Թրամփը և Զելենսկին են հանդիպել Վատիկանում Հայոց ցեղասպանությունը՝ ականտես-վերապրողի վկայությամբ Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանիայի հետ ժամանել Է Հռոմ՝ մասնակցելու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը: ՎԻԴԵՈ. Հնդկաստանը, պատահաբար, վառելիքի բաքեր է նետել իր քաղաքացիական շրջանների վրա. կադրեր դեպքից վայրից Սյունիքում երեկ մահացած զինվորը տան միակ զավակն էր Ապրիլի 26-ի հորոսկոպը. Առյուծին՝ զրույց ղեկավարության հետ, Խեցգետնին՝ հանգիստ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը. ուղիղ Դեռ լույսը չբացված ՝ հավատացյալները շտապում են Վատիկան՝ վերջին հրաժեշտը տալու Հռոմի պապին Հաագայի դատարանը մերժել է Բաքվում ապօրինի պահվող հայերի պահման պայմանների վերաբերյալ Հայաստանի պահանջները Անգիտակից քաղաքացին միշտ ընտրելու է իր նմանին,օրինակ Նիկոլին, կամ ավելի վատ խափեբայի

«Փաստ». Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների կոկորդում

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Առնվազն 1967 թվականից այս կողմ, երբ խորհրդային Հայաստանի ղեկավարները մասնակցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բացմանը, առավել ևս՝ ՀՀ անկախ պետականության վերականգնումից ի վեր, միշտ սպասել ենք, թե որ երկիրը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, թե որ երկրի ղեկավարը կարտաբերի Ցեղասպանություն բառը:

Բայց երբեք ոչ մի նորմալ հայ մարդու մտքով չէր անցնի, որ մի օր կգա, երբ սպասելու ենք, թե Հայաստանի ղեկավար համարվողն Ապրիլի 24-ի իր ուղերձում կասի՞ Ցեղասպանություն բառը... Ասաց: Նույնիսկ գնաց Ծիծեռնակաբերդ, բայց աննախադեպ ձևով՝ «Ժողովրդից խռովի» վիճակում, առավոտ կանուխ, զուտ իր քպականներով, մեծաքանակ ոստիկաններով «ապահովագրված»: Հա, նույնիսկ «ուղերձ» հղեց:
Բայց խնդիրը այդ «հերթապահ» գործողությունները չեն անգամ: Խնդիրն այն է, որ սպասելի էր համարվում չասելը, չգնալը: Խնդիրն այն է, թե Փաշինյանն ու նրա քպականները ինչքան էին վախեցած, ինչքան էին իրար խառնվել, ինչ կարգի էին շփոթահար ու սարսափած, օրինակ՝ «Ջահերով երթից», որին մասնակցել է մոտ 20 հազար մարդ, որոնք անմեղ զոհերի հիշատակը հարգելուց զատ իրենց բողոքն ու անհամաձայնությունն էին արտահայտում Ցեղասպանությունն ուրանալու, մոռացության մատնելու դիրքորոշման առնչությամբ: Ավելին, որքան էին նեղված թուրքական և ադրբեջանական դրոշներն այրելուց...
Ընդհանրապես, Ջահերով երթն անցկացվում է արդեն 26-րդ տարին անընդմեջ. այն կազմակերպվում է Հայ հեղափոխական դաշնակցության կողմից, մասնակցում են նաև այլ քաղաքական ուժեր՝ իրենց համերաշխությունը հայտնելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, հարգելով Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն ցեղասպանված հայերի հիշատակը։

Տարիներ շարունակ Հայաստանի իշխանություններն աջակցել են երթին, հազարավոր մարդիկ մասնակցել են Ջահերով երթին, այրել Թուրքիայի և Ադրբեջանի դրոշը, և այդ ամենը դարձել է ոգեկոչման կարևորագույն մի արարողություն, որն այլևս ավանդույթ է, ընդ որում՝ չափազանց գեղեցիկ ավանդույթ, որը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը, թշնամիներով շրջապատված լինելով՝ արարելու, ստեղծելու իրավունքը։

Մի քանի տարի շարունակ արդեն Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իշխանական քարոզչամեքենայի և հարակից սատելիտ- «փորձագետների» ծառայություններից օգտվելով, փորձում են արժեզրկել Ջահերով երթը, ներկայացնել այն՝ որպես ինչ-որ հակաքաղաքակրթական գործողություն։ Իսկ այս տարի փաշինյանական իշխանությունը այնքան է չափերն անցել, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ դատապարտել է Ջահերով երթն ու Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը Այս տարի մեկ այլ խորհրդանիշ էլ էր ընտրված՝ Արարատի պատմական խորհրդանիշը։ Ցեղասպանության ճանաչումն ու Արարատի պատմական խորհրդանիշի պահպանումը այսօր Հայաստանում վտանգված են, գործող իշխանությունները, կատարելով թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները, փորձում են մոռացության մատնել Ցեղասպանությունը, ինչպես նաև Սուրբ Լեռը, և հենց դրա դեմ էլ ուղղված էր Ջահերով երթը։

Վերադառնալով Ջահերով երթի հանդեպ իշխանությունների վերաբերմունքին՝ կրկնենք, փաշինյանական ողջ իշխանության ու նրանց սատելիտների արձագանքը ապացուցեց իրենց բոլոր վախերը։ Հնարավոր ֆորսմաժորային իրավիճակներից խուսափելու, ինչպես նաև իրենց ավելի անվտանգ զգալու համար փաշինյանական իշխանությունը գրեթե հազարից ավելի ոստիկանների էր կենտրոնացրել ամբողջ ճանապարհին՝ վերահսկելու երթը, թույլ չտալու այն քաղաքական ակցիայի վերածելու հնարավորությունը։ Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն անձամբ էր վերահսկում Ջահերով երթը, և լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչու է եկել, ասել էր. «Կազմակերպում ենք հասարակական կարգի պահպանություն, հուսով ենք՝ ոչ մի արտառոց բան չի լինի»։ Հարցին, թե որպես «քաղաքացի» մասնակցելո՞ւ է պահանջատիրական երթին, Հովհաննիսյանը տիպիկ «նիկոլական» պատասխան էր տվել. «Խնդրում եմ՝ նման հարցեր մի տվեք ինձ։ Իհարկե, քաղաքացի եմ, պատվավոր քաղաքացի են բոլոր ոստիկանները»։ Բայց այդպես էլ չէր նշել, թե արդյո՞ք որպես քաղաքացի և պահանջատեր է մասնակցելու Ջահերով երթին։ Երթի մասնակիցներին մի պահ թվացել էր, որ ոստիկաններն ավելի շատ են, քան բուն երթին մասնակցողները։ Նման քայլերով գործող իշխանությունը մեկ անգամ ևս ցուցադրեց սեփական վախերը սեփական հանրությունից. հայ ժողովուրդը, ի տարբերություն Փաշինյանի և նրա թիմի, ինչպես նաև Ցեղասպանությունը ուրանալու հարցում Փաշինյանին աջակցող հանրային որոշակի զանգվածի, թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում հրաշալի գիտի, թե ով ով է և ով ինչպես է ուրանում Ցեղասպանությունը։ Դրա մասին է վկայում նաև այն, որ բողոքի ակցիաներ են տեղի ունենում ոչ միայն Հայաստանում։ Օրինակ՝ Իրանում ՀՀ դեսպանության աշխատակազմին թույլ չեն տվել մոտենալ Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրին, վանկարկել են «Նիկոլ դավաճան»։

Փաշինյանը, թերևս, դեմ չէ, որ իրեն դավաճան ասեն, միայն թե կարողանա պահպանել իշխանությունը, բայց նրա վախերն արդեն իսկ մատնում են, որ գործող իշխանությունը զգում է իր վերջը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






Թրամփը և Զելենսկին են հանդիպել ՎատիկանումՀայոց ցեղասպանությունը՝ ականտես-վերապրողի վկայությամբԴոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանիայի հետ ժամանել Է Հռոմ՝ մասնակցելու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը:ՎԻԴԵՈ. Հնդկաստանը, պատահաբար, վառելիքի բաքեր է նետել իր քաղաքացիական շրջանների վրա. կադրեր դեպքից վայրիցՍյունիքում երեկ մահացած զինվորը տան միակ զավակն էր Ապրիլի 26-ի հորոսկոպը. Առյուծին՝ զրույց ղեկավարության հետ, Խեցգետնին՝ հանգիստՀռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը. ուղիղԴեռ լույսը չբացված ՝ հավատացյալները շտապում են Վատիկան՝ վերջին հրաժեշտը տալու Հռոմի պապինՀաագայի դատարանը մերժել է Բաքվում ապօրինի պահվող հայերի պահման պայմանների վերաբերյալ Հայաստանի պահանջներըԱնգիտակից քաղաքացին միշտ ընտրելու է իր նմանին,օրինակ Նիկոլին, կամ ավելի վատ խափեբայիԱյս տոնը Քաղաքացու ազատության մասին է․ Փաշինյանի ուղերձըՍպերցյանի գեղեցիկ գոլն ու վրիպումը 11 մետրանոցից (տեսանյութ)2025 թվականը զարմանահրաշ կլինի մարդկանց համար, ում անունները սկսվում են այս տառերով․ Դուք կա՞ք ցանկումԽորհրդանշական փոքրիկ սև զգեստը. Նորաձևության պատմությունՕրվա երկրորդ կեսը հագեցած կլինի վառ իրադարձություններով․ աստղագուշակ՝ ապրիլի 26-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին«Հրապարակ». Փաշինյանը ցուցակ է կազմումՌուսական 3 տոննայանոց հզոր ФАБ-3000 ավիառումբը Սումում ոչնչացրել է ուկրաինական ամբողջական հենակետը (Տեսանյութ)«Հրապարակ». Ինչպե՞ս է վրացական ընկերությունը հաղթելԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մխիթարյանը` պատմություն կերտելու ճանապարհին. ՈՒԵՖԱ-ի ուշագրավ անդրադարձը` հայ ֆուտբոլիստին«Փաստ». Նիկոլ Փաշինյանի խնդիրները դրսում, ներսում ու... «ավելի ներսում»Ինչպես է տեղի ունենալու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունըՕմանում այսօր տեղի կունենա ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլըՖրանցիսկոս պապի հուղարկավորությանը մասնակցելու համար Հռոմ Ժամանելուն պես` Թրամփն առաջին հերթին խոսեց ուկրաինական խնդրից (Տեսանյութ)«Հրապարակ». Ուժայինները սյունեցիներին հրահանգավորել են«Փաստ». Ի՞նչ կոնֆլիկտ է եղել Արա Աբրահամյանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանի միջևԱնդրանիկ Քոչարյանը վախվորած է եւ անհանգստացած. նրա միակ պաշտպանը ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն է. «Ժողովուրդ»«Հրապարակ». Ռեստարտի կարիք կաԻշխանությունն անհանգիստ է. Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ. «Ժողովուրդ»«Փաստ». Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների կոկորդումԹրամփը հայտարարել է, որ Նեթանյահուն չի կարողանա իրեն ներքաշել Իրանի հետ պատերազմի մեջԹրամփը կոչ է արել Զելենսկուն` ԱՆՀԱՊԱՂ ստորագրել համաձայնագիրըՈւկրաինայի և ԵՄ-ի պայմանենրը լիովին հակադիր են Թրամփի խաղաղության ծրագրինՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Ռոզա Դավթյանը` հարսի քողով. նա նախահարսանեկան խնջույք է կազմակերպել աղջիկների մասնակցությամբԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾԻ«ԷՍ ԹՐԱ՞ՄՓՆ ԻՆՉԻ ԷՍՊԵՍ ԿԱՏԱՂԵՑ» Վարդան Ղուկասյանի գործով դատն ավարտվեց.Հայտնի փաստաբանը մանրամասներ է ներկայացնում«Ռեալի» հայտացուցակը «Բարսելոնայի» դեմ գավաթային խաղում Ես պայքարում եմ իմ նպատակների համար՝ թե՛ Լաշայի հետ, թե՛ առանց նրա. ԼալայանՀայ երեք մարմնամարզիկներ` աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչումՄեղքն ընդունելու համար ստիպե՞լ են. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊակիստանի բանակի խոշոր ռեզերվներ է տեղափոխում Հնդկաստանի սահման (Տեսանյութ)Ժողովուրդը հոգնել է կեղծ առաջնորդներից, իսկականներին էլ, վերեւ բարձրանալ ոչ ոք չի թողնի. ԲարենցԻնչպես է ԿՀՎ-ի փոխտնօրենի` ՀՌՕ գոտում զոհված որդին հայտնվել ռուսական բանակումՍահմանապահ զորքերի զինծառայողը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածքՇրջանառության մեջ է դրվել Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակի վերաբերյալ հայտարարության նախագիծ,Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը մի քանի անգամ կանչվել են հարցաքննության. ԴեմոյանՀանձնարարել է սյունեցիներին այնպես «дрисировка» անեն, որ ընդդիմության բերանը բաց մնա. ԲԱՄԲԱՍԱՆՔՊուտինի և Ուիթկոֆի բանակցություններից հետո «առաջընթաց կա». ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top