Թրամփը կոչով դիմել է Պուտինին
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Պուտինը պետք է ցույց տա, որ հավատարիմ է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն և «ստորագրի գործարքը», գրում Է CNN-ը:
«Ես ուզում եմ, որ Պուտինը դադարեցնի կրակոցները, նստի ու գործարքը ստորագրի։ Ես կարծում եմ, որ մենք պայմաններ ունենք գործարքը կնքելու համար», - ասել Է Թրամփը:
Նա նաև հայտարարել է, որ հիասթափված է Կիևին Ռուսաստանի վերջին հրթիռային հարվածներից: Սպիտակ տան ղեկավարը նաև պատասխանել է հարցին՝ արդյոք հավատում է Պուտինին։ «Ես ձեզ այդ մասին կտեղեկացնեմ մոտ 2 շաբաթից», - ասել Է ԱՄՆ նախագահը: