Թրամփը Մակրոնին ասել է, որ Ֆրանսիայի նախագահը չպետք է մասնակցի Զելենսկու հետ հանդիպմանը. The Sun
Միջազգային
Թրամփը Մակրոնին ասել է, որ Ֆրանսիայի նախագահը չպետք է մասնակցի Զելենսկու հետ հանդիպմանը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունից առաջ։ Այս մասին The Sun-ին պատմել է շրթունքների ընթերցման մասնագետը։
«Նա Մակրոնին ասում է. «Դու այստեղ տեղ չունես, ես ուզում եմ, որ դու ինձ մի բարեհաճություն անես, դու չպետք է այստեղ լինես»»,- հրատարակությանը ասել է շրթունքների մասնագետ Նիկոլա Հիքլինգը։
Մասնագետի խոսքով՝ Ուկրաինայի նախագահը գոհ էր ամերիկացի առաջնորդի գործողություններից, բայց ցանկանում էր, որ դա արվի «այլ կերպ»։ Թրամփը Զելենսկուն ասել է, որ նա չպետք է անհանգստանա, և որ իր գործողությունները «շատ հետաքրքիր ռազմավարություն» են։
Պետությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 26-ին՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունից առաջ։ Թրամփը և Զելենսկին զրույցը անվանել են արդյունավետ։