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին․ դեսպանը՝ ՊապիկյանինՊարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվումՌուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիԴպրոցականները, տեսնելով ակցիա իրականացնողներին, ինքնաբուխ սկսեցին «Նիկոլ դավաճան» վանկարկել (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода